Ունիվերսալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ունիվերսալիզմ, աստվածաբանական ու փիլիսոփայական հասկացություն, որտեղ որոշ գաղափարներ ունեն համընդհանուր կիրառություն ու կիրառելիություն։ Համայնքը, որն իրեն կոչում է ունիվերսալիստ, ուշադրության կենտրոնում է առնում ամենատարածված կրոնների համընդհանուր սկզբունքերը, իսկ մյուսներին համարում հիմնականներից ածանցյալներ։ Այն կայանում է մարդկայինի ու աստվածայինի համընդհանուր հաշտեցման հավատի մեջ։ Օրինակ, որոշ աբրահամական կրոններ պնդում են իրենց ուսմունքի և բարոյական սկզբունքների ունիվերսալ նշանակությունը և «զգում են ներարողականություն»[1]։ Քրիստոնեական ունիվերսալիզմը կենտրոնացած է համընդհանուր հաշտեցման շուրջ, որը հայտնի նաև համընդհանուր փրկություն անունով. դա մի ուսմունք է՝ ըստ որի յուրաքնաչյուր մարդկային հոգի ի վերջո հաշտություն կգտնի Աստծո հետ՝ շնորհիվ աստվածային սիրո ու ողորմածության[2]։ Հիմնարար ճշմարտության հանդեպ հավատը հանդիսանում է ունիվերսալիզմի կարևոր սկզբունքներից մեկը։ Ապրելու ճշմարտությունը դիտարկվում է որպես ավելի անհասանելի քան ազգային, մշակությաին կամ կրոնական սահմաններն ու մեկնաբանությունները այդ մեկ ճշմարտության։ Ըստ Ռիգ Վեդայի՝ «Ճշմարտությունը մեկն է. իմաստունները դրանք կոչում են տարբեր անուններով»[3]։ Ունիվերսալիզմը ազդեցություն է ունեցել ժամանակակից հինդուիզմի վրա, իր հերթին ազդեցություն ունենալով արևմտյան ժամանակակից հոգևոր մտածողության վրա[4]։ Ունիտարյան ունիվերսալիզմը շեշտում է այն, որ կրոնը ունիվերսալ մարդկային որակ է, և այն հիմնվում է ամենատարածված կրոնների համընդհանուր սկզբունքների վրա։ Այս ուղղությունը բոլոր կրոնները ընդունում է համընդհանուր կերպով։

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունիվերսալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայության մեջ, ունիվերսալությունը հասկացություն է այն մասին, որ, երևան հանելով համընդհանուր փաստերը, դրանք կարող եմ բացատրվել որպես ռելատիվիզմի հակադրություն[5]։ Որոշ կրոններում ունիվերսալիզմը հատկություն է, որը տրվում է նրանց, որոնց գոյությունը հարատև է ամբողջ տիեզերքում։

Բարոյական ունիվերսալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարոյական ունիվերսալիզմը (հայտնի նաև՝ բարոյական օբյեկտիվիզմ ու ունիվերսալ բարոյականություն) մետաէթնիկական դիրքորոշում է այն մասին, որ էթիկայի որոշակի համակարգեր օգտագործվում են համընդհանրայնորեն։ Այդ համակարգը բոլոր անհատների համար ընդհանրական է[6]՝ անկախ մշակույթից, ազգությունից, սեռից, կրոնից, ռասայից, սեռական կողմնորոշումից և այլ տարբերակիչ առանձնահատկություններից[7]։ Բարոյական ունիվերսալիզմը հակադրվում է բարոյական նիհիլիզմին և բարոյական ռելատիվիզմին։ Սակայն բարոյական ունիվերսալիզմի ոչ բոլոր ձևերն են աբսոլուտիստական, և ոչ էլ նրանք արժևորում են մոնիզմը։ Ունիվերսալիզմի շատ ձևեր, ինչպես օրինակ ուտիլիտարիանիզմը, ոչաբսոլուտիստական են։ Այլ ձևեր, ինչպես օրինակ այպիսինները, որոնք տեսականացված են Իսայա Բերլինի կողմից, կարող են արժևորել պլուրալիստական իդեալներ։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բահաիի հավատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Բահաիի հավատի՝ եզակի մի աստված է ուղարկել աշխարհի կրոնների բոլոր պատմական հիմնադիրներին։ Արդյունքում՝ աշխարհի հիմնական կրոնները համարվում են իրենց ծագմամբ աստվածային և իրենց նպատակներով շարունակական։ Այս առումով աշխարհի ամենատարածված կրոնների հիմնադիրների միջև կա ընդհանրություն, բայց յուրաքանչյուրի գոյությունը բերել է ավելի առաջադիմական ուսումնասիրություն մարդկության պատմության մեջ, և դրանցից ոչ մեկը չի համարվում մյուսը[8]։

Համամարդկային տեսակետից՝ մարդկության միասնությունը Բահաիի հավատի կենտրոնական դասերից մեկն է[9]։ Բահաիի ուսմունքը պնդում է, որ քանի որ բոլոր մարդիկ ստեղծվել են Աստծո կերպարանքով, Աստված տարբերություն չի դնում ոչ մի մարդու միջև՝ անկախ ռասայական, մաշկի գույնի ու կրոնի տարբերություններից[10]։ Այսպիսով՝ բոլոր մարդիկ ստեղծվել են հավասար, բոլոր մարդկանց հասնում են հավասար հնարավորություններ ու վերաբերմունք[9]։ Այդ իսկ պատճառով Բահաիի կրոնը նպաստում է մարդկության միասնությանը, և ըստ դրա՝ մարդկության տեսլականը պետք է լինի աշխարհընդգրկող և մարդիկ պետք է սիրեն ոչ միայն իրենց սեփական ժողովրդին, այլ նաև ամբողջ աշխարհը[10]։

Այս ուսմունքը, սակայն, չի նույնացնում միասնությունը միակերպության հետ. փոխարենը՝ Բահաիի գրվածքները պաշտպանում են միասնականության սկզբունքը բազմազանության մեջ, որտեղ մարդկային ցեղի բազմազանությունը արժևորվում է[11]։ Գործելով ամբողջ աշխարհում՝ մոլորակի մարդկության այս համատեղ տեսլականը կհանգեցնի ժողովուրդների միջև ու ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման տեսլականին[12]։

Քրիստոնեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեական ունիվերսալիզմի հիմնարար գաղափարը ունիվերսալ հաշտեցման մեջ է. այն, որ բոլոր մարդիկ ի վերջո փրկության են արժանանում։ Նրանք աստիճանաբար մուտք են գործում Աստծո դրախտային արքայություն Տեր Հիսուս Քրիստոսի ջանքերի շնորհիվ[13]։ Նրանք մատնացույց են անում պատմական վկայություններին՝ ըստ որոնց վաղ շրջանի որոշ եկեղեցական հայրեր ունիվերսալիստներ էին, իսկ դժոխքի հավերժական գաղափարը վերագրում են գործած սխալների համար մշտական փոխատուցմանը[14]։

Ունիվերսալիստները մեջբերում են բազմաթիվ աստվածաշնչյան հատվածներ, որոնք վկայակոչում են բոլոր մարդկանց փրկության մասին[15]։ Ի լրումն այս ամենի՝ նրանք պնդում են, որ հավերժական դժոխքը միաժամանակ անարդարացի է ու դեմ հոգատար Աստծո բնույթին ու կերպարին[16]։

Քրիստոնեական Ունիվերսալիզմի մնացած հավատները ընդհանուր առմամբ համատեղելի են քիստոնեության հիմնարար սկզբունքների հետ.

  • Աստված բոլոր մարդկանց ու ժողովուրդների հոգատար ծնողն է։
  • Հիսուս Քրիստոսը մարմնավորում է Աստծո բնույթն ու կերպարը, և նա մարդկության հոգևոր առաջնորդն է։
  • Մարդկությունը ստեղծվել է անմահ հոգով, որին կենսաբանական մահը չի կարող վերջ դնել, կամ մահացող հոգով, որը հարություն է առնում ու պահպանվում Աստծո կողմից։ Հոգի, որի կյանքին Աստված չի կարող ամբողջապես վերջ դնել[17]։
  • Մեղքը բացասական ազդեցություններ է ունենում մեղք գործողի վրա կա՛մ իր կյանքի ընթացքում, կա՛մ դրանից հետո։ Աստծո բոլոր պատիժները ուսուցողական բնույթ ունեն։ Պատիժներից ոչ մեկը հարատև չէ և չի հանգեցնում հոգու մշտական կործանմանը։ Որոշ քրիստոնեական ունիվերսալիստներ հավատում են մեղքերը քավող դժողքի գաղափարին կամ մաքրման ժամանակավոր տեղի առկայությանը, որին որոշները ենթարկվում են, նախքան դրախտ մտնելը[18]։

1899 թվականին Ունիվերսալիստների Ընդհանուր Կոնվենցիան, որը հետագայում կոչվեց Ամերիկայի Ունիվերսալիստական Եկեղեցի, ընդունեց Հինգ սկզբունքները. հավատը Աստծո հանդեպ, Հիսուս Քրիստոս, մարդկային հոգու անմահություն, մեղքի գոյություն ու համընդհանուր հաշտեցում[19]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունիվերսալիստական գրողներ, ինչպես օրինակ Ջորջ Նայթը, պնդում էին, որ ունիվերսալիզմը աստվածաբանների ուշադրության կենտրոնում էր դեռևս վաղ քրիստոնեության շրջանում[1]։ Ցուցակում են այնպիսի հայտնի ու կարևոր դեպքեր, ինչպիսիք են ալեքսանդրիացի գիտնական Օրիգենը, քրստոնյա աստվածաբան Կլեմանտը Ալեքսանդրիայից։ Ե՛վ Օրիգենը, և՛ Կլեմանտը իրենց ուսմունքներում ընդգրկել են հավերժական դժոխքի գաղափարը։ Դժոխքը բուժիչ-վերականգնողական նշանակություն ունի. մի վայր, որտեղ մարդը մուտք է գործում՝ մաքրվելու իր մեղքերից նախքան դրախտ մտնելը[20]։

Քրիստոնյա ունիվերսալիստների գաղափարների առաջին անվիճելի փաստաթղթերին հանդիպել են 17-րդ դարի Անգլիայում և 18-րդ դարի Եվրոպայում, ինչպես նաև գաղութային Ամերիկայում:1946-1697 թվականներին անգլիացի ակտիվիստ Գերարդ Վինստանլին, գրող Ռիչարդ Կոպինը և աղանդավոր Ջեյն Լիդը պնդում էին, որ Աստված բոլոր մարդ արարածներին փրկություն կշնորհի։ Նույն սկզբունքները Ջորջ դը Բենեվիլի կողմից այնուհետև տարածվեցին ամբողջ 18-րդ դարի Ֆրանսիայով և Ամերիկայով։ Մարդիկ, ովքեր ուսուցանում էին այս ուսումունքը Ամերիկայում, հետագայում հայտնի տարձան որպես Ամերիկայի Ունիվերսալիստական եկեղեցու անդամներ[21]։

Հունական ապոկատաստաս տերմինը ինչ-որ չափով կապ ունի քրիստոնեական ունիվերսալիզմի հավատների հետ, բայց ուսմունքում ամենակարևորը բոլոր մեղսակիր անհատների վերականգնումն է և Աստծո օրհնության ստացումը։ Վաղ շրջանի պատրիստիկայում (հայրաբանություն) այս տերմինի կիրառությունը որոշակի է։

Ունիվերսալիստական աստվածաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունիվերսալիստական աստվածաբանությունը հիմնավորված է պատմության, սուրբ գրքերի և Աստծո բնույթի մասին ենթադրությունների մեջ։ Թոմաս Վիթերմորը, ով հեղինակն է «100 սուրբգրքյան ապացույցներ, որ Հիսուս Քրիստոսը կփրկի մարդկությունը»[22], այնտեղ մեջբերում է Հին և Նոր Կտակարաններից ոտանավորներ, որոնք սատարում են ունիվերսալիստների տեսակետներին։

Աստվածաշնչյան որոշ ոտանավորներ, որոնք նա մեջբերում է կամ որոնք մեջբերված են ուրիշ քրիստոնյա ունիվերսալիստների կողմից, ներկայացված են ստորև.

  1. 1 Կորինթիանս 15:22[23]
    • «Քանի որ Ադամի ժամանակներում բոլորը մահանում էին, Քրիստոսի ժամանակներում բոլորը պետք է ստեղծվեն կենդանի»։
  2. 2 Պետեր 3:9
    • «Տերը չի դանդաղում իր խոստումը կատարելում, թեպետ որոշները հաշվում են նրա դանդաղությունը, բայց նա հոգատար է մարդկանց հանդեպ՝ չցանկանալով, որ ինչ–որ մեկը տանջվի, այլ հակառակը՝ այն, որ յուրաքանչյուրը ստանա ապաշխարհություն»։
  3. 1 Թիմոթհի 2:3–6[23]
    • «Սա լավ է, և գոհ լինենք Աստծուն՝ մեր փրկչին՝ նա, ով ցանկանում է, որ բոլոր մարդիկ փրկության արժանանան և հասնեն ճշմարտության գիտելիքին։ Քանի որ կա մեկ Աստված ու մեկ միջնորդ Աստծո ու մարդկանց միջև, Հիսուս Քրիստոսը, ով իրեն զոհեց բոլոր մարդկանց համար»։
  4. 1 Ջոն 2:2
    • «Նա մեր մեղքերի քավողն է և ոչ միայն մեր մեղքերի ու ոչ միայն մեզ համար, բայց նաև ամբողջ աշխարհի մեղքերի»։
  5. 1 Թիմոթի 4:10[23]
    • «Այս վերջաբանի համար մենք ձգտել ու պայքարել ենք, որովհետև մենք հույս ենք կապել Աստծո հետ, ով բոլոր մարդկանց փրկիչն է և հատկապես նրանց, ովքեր հավատում են։»
  6. Ռոմաններ 11:32[23]
    • «Աստված բոլոր մարդկանց օժտել է անհնազանդությամբ, որպեսզի կարողանա ողորմալ նրանց բոլորին։»

Սխալ թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեական ունիվերսալիսները նշում են հունական αιών բառի (արտասանությունը՝ այոն) սխալ թարգմանությունը՝ ծնունդ տալով հավերժական տիեզերքի գաղափարին և այն մտքին, թե որոշ մարդկանց համար փրկություն չկա[14][24][25]։

Այս հունական բառը հիմք է հանդիսանում ժամանակակից անգլերենի aeon բառի համար, որը նշանակում է ժամանակաշրջան կամ դարաշրջան։

19-րդ դարի աստվածաբան Մարվին Վինսենթը հիշատակել է aion բառը ենթադրյալ «հավերժական» կամ «աշխարհիկ» իմաստներով։

Aion բառը՝ տառադարձված որպես aeon, ժամանակի կարճ կամ երկար շրջան է, որն ունի սկիզբ ու վերջ և ինքն իրենով ավարտուն է։ Ո՛չ գոյականը, և ո՛չ էլ ածականը իրենց մեջ չեն կրում անվերջի կամ հարատևի իմաստը։

Բժիշկ Կեն Վինսենթ գրում է, որ «Երբ այն (aion) թարգվանվել է վուլգեյթ լատիներենի, «aion»-ը դարձել է «aeternam», որը նշանակում է «հավերժական»»[26]։

Նոր Միտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միասնության եկեղեցին, Կրոնական գիտությունը և Աստվածային գիտությունը ուղղություններ են Նոր Միտք շարժման մեջ։ Յուրաքանչյունը ուսուցանում է, որ բոլոր կրոնների կենտրոնում ճշմարտության մի ընդհանուր գիծ կա։ Նոր Միտքը երբևէ տարածված այն հավատալիքային համակարգն է, որը կմարմնավորեր Ճշմարտությունը, որտեղ էլ որ այն լիներ, որտեղից էլ ահա Նոր Միտք անվանումը։ Ամենը Աստված է, իսկ Աստված ամենից վեր է։

Ունիտարական ունիվերսալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունիտարական ունիվերսալիզմը աստվածաբանորեն ազատական կրոն է, որը բնութագրվում է «ճշմարտության ու նշանակության ազատ ու խելամիտ փնտրտուքով»[27]։ Ունիտարական ունիվերսալիստները դավանանք չեն կրում. նրանք պարզապես միավորված են հոգևոր հասունացման միասնական փնտրտուքով և այն պատկերացումներով, որ անհատի աստվածաբանությունը արդյունք է այդ փնտրտուքի և ոչ թե ավտորիտար պահանջմունքների հնազանդության։ Ունիտարյան ունիվերսալիստները սերում են աշխարհի բոլոր խոշոր կրոններից[28] ու շատուշատ աստվածաբանական աղբյուրներից, և նրանք ունեն մեծաքանակ հավատալիքներ ու պրակտիկաներ։

Ծագած լինելով քրիստոնեությունից՝ ունիտարական ունիվերսալիզմը այլևս չի պատկանում քրիստոնեական եկեղեցուն։ 2006 թվականի տվյալներով՝ ունիտարական ունիվերսալիստների ավելի քիչ, քան 20 տոկոսն է իրեն առանձնացրել որպես քրիստոնյա[29]։ Ժամանակակից ունիտարական ունիվերսալիզմը որդեգրում է բազմակիության մոտեցումը կրոնական հավատքների նկատմամբ. ահա թե ինչու դրա հետևորդները կարող են իրենց նկարագրել որպես հումանիստ, ագնոստիկ, դեիստ, աթեսիտ, հեթանոս, քրիստոնյա, մոնոթեիստ, պատթեիստ, պոլիթեիստ, կամ էլ ընդհանրապես իրենք իրենց չտարբերակել։

Ունիտարական Ունիվերսալիստական Ասոցացիան ձևավորվել է 1961 թվականին, Ամերիկյան Ունիտարական Ասոցացիան հիմնադրվել է 1825 թվականին, իսկ Ամերիկայի Ունիվերսալիստական եկեղեցին[30]՝ 1866 թվականին։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Բոստոնում և հիմնականում սպասարկում է Միացյալ Նահանգների եկեղեցիներին։ Կանադական Ունիտարական Խորհուրդը անկախ մարմին է դարձել 2002 թվականին[31]։

Ոչ-կրոնական ունիվերսալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունիվերսալիզմը ոչ միայն արժեհամակարգ է, այլ նաև աշխարհայացք, որին կորող է հետևել յուրաքանչյուրը, ով նկատում և հավատում է մարդկության փորձի համընդհանրությանը, այն է՝ ամբողջ զգացական աշխարհը, սկզբունքերին հետևելու բոլոր ճիգերը, էթիկան և բոլոր այն գործողությունները, որոնք պահպանում են այս հիմնարար երևույթները[32]։

Իսկապես, համընդանուր կերպով սկզբունքների կիրառելիության տրամաբանությունը կարող է գրավել ունիվերսալիստներին ավելի շատ, քան ցանկացած կրոն կամ դավանանք։ Մարդկության միասնությունը, համերաշխությունը և գիտակցական կարիքը կայուն ու սոցիալապես գիտակցված համաշխարհային կարգի հանդեպ ոչ կրոնական ունիվերսալիստական մտքի տենդենցներից է[33]։

Հինդուիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Դեյվիդ Ֆրաուլին ասում է, որ հինդուիզմը իր հիմքում ունի ունիվերսալիզմի տարրեր[34], իսկ դրա ուսմունքները պարունակում են ունիվերսալ համապատասխանություն[35]։ Հինդուիզմը նույնպես կրոնական առումով պլուրալիստական է։ Մի տարածված ռիգվեդական հիմն ասում է. «Ճշմարտությունը մեկն է, չնայած իմաստունների մոտ դրանք բազմազան են»[36]։ Նույն ձևով Բհագավադ Գիտայում (4:11) Աստված, հանդես գալով որպես մարմնավորում, պնդում է. «Երբ մարդիկ մոտիկանում են ինձ, ես ընդունում եմ նրանց։ Մոլոր ճանապարհները բերում են դեպի ինձ»[37]։ Հինդուիստական կրոնը չունի ոչ մի աստվածաբանական դժվարություն՝ ընդունելու այլ կրոններում առկա ճշմարտության մակարդակները։ Հինդուիզմը շեշտում է այն, որ բոլորը, ըստ էության, երկրպագում են միևնույն Աստծուն՝ անկախ նրանից գիտակցում են այդ, թե ոչ[38]։

Չնայած հինդուիզմը բաց ու հանդուրժող է ուրիշ կրոնների հանդեպ, բայց այն նաև իր ներսում ունի մեծ բազմազանություն[39]։ Փիլիսոփայության/ աստվածաբանության մեջ հաշվարկվվում են վեց հինդու օրթոդոքս եկեղեցիներ[40], ինչպես նաև բազմաթիվ ոչ օրթոդոքս կամ հետրոդոքս սովորույթներ, որոնք կոչվում են դարշանաներ[41]։

Հինդու ունիվերսալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինդու ունիվերսալիզմը, որը այլ կերպ կոչվում է նաև Նեո-Վեդանտա[42] կամ Նեո-Հինդուիզմ[43], հինդուիզմի ժամանակակից մեկնություններից է, որը զարգացել է՝ ի պատասխան արևմտյան գաղութատիրությանը և օրիենտալիզմին։ Այն արտահայտում է այն գաղափարախոսությունը, թե բոլոր կրոնները ճշմարիտ են և ուստի արժանի են հանդուրժողականության ու հարգանքի[44]։

Հինդուիզմի ժամանակակից մի մեկնություն այն ներկայացնում է որպես «հինդուիզմի հոմոգենացված իդեալ»՝ Ադվաիտա Վեդանտայով, որը համարվում է դրա կենտրոնական սկզբունքը[45]։ Օրինակ, ըստ դրա՝

...մտացածին մի ամբողջական միավոր, որը ոչ այլ ինչ է, քան կրանական կյանքի մտացածին պատկեր և որը պատկանում է մշակությանի էլիտային և իրականության շատ քիչ տարրեր է պարունակում իր հիմքում, ինչպես և եղել է հարավասիական տարածաշրջանի մշակութային զարգացման դարերի ընթացքում[46]։

Հինդուիզմը ընդունում է ունիվերսալիզմը՝ ամբողջ աշխարհը համարելով մի ընտանիք, որը դավանում է միայն մեկ ճշմարտություն, և ուստի ընդունում է բոլոր տեսակի հավատներն ու վանում է առանձին կրոնների պիտակները, որը կարող է ենթադրել ինքնության բազմազանություն[47][48][49]։

Այս մոդեռնիզացված մեկնաբանությունը տարածված է դարձել հնդկական մշակույթում[45][50]՝ ընդարձակվելով դեպի  Դաշանամի Սամպրադայա, Ադվաիտա Վեդանտա Սամպրադայա, որի հիմնադիրը Ադի Շանկարան է։ Հինդու ունիվերսալիզմի վաղ շրջանի ներկայացուցիչնեից մեկը Ռամ Մոհան Ռոյն էր, ով հանդիսանում է Բրահմո Սամաջի հիմնադիրը[51]։ Հինդու ունիվերսալիզմը տարածված դարձավ 20-րդ դարում և՛ Հնդկաստանում, և՛ Արևմուտքում Վիվեկանանդայի[52][45] ու  Սարվապալի Ռեդհակրիշնանի կողմից[45]։ Մնացած բոլոր կրոնների հանդեպ ակնածանքին հանդիպում ենք Գանդիի մոտ:

Երկարատև ուսումնասիրությունից ու փորձից հետո, ես եկել եմ այն եզրակացությանը, որ [1] բոլոր կրոնները ճշմարիտ են; [2] բոլոր կրոնները սխալներ ունեն իրենց ներսում; [3] բոլոր կրոնները գրեթե նույն չափով հարազատ են ինձ, ինչպես իմ սեփական հինդուիզմը, և բոլոր մարդիկ պետք է միմյանց հետ լինեն այնքան հարազատ, ինչքան իրենց մոտիկ բարեկամների հետ։ Ուրիշ հավատների հանդեպ իմ ակնածանքը հավասար է իմ սեփական հավատի հանդեպ ակնածանքին; ուստի ոչ մի ավելորդ միտք կամ հակադրություն հնարավոր չէ[53]։

Արևմտյան օրիենտալիստները մեծ դեր են խաղացել դրա հանրաճանաչության գործում՝ Վեդանտան համարելով հինդուիզմի կենտրոնական աստվածաբանությունը։ Օրիենտալ դպրոցը հինդուիզմը նկարագրում էր որպես աշխարհի եզակի կրոն[45] և հերքու հինդու հավատալիքների և գործելակերպի անուղղելիությունը, որպես Վեդանտայի հիմնական ուսմունքների «խեղաթյուրումներ»[54]։

Իսլամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամը որոշ չափով ընդունում է աբրահամական կրոնների, Ղուրանի ճշմարտացիությունը՝ հրեաներին, քրիստոնյաներին ու սեբյաններին նույնականացնելով «Գրքի մարդկանց» հետ (ահլ ալ-քիտաբ). Հետագայում իսլամիստ աստվածաբանները ընդարձակեցրին այս սահմանումը՝ ընդգրկելով նաև զրադաշտներին, իսկ ավելի ուշ նաև հինդուներին, որպես թե վաղ շրջանի իսլամական կայսրությունը համախմբել է այս կրոնների մեջ մասնագիտացած շատուշատ մարդկանց իր հարկի տակ, սակայն Ղուրանը տարբերակում է միայն հրեաներին, քրիստոնյաներին և սեբիաններին՝ որպես Գրքի մարդկանց[55][56][57]։ Իսլամի ու ունիվերսալիզմի միջև կապը խիստ կարևորություն ունի քաղաքական իսլամի կամ իսլամիզմի համատեքստում, մասնավորապես Սայիդ Քուդբի վերաբերությամբ, ով համարվում է Մուսուլմանական Եղբայրություն շարժման առաջադեմ անդամներից և իսլամի ժամանակակից նշանավոր փիլիսոփաներից մեկը[58]։

Իսլամում ունիվերսալիզմի վերաբերությամբ կան բազմաթիվ տեսակետներ։ Ըստ ամենահայտնի ուսմունքների, որոնք տարածված են լիբերալ մուսուլմանական շարժման մեջ, Գրքի բոլոր մոնոթեիստ կրոնները կամ մարդիկ փրկության հնարավորություն ունեն։ Օրինակի համար, Սուրահ 2:62,256-ը պնդում է[59].

Ճշմարիտ է։ Նրանք, ովքեր հավատում են կամ նրանք, ովքեր հրեաներ ու քրիստանյաներ, կամ սեբիաններ են, նրանք, ովքեր հավատում են Ալլահին և Վերջին օրվան ու անում են բարի գործեր, իրենց պարգևը կստանան Տիրոջից, նրանց վրա չի լինի ոչ մի վախ և նրանք չեն տառապի... թո՛ղ, որ ոչ մի հարկադրանք չլինի կրոնում։

Սակայն ամենասահմանափակ ուսմունքները հակադրվում են։ Օրինակի համար, Սալաֆին վկայակոչում է Սուրահ 9:5,29-ը.

Այնուհետև, երբ սրբազան ամիսները կանցնեն, կոտորել կռապաշտներին [մուշրիկուն], որտեղ էլ որ կգտնեք նրանց, և առևանգել նրանց, և շրջափակել նրանց և պատրաստ սպասել ցանկացած տեսակի առճակատման։ Բայց եթե նրանք ապաշխարեն ու սկսեն երկրպագել և վճարեն Զակատ, այդ ժամանակ, ուրեմն, ազատ թողնել նրանց։ Լո՛: Ալլահը ներում է բոլորին. նա գթասիրտ է [...]  Պայքարել նրանց դեմ, ովքեր ձեռքի տակ ունեն Սուրբ գիրքը [օրինակ՝ Գրքի մարդիկ], բայց չեն հավատում ո՛չ Ալլահին և ո՛չ էլ Վերջին օրվան, ովքեր չեն արգելում այն ամենը, ինչ Ալահն է արգելել իր աշակերտի միջոցով, ովքեր չեն հավատում Ճշմարտության կրոնին, մինչև որ չեն վճարում Ջիզյա օրենքի պարտադրանքով։

Այս բոլոր հատվածների մեկնությունները բուռն կերպով համեմատվում ու հակադրվում են մտածողության տարբեր դպրոցների հետ՝ լինի ավանդապաշտ-պահպանողական , թե հեղափոխական-ազատական կամ թե իսլամի տարբեր ճյուղեր, Ղուրանիզմը և  Ահմադիյան վերափոխելով ուլտրա-ավանդապաշտական Սալաֆիի՝ որպես ոչնչացման ուսմունք (նասխ), որն օգտագործվում է՝ որոշելու համար, թե որ ոտանավորին նախապատվություն տալ՝ հիմնվելով վերակառուցված ժամանակագրության և հին շրջանի ոտանավորները ավելի նորով փոխարինելու վրա։ Ավանդական ժամանակագրությունը Սուրահ 9-ը տեղադրում է որպես վերջին կամ նախավերջին մեզ հասած սուրահ, այսպիսով՝ ավանդական գրվածքներում այն ձեռք է բերում փոփոխությունների նոր ուժ. 9:5,29,73 ոտանավորները վերափոխվել են 2:256-ի[60]: Հադիթը նույնպես մեծ դեր է խաղում այս ամենում, և մտքի տարբեր դպրոցներ ունեն տարբեր չափանիշներ տարբեր հադիթների նկատմամբ. Սուննի մտքի չորս դպրոցներ ընդունում են Վեց իրական հավաքածուները՝ Մուաթթա Իմամ Մալիկի հետ միասին։ Որոշակի ավանդույթների ընդունելության բացասման մակարդակից կախված՝ Ղուրանի մեկնաբանությունը կարող է փոխվել մեծ չափերով՝ Ղուրանի կողմակիցներից ու ահմադիյաներից, ովքեր մերժում են հադիթը, մինչև սալաֆի կամ ահլ ալ-հադիթ, ովքեր մեծ հարգանքով էին պահպանում ավանդական հավաքածուների ամբողջականությունը։

Ավանդական իսլամը[60][61] աշխարհը համարում է երկկողմանի, որը բաղկացած է Իսլամի տնից. դա այն տեղն է, որտեղ մարդիկ ապրում են իսլամական օրենքի տակ[61]; և Պատերազմի տունը՝ տեղ, որտեղ մարդիկ չեն ապրում իսլամական օրենքի տակ, որը պետք է փոխակերպվի[61][62][63]՝ օգտագործելով ցանակացած հասանելի ռեսուր՝ ներառյալ բռնությունը, որը տարածված է որոշ ավանդապաշտական ու պահպանողական մեկնություններում[64], որպես դեպի Աստված տանող ճանապարհին սուրբ պայքար[57][64][65], բնակիչներին կա՛մ կրոնափոխելու, իսլամ կա՛մ Շարիաթի տակ առնելու[66][67]։

Հուդայականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուդայականությունը ուսուցանում է այն, որ Աստված ընտրել է հրեաներին, որ յուրահատուկ դաշնակցության մեջ լինի նրանց հետ, և նրանց հավատներից մեկը այն էր, որ հրեա ժողովուրդը Թորաից ուներ մի հատուկ առաքելություն՝ ազգերի մեջ լույս հանդիսանալու ու օրինակ դառնալու այլ ժողովուրդների հետ Աստծո դաշնակցության համար։ Այս տեսակետը չի խանգարում այն հավատին, որ Աստված կապի մեջ է նաև այլ ժողովուրդների հետ. դեռ ավելին՝ հուդայականությունը պնդում է, որ Աստված ամբողջ մարդկության հետ է դաշնակցության մեջ մտել, ինչպես նոաքիդեները, ու որ թե՛ հրեաները և թե՛ ոչ հրեաները կապի մեջ են Աստծո հետ՝ պնդելով այն գաղափարը, որ Աստված պատկանում է ամբողջ մարդկությանը[68]։

Ինտերնետային մի կազմակերպություն, որը հայտնի է Հրեական Հոգևոր Առաջնորդների Ինստիտուտ անունով և հիմնադրվել ու ղեկավարվում է Սթիվեն Բլեյնի կողմից, ով իրեն կոչում է Ամերիկյան հրեա ունիվերսալիստ րաբբի, հավատում է հրեական ունիվերսալիզմի ներառունողական բնույթին՝ պնդելով, որ Աստված հավասարապես ընտրել է բոլոր ժողովուրդներին՝ աշխարհում լույս հանդիսանալու, և մենք մեկս մյուսից սովորելու ու մեկս մյուսին սովորեցնելու շատ բան ունենք։ Մենք միայն կարող ենք իրականացնել Տիկկուն Օլամ՝ մեկս մյուսի խաղաղ ուսմունքները անվերապահորեն ընդունելով[69]։

Մանիքեիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանիքեիզմը քրիստոնեական գնոստիցիզմի ու զուրվանիզմի նման ժառանգականորեն ունիվերսալիզտական է[70]։

Սիկխիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիկխիզմում աշխարհի բոլոր կրոնները համեմատվում են մեկ օվկիանոսի մեջ թափվող գետերի հետ։ Չնայած սիկխ գուրուները իրենց ժամանակներում չէին ընդունում այնպիսի ծիսակարգեր, ինչպիսիք են գինարբուքը, կռապաշտությունը և ուխտագնավությունը, սակայն նրանք ընդունում էին, որ բոլոր կրոններին պետք էր հանդուրժել ու համարել հավասար հիմքերի վրա։ Սիկխ գիրքը՝ Գուրու Գրանթ Սահիբը, պարունակում է ոչ միայն հենց սիկխ գուրուների, այլ նաև բազմաթիվ հինդու ու մուսուլման սրբերի մասին գրվածքներ, որոնք հայտնի են Բհագաց անունով։ Չնայած սիկխիզմը չի ուսուցանում, թե մարդիկ ստեղծվել են Աստծո կերպարով, սակայն այն պնդում է, որ այդ Մեկի գոյությունը պետք է բացահայտվի իր ամբողջ արարման ընթացքում։

Ինչպես ասում է յոգիստ Բհաջանը՝ մարդ, ում պարտական են սիկխիզմը Արևմուտք բերելու համար.

«Եթե դու չես կարողանում Աստծուն տեսնել բոլորի մեջ, դու չես կարող նրան տեսնել ընդհանարապես»։ (Սրի Սինղ Սահիբ, Յոգիստ Բհաջան)[71]

Առաջին Սիկխ գուրուն՝ Գուրու Նանակը, ասում էր.

«Չկա ոչ մի հինդու, չկա ոչ մի իսլամ»[72][73][74]։

Սրանով գուրու Նանակը նկատի ուներ, որ Աստծո աչքերով ոչ մի տարբերություն չկա կրոնների միջև՝ լինի դա պոլիթեիստ, մոնոթեիստ, պանթեիստ կամ նույնիսկ աթեիստ. այն, ինչի կարիքը ունեն դրանցից յուրաքանչյուրը փրկություն ստանալու համար, սրտի մաքրությունը, բոլոր արարածների հանդուրժողականությունը, կարեկցանքն ու բարությունն է։ Ի հակադրություն աշխարհի ամենատարածված կրոնների՝ սիկխիզմը չունի առաքյալներ, փոխարենը այն հավատում է, որ մարդիկ ունեն այդ ազատությունը՝ գտնելու փրկության իրենց սեփական ճանապարհը։

Զրադաշտականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զրադաշտականության շատ տեսակներ (ինչպես՝ զուրվանիզմը) ունիվերսալիստական են՝ ի կիրառություն բոլոր ազգերի, սակայն ոչ այնքան ունիվերսալիստական համընդհանուր փրկություն գտնելու առումով[75]։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստալիացի փիլիսոփա Ջ. Լ. Մեքին իր «Թեիզմի հրաշքը. Աստծո գոյության դեմ կամ կողմ փաստարկներ» գրքում նշել է, որ անցյալում Հիսուսով կերպավորված մի հրեշտակ քրիստոնեացիների համար ապացույց է հանդիսացել, որ նա միակ ճշմարիտ Աստվածն է և որ մեկ այլ կրոնի աստված-հրեշտակ ծառայել էր որպես հակառակ ապացույց իր հետևորդների համար։ Ունիվերսալիստական մոտեցումը հանգեցրել է ցանկացած այսպիսի հրեշտակի գոյությանը՝ որպես բոլոր կրոնների վավերացում. մի իրավիճակ, որ նա բնութագրել է այս տողերով. «Աշխարհի հրեշտակներ, միավորվե՛ք»[76]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ananda Marga
  • Քրիստոնեություն
    • Liberal Catholic Church
    • Primitive Baptist Universalist
    • Religious Society of Friends
    • Schwarzenau Brethren
    • Swedenborgianism (The New Church)
    • Trinitarian Universalism
  • Comparative religion
  • Էկումենյան շարժում
  • Hypothetical universalism
  • George MacDonald
  • Mahatma Gandhi Foundation
  • Omnism
  • Perennial philosophy
  • Post-theism
  • Religious liberalism
  • Religious pluralism
  • Subud
  • Universal Sufism

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 George T. Knight The Schaff-Herzog Encyclopedia of Religious Knowledge, 1953, vol. 12, p. 96; retrieved 30/04/09
  2. Otis Ainsworth Skinner (1807-1861), A Series of Sermons in Defense of the Doctrine of Universal Salvation, Page 209, It is not part of mainline Christian doctrine either Catholic or Protestant. "Repentance is a means by which all men are brought into the enjoyment of religion, and we do expect any man will be saved while he continues in sin. However, Unitarian Universalism holds a universal salvation, because is, "we expect all men will repent."
  3. Vedanta Society of Southern California Harmony of Religions
  4. King, 2002
  5. Bonnett, A. (2005). Anti-Racism. Routledge.
  6. Kemerling, Garth (2011 թ․ նոյեմբերի 12). «A Dictionary of Philosophical Terms and Names». Philosophy Pages. «According to Immanuel Kant and Richard Mervyn Hare...moral imperatives must be regarded as equally binding on everyone.» {{cite web}}: External link in |quote= (օգնություն)
  7. Gowans, Chris (2008 թ․ դեկտեմբերի 9). Edward N. Zalta, ed (ed.). «Moral Relativism». The Stanford Encyclopedia of Philosophy (Spring 2012 Edition). «Let us say that moral objectivism maintains that moral judgments are ordinarily true or false in an absolute or universal sense, that some of them are true, and that people sometimes are justified in accepting true moral judgments (and rejecting false ones) on the basis of evidence available to any reasonable and well-informed person.» {{cite web}}: |editor= has generic name (օգնություն)
  8. Buck, Christopher (1999). Paradise and Paradigm: Key Symbols in Persian Christianity and the Bahá'í Faith. Albany: State University of New York Press. էջ 292.
  9. 9,0 9,1 Stockman, Robert (2000). «The Baha'i Faith». In Beversluis, Joel (ed.). Sourcebook of the World's Religions. New World Library. էջ 7. ISBN 1-57731-121-3.
  10. 10,0 10,1 Smith, Peter (2008). An Introduction to the Baha'i Faith. Cambridge: Cambridge University Press. էջ 138. ISBN 0-521-86251-5.
  11. Smith, Peter (2008). An Introduction to the Baha'i Faith. Cambridge: Cambridge University Press. էջ 139. ISBN 0-521-86251-5.
  12. Smith, Peter (2000). «peace». A concise encyclopedia of the Bahá'í Faith. Oxford: Oneworld Publications. էջեր 266–267. ISBN 1-85168-184-1.
  13. «What Is Christian Universalism?». Auburn.edu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.
  14. 14,0 14,1 «The Salvation Conspiracy: How Hell Became Eternal». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  15. Gary Amirault. «The Fate of the Wicked». Tentmaker.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.
  16. Guild, E.E. 'Arguments in Favour of Universalism'. http://www.tentmaker.org/books/InFavorCh20.html http://godfire.net/eby/saviour_of_the_world.html http://www.godfire.net/Hellidx.html
  17. The Bible Hell. TentMaker.org. "The immortal soul is not meant, but the life. As though Jesus had said: "Fear Not those who can only kill the body, but rather him, who if he chose could destroy the soul"
  18. Miriam Van Scott (2015 թ․ փետրվարի 10). «Purgatorial Hell». The Encyclopedia of Hell: A Comprehensive Survey of the Underworld. St. Martin's Press. էջ 240. ISBN 978-1-4668-9119-7.
  19. «See section entitled "Five Principles of Faith"». Auburn.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.
  20. «Purgatorial Hell FAQ». StanRock.net. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  21. Wyatt, Neal; Dwyer, Tierney V; Dwyer, Tierney V (2008). «Unitarian Universalism: A Research Guide». Reference & User Services Quarterly. 47 (3): 210–214. doi:10.5860/rusq.47n3.210.
  22. «100 Scriptural Proofs That Jesus Christ Will Save All Mankind». Tentmaker.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 Tentmaker. «The Fate of the Wicked». tentmaker.org. Tentmaker. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
  24. "Eternal" Punishment (Matthew 25:46) Is NOT Found In The Greek New Testament.
  25. «A look at the word "aionion"». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  26. Vincent, Marvin. «Note on Olethron Aionion (eternal destruction)». Word Studies in the New Testament. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 18-ին.
  27. (The 4th principle of Unitarian Universalism)UUA.org Seven principles
  28. «Major Religions Ranked by Size». Adherents.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  29. Ford, James Ishmael (2006). Zen Master Who?. Wisdom Publications. էջ 187. ISBN 0-86171-509-8.
  30. Harvard Divinity School: Timeline of Significant Events in the Merger of the Unitarian and Universalist Churches During the 1900s
  31. CUC-UUA Tradition. Canadian Unitarian Council Growing Vital Religious Communities In Canada Արխիվացված 2011-07-06 Wayback Machine
  32. «Unitarian Universalism». BBC. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  33. «Unitarian Universalism». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  34. «Hindu American Foundation "Hinduism Basics"». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  35. Pluralism and Universalism Within Hinduism "Hindu teachings were also denigrated accordingly and the deeper philosophies of Hinduism were often ignored, especially their universal relevance. For conversion purposes it was easier to define Hinduism in a limited way as a local phenomenon only. Yet the universality of Hindu teachings continued, though few outside of India understood this until recent years. This background universalism of Sanatana Dharma affords Hinduism a synthetic tendency, an ability to incorporate within itself a diversity of views and approaches, including at times those from groups outside of Hinduism or even opposed to Hinduism. Because of this syncretic view, sometimes Hinduism is equated with a blind universalism that accepts without discrimination anything that calls itself religious or spiritual, as if differences of spiritual teachings did not matter in any way. While this may be true of some Hindus, the Hindu tradition also contains a lively tradition of free debate on all aspects of theology, philosophy and metaphysics, showing differences as well as similarities, and not simply equating all teachings as they are. A good example of this is the debates between the dualistic and non-dualistic schools of Vedantic philosophy, but many other examples exist as well. The different sects within Hinduism have always been free to disagree, though each sect has its particular guidelines and there is an overall respect for Dharma."
  36. Rig Veda 1.164.46
  37. Page 194 in Eknath Easwaran (2008). Timeless wisdom: Passages for meditation from the world's saints & sages (see article). Tomales, CA: Nilgiri Press. 1-58638-027-3. Similar to Eknath Easwaran (2007). The Bhagavad Gita, 2nd ed. Tomales, CA: Nilgiri Press, p. 117. ISBN 1586380192 (which substitutes "they" for "people"). Transliteration from Winthrop Sargeant (1984). The Bhagavad Gita. Albany: State University of New York Press, p. 211. 0-87395-831-4, which translates the same passage as "They who, in whatever way, take refuge in Me, them I reward."
  38. See Swami Bhaskarananda, Essentials of Hinduism (Viveka Press 2002) 1-884852-04-1
  39. «Hindu American Foundation Hinduism Basics "It is a richly diverse family of philosophies, traditions, and practices that have been followed primarily throughout Asia for thousands of years."». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  40. "Shat-darshana: The Philosophical Schools of Sanatana Dharma"
  41. Indian Philosophy: Orthodox and Heterodox Schools
  42. Frank Morales, Neo-Vedanta: The problem with Hindu Universalism
  43. King, 2002, էջ 93
  44. Editors of Hinduism Today (2007). What Is Hinduism?: Modern Adventures Into a Profound Global Faith. Himalayan Academy Publications. էջ 416. ISBN 1934145009. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)
  45. 45,0 45,1 45,2 45,3 45,4 King, 2002, էջ 135
  46. Larson, 2012, էջ 313
  47. (Rigveda 1:164:46) "Ekam sat vipra bahudha vadanti" - ճշմարտությունը մեկն է; իմաստունները դա կոչում են տարբեր անուններով
  48. (Maha Upanishad: Chapter 6, Verse 72) "Vasudhaiva Kutumbakam" - Ամբողջ աշխարհը մի մեծ ընտանիք է
  49. Badlani, Hiro (2008). Hinduism: Path of the Ancient Wisdom. iUniverse. էջ 303. ISBN 978-0-595-70183-4.
  50. Sinari, 2000
  51. Ghazi, 2010
  52. Michaelson, 2009, էջ 79-81
  53. M. K. Gandhi, Բոլոր տղամարդիկ եղբայրներ են. Մահաթմա Գանդիի կյանքն ու մտքերը իր սեփական բառերով, Փարիզ, ՅՈՒՆԵՍԿՕ 1958, էջ 60.
  54. King, 1999, էջ 135
  55. Crone, Patricia (2005). God's Rule: Government and Islam: Six Centuries of Medieval Islamic Political Thought. Columbia University Press. էջ 472. ISBN 978-0-231-13291-6.
  56. Lapidus, Ira M. (2014). Ira M. Lapidus. Cambridge University Press. էջ 1000. ISBN 9780521514309.
  57. 57,0 57,1 Karsh, Efraim (2007). Islamic Imperialism: A History (PDF). Yale University Press. էջ 304. ISBN 9780300122633. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  58. Mura, Andrea (2014). «The Inclusive Dynamics of Islamic Universalism: From the Vantage Point of Sayyid Qutb's Critical Philosophy». Comparative Philosophy. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  59. 1. S. A. Rahman, Punishment of Apostasy in Islam, Institute of Islamic Culture, Lahore, 1972
  60. 60,0 60,1 Ibn Kathir, Ismail (1301-1373) (2000). Sheikh Safiur-Rahman Al-Mubarakpuri (ed.). Tafsir al-Qur'an al-Aziz (Tafsir Ibn Kathir) (English and Arabic) (English Abridged ed.). Riyadh, Saudi Arabia: Maktaba Darussalam. էջ 6608. ISBN 978-1-59144-020-8.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  61. 61,0 61,1 61,2 Khalil, Ahmed (2002 թ․ մայիսի 27). «Dar Al-Islam And Dar Al-Harb: Its Definition and Significance». IslamWay (English). Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  62. Ye'or, Bat (1985). The Dhimmi: Jews and Christians Under Islam. Farleign Dickinson University Press. էջ 444. ISBN 978-0838632628.
  63. Ye'or, Bat. The Decline of Eastern Christianity Under Islam: From Jihad to Dhimmitude: 7th–20th Centuries. Farleigh Dickinson University Press. էջ 522. ISBN 978-0-8386-3688-6.
  64. 64,0 64,1 Ibn Kathir's Tafsir al-Qur'an al-Aziz
  65. Sayyid Qutb Milestones
  66. Durie, Mark (2010). The Third Choice: Islam, Dhimmitude and Freedom. Deror Books. էջ 288. ISBN 978-0-9807223-1-4.
  67. Ye'or, Bat (2001). Islam and Dhimmitude: Where Civilizations Collide. Farleigh Dickinson University Press. էջ 528. ISBN 978-0-8386-3942-9.
  68. Polish, David (1985). «Covenant-Jewish Universalism and Particularism». Judaism. 34 (3): 284.
  69. Staff. «Jewish Universalism». Jewish Spiritual Leaders Institute. Google Inc. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
  70. Manfred Hutter (1993 թ․ հունվար). «Manichaeism in the Early Sasanian Empire». 40. BRILL. JSTOR 3270395. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  71. «About the Siri Singh Sahib – Sikh Dharma International». www.sikhdharma.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  72. «There is no Hindu and no Musalman - SikhiWiki, free Sikh encyclopedia». www.sikhiwiki.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  73. «Sikhism Religion of the Sikh People». www.sikhs.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  74. Munde, Amarpreet Singh. «Guru Nanak (for Children), No Hindu, and no Muslim». www.gurmat.info. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  75. Jonathan Porter Berkey The formation of Islam: religion and society in the Near East 2003 p28 "This is not to say that there was no universalist dimension to Zoroastrian religious life; but what universalism there was derived directly, and to a greater degree than in the case of Rome and Christianity, from the explicit connection between religion and the state."
  76. Mackie, J. L. (1982 թ․ նոյեմբեր). The Miracle of Theism: Arguments for and against the Existence of God. Oxford University Press. էջ 15. ISBN 978-0198246824. «It is no longer 'The heathen in his blindness…', but rather 'We worship the same god, but under different names and in different ways'. Carried far enough, this modern tendency would allow Christian miracles to support, not undermine, belief in the supernatural achievements of stone-age witch doctors and medicine men, and vice versa. It is as if someone had coined the slogan, Miracle-workers of the world, unite!»

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]