Ուորներ Բաքսթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ուորներ Բաքստերից)
Ուորներ Բաքսթեր
անգլ.՝ Warner Baxter
Ծնվել էմարտի 29, 1889(1889-03-29)[1]
ԾննդավայրԿոլումբուս
Մահացել էմայիսի 7, 1951(1951-05-07)[1] (62 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
ԿրթությունSan Francisco Polytechnic High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և գյուտարար
Ամուսին(ներ)Winifred Bryson?
Պարգևներ և մրցանակներ

Ուորներ Լերոյ Բաքսթեր (անգլ.՝ Warner Leroy Baxter, մարտի 29, 1889(1889-03-29)[1], Կոլումբուս - մայիսի 7, 1951(1951-05-07)[1], Բևերլի Հիլզ, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որի կարիերան իր գագաթնակետին է հասել 1910-1940 թվականներին։ Ավելի հայտնի է «Հին Արիզոնայում» խաղացած իր դերի շնորհիվ, որի համար 1930 թվականին արժանացել է Օսկարի։

Իր կարիերան սկսել է համր կինոյում։ Խաղացել է «Մեծ Գեթսբի» (1926) և «Սարսափլի ճշմարտություն» (1925) ֆիլմերում։ Ամենահայտնի ձայնային կինոնկարներից են «Հին Արիզոնայում» (1928), «42-րդ փողոց» (1933), «Ստրուկների նավ» (1937), «Առևանգվածը» (1938) ինչպես նաև «Գողացված զարդեր» (1931) կինոնկարները։ 1940-ական թվականներին հայտնի է դարձել «Բժշկի հանցանքը» ֆիլմում բժիշկ Ռոբերտ Օրդուելի դերով։

Կինոարտադրության մեջ ներդրումների համար Բաքսթերը իր աստղը ունի Հոլիվուդյան փառքի ծառուղում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքսթերը ծնվել է 1889 թվականի մարտի 29-ին Օհայոյի Կոլումբուս քաղաքում։ Նրա ծնողները եղել է Էդվին Բաքսթերը (1867—1889) և Ջեյն Բարետը (1869—1962): Նա 5 ամսական է եղել երբ մահացել է հայրը։

Ուորներ Բաքսթերը Քերոլ Լոմբարդի հետ։ Հատված «Արիոզնյան տղա» ֆիլմից

Բաքսթերի մայրը որդու հետ տեղափոխվել է եղբոր մոտ՝ Կոլամբուս։ Ավելի ուշ նրանք տեղափոխվել են Նյու Յորք, որտեղ Բաքսթերը մեծ ակտիվությամբ մասնացել է դպրոցական թատերգություններին, ներկայացումներին, հաճախակի այցելել թատրոններ։ 1988 թվականին տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ ավարտել է «Պոլիտեխնիկի միջնակարգ դպրոցը»։ 1906 թվականին Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած երկրաշարժից հետո մոր հետ ութ օրով ապրել է «Ոսկե դարպասներ» շրջանում։ Դրանից հետո ընկերների հետ երեք ամսով ապրել են Ալամիդայում։ Այստեղ սկզբնական շրջանում զբաղվել է գյուղատնտեսական իրերի վաճառքով, այնուհետև Դորոտի Շումեյքերի հետ զբաղվել է վոդևիլով։

Կինոկարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական կարիերան սկսել է 1914 թվականին՝ դիպվածային դեր խաղալով «Իր սեփական փողերը» կարճամետրաժ ֆիլմում։ Առաջին գլխավոր դերը խաղացել է «Պաշտպանված դստրեր» (1921) ֆիլմում։ 1920-ական թվականնրին նկարահանվել է 48 ֆիլմերում։

1936 թվականին եղել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը։ Սակայն 1943 թվականին սկսել է նկարահանվել Բ-կարգի ֆիլմերում։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում՝ 1914-1950 թվականներին, նկարահանվել է հարյուրից ավելի ֆիլմերում, որոնց մեծամասնությունը չի պահպանվել։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1911 թվականին ամուսնացել է Վիոլե Կոլդուելի հետ։ 1913 թվականին նրանք պաշտոնապես բաժանվել են։ 1918 թվականին ամուսնացել է դերասանուհի Վինիֆրեդ Բրայսոնի հետ, որի հետ ապրել է մինչև իր կյանքի վերջը[2]։

Եղել է Ուիլյամ Պաուելի մոտիկ ընկերը, որի հետ նկարահանվել է երեք ֆիլմում։

Մինչև ֆիլմերում նկարահանվելը զբաղվել է տարբեր սարքերի ստեղծմամբ։ 1935 թվականին լուսարձակ է ստեղծել ատրճանակի համար, որի միջոցով հրաձիգը գիշերը պարզ կարող էր տեսնել թիրախին։ Ստեղծել է նաև հատուկ ռադիոկապի սարքեր։ Հենց 1940 թվականին էլ ֆինանսավորել է դրանց արտադրությունը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կյանքի վերջին տարիներին տառապել է հոդաբորբով։ 1951 թվականին լոբոտոմիա բուժագործություն է անցել, որը իր կարծիքով, պետք է թեթևացներ իր վիճակը[3][4]։ Սակայն մահացել է դրանից կարճ ժամանակ անց՝ մայիսի 7-ին, թոքաբորբից[5] : Թաղվել է Գլենդելում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքսթերը իր սեփական աստղը ունի Հոլիվուդյան փառքի ծառուղում։ Նրա համարը 6284 է։ Աստղի տեղադրման արարողությունը տեղի է ունեցել 1960 թվականի փետրվարի 8-ին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություններ
1914 Իր սեփական փողերը Her Own Money Դիպվածային դեր Կարճամետրաժ ֆիլմ
1918 Բոլոր կանայք All Woman Դիպվածային դեր Ֆիլմը պահպանվել է
1919 Լոմբարդի Լիմիթեդ Lombardi, Ltd. Դիպվածային դեր
1921 Խաբված սրտեր Cheated Hearts Թոմ Գորդոն (Tom Gordon) Ֆիլմը չի պահպանվել
Պաշտպանված դստրեր Sheltered Daughters Պեպ Մուլինս (Pep Mullins) Ֆիլմը չի պահպանվել
Սիրով կախարդված The Love Charm Թոմաս Մորգան (Thomas Morgan)
Առաջին սեր First Love Դոնալդ Հալիդեյ (Donald Halliday) Մասամբ պահպանվել է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում
1922 Եթե ես թագուհի լինեի If I Were Queen Վլադիմիր (Vladimir) Ֆիլմը չի պահպանվել
Աղջկա ցանկությունը A Girl’s Desire Ջոնս / Լորդ Դիսարտ (Jones / Lord Dysart)
Իննսուն և ինն The Ninety and Nine Թոմ Սիլվերթոն / Ֆիլ Բրեդբերի (Tom Silverton / Phil Bradbury)
Աղջիկը իր սենյակում The Girl in His Room Կիրկ Ուորինգ (Kirk Waring)
Իր սեփական փողերը Her Own Money Լյու Օլդեն (Lew Alden)
1923 Սուրբ Էլմո St. Elmo Մյուրեյ Համմոնդ (Murray Hammond) Ֆիլմը չի պահպանվել
Փչիր քո սեփական շեփորը Blow Your Own Horn Ջեք Դանբար (Jack Dunbar)
Արկածների որոնման մեջ In Search of a Thrill Էդրիան Տորենս (Adrian Torrens)
Նրանք, ովքեր պարում են Those Who Dance Բոբ Քեյն (Bob Kane) Ֆիլմը պահպանվել է Կոնգրեսի գրադարանում
1924 Ալիմենտներ Alimony Ջիմի Մեյսոն (Jimmy Mason)
Նրա մոռացված կինը His Forgotten Wife Դոնալդ Ալեն / Ջոն Ռոլֆ (Donald Allen / John Rolfe) Ֆիլմը պահպանվել է Կոնգրեսի գրադարանում
Կին The Female Կոլ–Վալենտինա (Col. Valentia)
Քրիստին՝ քաղցած սիրտ Christine of the Hungry Heart Սթյուարտ Նայթ (Stuart Knight) Ֆիլմը պահպանվել է Կոնգրեսի գրադարանում
Մոլախոտերի այգի The Garden of Weeds Դուգլաս Քրոուֆորդ (Douglas Crawford) Ֆիլմը չի պահպանվել
1925 Ոսկե մահճակալ The Golden Bed Բաննի Օ’Նեյլ (Bunny O’Neill) Ֆիլմը պահպանվել է
Ավիափոստ The Air Mail Ռասս Քեյն (Russ Kane) Ֆիլմը ավարտին չի հասցվել
Սարսափելի ճշմարտություն The Awful Truth Նորման Սաթերլի (Norman Satterlee) Ֆիլմը պահպանվել է
Բարի գալուստ տուն Welcome Home Ֆրեդ Պրաուտի (Fred Prouty) Ֆիլմը պահպանվել է Կոնգրեսի գրադարանում
Փոթորկոտ ջրեր Rugged Water Կելվին Հորներ (Calvin Horner) Ֆիլմը չի պահպանվել
Քո հոր որդին A Son of His Father Ավագ որդի Մորգան (Big Boy Morgan) Ֆիլմը պահպանվել է
Լավ մարդիկ The Best People Հենրի Մորգան (Henry Morgan) Ֆիլմը չի պահպանվել
Միսմեյթս Mismates Թեդ Քերոլ (Ted Carroll) Ֆիլմը չի պահպանվել
1926 Մանեկեն Mannequin Ջոն Գերիկ (John Herrick) Ֆիլմը պահպանվել է
Միսս Բրյուսթերի միլիոնները Miss Brewster’s Millions Թոմաս Հանկոկ կրտսեր (Thomas B. Hancock Jr.) Ֆիլմը չի պահպանվել
Փախստականուհի The Runaway Ուեյդ Մերել (Wade Murrell) Ֆիլմը չի պահպանվել
Հարավային ծովերի ալոման Aloma of the South Seas Նուտեյն (Nuitane) Ֆիլմը չի պահպանվել
Մեծ Գեթսբի The Great Gatsby Ջեյ Գեթսբի (Jay Gatsby) Ֆիլմը չի պահպանվել
1927 Հեռախոսային աղջիկ The Telephone Girl Մեթյու Սթենդիշ (Matthew Standish) Ֆիլմը պահպանվում է «EYE» կինոթանգարանում
Թմբուկները անապատում Drums of the Desert Ջոն Կարի (John Curry) Ֆիլմը չի պահպանվել
Այրված Singed Ռոյս Ուինգեյթ (Royce Wingate) Ֆիլմը պահպանվել է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում
Վախկոտը The Coward Քլինթոն Ֆիլբրուկ (Clinton Philbrook)
Կրեյգի կինը Craig’s Wife Ուոլտեր Կրեյգ (Уолтер Крейг) Ֆիլմը չի պահպանվել
1928 Երիտասարդության ողբերգությունը The Tragedy of Youth Ֆրենկ Գորդոն (Frank Gordon) Ֆիլմը չի պահպանվել
Ռամոնա Ramona Ալեսանդրո (Alessandro) Ֆիլմը պահպանվել է
Երեք մեղավոր Three Sinners Ջեյմս Հարիս (James Harris) Ֆիլմը չի պահպանվել
Վտանգավոր փողոց Danger Street Ռոլի Սիգսբի (Rolly Sigsby)
Զանզիբարից արևմուտք West of Zanzibar Բժիշկ (Doc) Ֆիլմը պապանվել է
Կնոջ ճանապարհը A Woman’s Way Թոնի (Tony) Ֆիլմը չի պահպանվել
Հին Արիզոնայում In Old Arizona Ցիսկո (Cisco Kid) Ֆիլմը պահպանվել է
1929 Լինդա Linda Բժիշկ Պոլ Ռենդալ (Dr. Paul Randall) Ֆիլմը պահպանվել է
Տարբեր աչքերքվ Thru Different Eyes Ջեք Ուինֆիլդ (Jack Winfield) Մասամբ է պահպանվել
Հեռավոր կանչ The Far Call Ֆիլմը չի պահպանվել
Այդ վարագույրի հետևում Behind That Curtain Ջոն Բիտամ (Col. John Beetham) Ֆիլմը պահպանվել է
Երջանիկ օրեր Happy Days Մինստրել Շոու (Minstrel Show Performer)
Ռիո Գրանդեի ռոմանտիկան Romance of the Rio Grande Պաբլո Ուորտեն Կեմերոն (Pablo Wharton Cameron)
1930 Որոշ մարդիկ վտանգավոր են Such Men Are Dangerous Լյուդվիգ Կրանց / Պյեր Վիարр (Ludwig Kranz / Pierre Villard) Ֆիլմը պահպանվել է Կոնգրեսի գրադարանում
Արիզոնյան տղա The Arizona Kid Երեխա Ցիսկո (The Cisco Kid) Ֆիլմը պահպանվել է Կոնգրեսի գրադարանում
Ուրացողներ Renegades Ջին Դևկալիոն (Jean Deucalion) Ֆիլմը պահպանվել է
Հնդկուհու ամուսինը The Squaw Man Ջեյմս 'Ջիմ' Վինգեյթ (James 'Jim' Wingate, aka Jim Carston) Ֆիլմը պահպանվել է
1931 Բժիշկների կանայք Doctors' Wives Բժիշկ Ջադսոն Պենինգ (Dr. Judson Penning)
Գողացված զարդեր The Stolen Jools Երեխա Ցիսկո (The Cisco Kid) Կարճամետրաժ ֆիլմ
Երկար ոտքերով հայրիկը Daddy Long Legs Ջերվիս Փոնդլթոն (Jervis Pendleton)
Նրանց խենթ պահը Their Mad Moment Էստեբան Կրիստերա (Esteban Cristera)
Երեխա Ցիսկոն The Cisco Kid Երեխա Ցիսկո (The Cisco Kid) Ֆիլմը պահպանվել է Կոնգրեսի գրադարանում
Դավաճան Surrender Սերժանտ Դյումեյն (Sergeant Dumaine)
1932 Հայր–դիլետանտ Amateur Daddy Ջիմ Գլադեն (Jim Gladden)
Մարդը քաղաքի մասին Man About Town Սթիվեն Մորոու (Stephen Morrow)
6 ժամ ուղիղ եթերում 6 Hours to Live Կապիտան Պոլ Օնսլոու (Capt. Paul Onslow)
1933 Վտանգավոր Dangerously Yours Էնդրյու Բերկ (Andrew Burke)
42-րդ փողոց 42nd Street Ջուլիան Մարշ (Julian Marsh)
Չորեքշաբթի ես սիրել եմ քեզ I Loved You Wednesday Ֆիլիպ Ֆլետչեր (Philip Fletcher)
Պեդի՝ հաջորդ լավագույն բանը Paddy the Next Best Thing Լոուրենս Բլեյք (Lawrence Blake)
Պենտհաուս Penthouse Ջեքսոն 'Ջոն' Դյուրան (Jackson 'Jack' Durant)
1934 Երբ ամուսինները հեռանում են As Husbands Go Չարլզ Լինգարդ (Charles Lingard)
Կանգնի՛ր և երգի՛ր Stand Up and Cheer! Լոուրենց Կրոմվել (Lawrence Cromwell)
Այդպիսի կանայք վտանգավոր են Such Women Are Dangerous Մայքլ Շոն (Michael Shawn)
Գրանդ Կանարի Grand Canary Բժիշկ Հարվի Լեյթ (Dr. Harvey Leith)
Բրոդվեյ Բիլ Broadway Bill Դեն Բրուկս (Dan Brooks)
Դժոխքը երկնքում Hell in the Heavens Լեյտենանտ Սթիվ ՈւորներЛейтенант Стив Уорнер (Lt. Steve Warner)
1935 Եվս մեկ գարուն One More Spring Ջարեթ Օտկար (Jaret Otkar)
Պամպաս լուսնի տակ Under the Pampas Moon Սիզար Կամպո (Cesar Campo)
Ֆիեստան Սանտա Բարբարայում La Fiesta de Santa Barbara Խաղում է իր իսկ դերում Կարճամետրաժ ֆիլմ
1936 Բուրլեսկի արքան King of Burlesque Քերի Բոլտոն (Kerry Bolton)
Շնաձկների կղզու բանտարկյալը The Prisoner of Shark Island Բժիշկ Ալեքսանդր Մադդ (Dr. Samuel Alexander Mudd)
Ռոբին հուդը Էլ Դորադոյից Robin Hood of El Dorado Հոակին Միրիետա (Joaquin Murrieta)
Ճանապարհ դեպի փառք The Road to Glory Կապիտան Պոլ լա Ռոշե(Captain Paul La Roche)
Սիրով՝ Մերի To Mary — with Love Ջեք Ուոլես (Jack Wallace)
Սպիտակ որսորդ White Hunter Կապիտան Քլարկ Ռութլեջ (Capt. Clark Rutledge)
1937 Ստրուկների նավ Slave Ship Ջիմ Լովետ (Jim Lovett)
Կին, բժիշկ և բուժքույր Wife, Doctor and Nurse Բժիշկ Ջադ Լյուիս (Dr. Judd Lewis)
1938 Առևանգվածը Kidnapped Ալան Բրեկ (Alan Breck)
Հոլիդուդյան հանդիկապ Hollywood Handicap Ուորներ ԲաքսթերУорнер Бакстер (Warner Baxter) Կարճամետրաժ ֆիլմ
Մի միլոն կտամ I’ll Give a Million Թոնի Նյուլենդեր (Tony Newlander)
1939 Կին, ամուսին և ընկեր Wife, Husband and Friend Լեոնարդ Բորլանդ / Լոգան Բենետ (Leonard Borland aka Logan Bennett)
Երեխա Ցիսկոյի վերադարձը Return of the Cisco Kid Երեխա Ցիսկո (Cisco Kid)
Բարիկադ Barricade Հենկ Թոպինգ (Hank Topping)
1940 Կենսական Earthbound Նիկ Դեսբորո (Nick Desborough)
1941 Ադամը չորս որդի ուներ Adam Had Four Sons Ադամ Սթոդարդ (Adam Stoddard)
1943 Բժշկի հանցանքը Crime Doctor Բժիշկ Ռոբերտ Օրդուեյ / Ֆիլիպ Մորգան (Dr. Robert Ordway / Phillip Morgan)
Բժշկի հանցանքը։ Ամենատարօրինակ դեպքը The Crime Doctor’s Strangest Case Բժիշկ Ռոբերտ Օրդուեյ (Dr. Robert Ordway)
1944 Տիկինը գիշերում Lady in the Dark Քենդալ Նեսբիթ (Kendall Nesbitt)
Ստվերները գիշերում Shadows in the Night Բժիշկ Ռոբերտ Օրդուեյ (Dr. Robert Ordway)
1945 Բժշկի հանցանքը։ Համարձակություն The Crime Doctor’s Courage Բժիշկ Ռոբերտ Օրդուեյ (Dr. Robert Ordway)
Բժշկի հանցանքը։ Զգուշացում The Crime Doctor’s Warning Բժիշկ Ռոբերտ Օրդուեյ (Dr. Robert Ordway)
1946 Բժշկի հանցանքը։ Միայն լուսաբացից առաջ The Crime Doctor’s Just Before Dawn Բժիշկ Ռոբերտ Օրդուեյ (Dr. Robert Ordway)
Բժշկի հանցանքը։ Որսորդ մարդը Crime Doctor’s Man Hunt Բժիշկ Ռոբերտ Օրդուեյ (Dr. Robert Ordway)
1947 Բժշկի հանցանքը։ Միլերսոնի գործը The Crime Doctor’s The Millerson Case Բժիշկ Ռոբերտ Օրդուեյ (Dr. Robert Ordway)
Բժշկի հանցանքը։ Արկած The Crime Doctor’s Gamble Բժիշկ Ռոբերտ Օրդուեյ (Dr. Robert Ordway)
1948 Ջենթլմեն անցյալից The Gentleman from Nowhere Էռլ Դոնովան / Ռոբերտ Էշթոն (Earl Donovan / Robert Ashton)
1949 Բժշկի հանցանքը։ Օրագիր The Crime Doctor’s Diary Բժիշկ Ռոբերտ Օրդուեյ (Dr. Robert Ordway)
Սատանայի ավազակը The Devil’s Henchman Ջես Առնո (Jess Arno)
Բանտի հսկիչ Prison Warden Բանտի հսկիչ Վիկտոր Բերնել (Warden Victor Burnell)
1950 Պետական բանտ State Penitentiary Ռոջեր Մեներս (Rodger Manners)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. «Warner Baxter, 62, Star Of Motion Pictures, Dies». The Morning Herald. Maryland, Hagerstown. Associated Press. 1951 թ․ մայիսի 8. էջ 1. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն
  3. «Warner Baxter, 59, Film Star, Is Dead: Winner of 'Oscar' in 1929– Best Known for Cisco Kid and 'Crime Doctor' Portrayals». The New York Times. psychosurgery.org. 1951 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
  4. «Warner Baxter, an Academy Award winning actor, sought out a lobotomy against doctors' advice». The Vintage News. 2017 թ․ դեկտեմբերի 25.
  5. Ellenberger, Allan R. (2001). Celebrities in Los Angeles Cemeteries: A Directory. McFarland. էջ 35. ISBN 9780786450190. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  6. «Hollywood Walk of Fame - Warner Baxter». Hollywood Chamber of Commerce. 1960 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուորներ Բաքսթեր» հոդվածին։