Ումշլագպլաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ումշլագպլաց
Տեսակհրապարակ և Q2478649?
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունŚródmieście
ՀասցեStawki 10
Կազմված է10 Stawki Street in Warsaw? և Ումշլագպլաց հուշարձան[1]
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան
Քարտեզ
Քարտեզ

Ումշլագպլաց (գերմ.՝ Umschlagplatz), հատուկ անցակետ գետտոյում, որտեղ տեղի է ունեցել բանտարկյալների տեսակավորում և մահվան ճամբարներ ուղարկում։ Հավաքի ամենախոշոր կետը եղել է Վարշավայում՝ Վարշավյան գետտոյի մոտ։ 1942 թվականին 254 000 - 265 000 հրեաներ «Ռեյնհարդ» գործողության ընթացքում Վարշավայի Ումշլագպլացով անցել են Տրեբլինկայի համակենտրոնացման ճամբար[2]. Լեհաստանում Հոլոքոստի ամենասարսափելի փուլը[3][4]։

Բառի գործածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Umschlagplatz-ը գերմաներեն բառ է, որը տեխնիկապես նշանակում է մի տեղ, որտեղ բեռնաթափվում են երկաթուղային տրանսպորտի բոլոր ապրանքները[5]։ Տերմինը խեղաթյուրել են նացիստները, որոնք այն օգտագործել են որպես էվֆեմիզմ[Ն 1]՝ նշելու համար այն վայրը, որտեղ մարդիկ կարտաքսվեն մահվան ճամբարներ։ Ինչպես և Sonderbehandlung-ի («հատուկ վերաբերմունք») օգտագործումը[6]՝ Umschlagplatz-ը ապամարդկայնացրեց իր նշանակությունը[7]։ Սա երկիմաստ արտահայտությունների միջոցով նաև քողարկում էր այն, ինչի համար, ի վերջո, նախատեսված էր հավաքման կետը. հարյուրհազարավոր մարդկանց մահվան ուղարկելը։ 1943 թվականի հունվարին Հայնրիխ Հիմլերը ստացավ Կորհերի զեկույցը, որը վիճակագրական հաշվարկ էր այն մասին, թե քանի հրեա է մնացել Եվրոպայում. պարզ դարձավ, որ մարդիկ անցնում են Ումշլագպլացի միջով և որ որևէ այլ տերմինաբանություն չի կարող օգտագործվել[8]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ դա եղել է քաղաքային հրապարակ կամ մեկ այլ բաց վայր, որտեղ էլ որոշվել է, թե ում դատապարտել մահվան, և ով է դեռ պիտանի աշխատանքի համար։ Ումշլագպլաց խոշոր գետտոները հաճախ գտնվում էին երկաթուղու մոտ։ Վարշավայում արտաքսումը հեշտացնելու համար նույնիսկ հատուկ երկաթուղային ճյուղ են անցկացրել, որը կապում էր «լեռնանցքը» հիմնական երկաթուղու հետ։ Վարշավայի գետտոյի ումշլագպլացն իր մեջ ներառել է երկաթուղային կայարանի մի մասը, որն առանձնացվել է ցանկապատով, իսկ ավելի ուշ պատով՝ գետտոյի սահմաններից դուրս գտնվող այլ կառույցներից։ Տարբեր հարթակներ, երկաթուղային շենքեր, անօթևանների նախկին կացարան, հիվանդանոց և այլ շենքեր վերածվել են բանտարկյալների տարանցիկ գոտու։

Ումշլագպլաց Վարշավայի գետտոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարշավայից Տրեբլինկա զանգվածային տեղահանությունները սկսվել են 1942 թվականի հուլիսի 23-ին։ Օր առ օր, շաբաթ առ շաբաթ գետտոյում հավաքել են հազարավոր հրեաների։ Օրական «քվոտան» վեց-յոթ հազար մարդ էր։ Ձերբակալություններն իրականացրել են էսէսականները, ինչպես նաև լատվիացի, լիտվացի և ուկրաինացի վարձկանները։ Ձերբակալություններին ստիպված են եղել մասնակցել նաև հրեական «ոստիկանները»։ Շատերին գայթակղել են ումշլագպլաց՝ հացի բոքոն տալու խոստումով։

1942 թվականի օգոստոսի 5-ին կամ 8-ին Տրեբլինկա են արտաքսվել մանկատան երկու հարյուր որբ երեխաներ։ Նրանց հետ էր նաև հայտնի բժիշկ և մանկավարժ Յանուշ Կորչակը, որը հրաժարվել էր տեղափոխվել Վարշավայի «արիական» մաս՝ իր կյանքը փրկելու համար։ Վերջին անգամ Կորչակին տեսել են, երբ նա, մի երեխային ձեռքին պահելով, իսկ մյուսի ձեռքը բռնած, գետտոյով տանում էր որբերի շարասյունը դեպի մահվան գնացքները։

Ումշլագպլացում մարդիկ երբեմն ստիպված են եղել նստել օրերով, մինչև բեռնատար ազատ վագոններ են եկել։ Կան բազմաթիվ վկայություններ այն մասին, թե ինչ սարսափելի պայմաններում են գտնվել մարդիկ այդ «մահվան սպասման սրահներում»։ 1942 թվականի սեպտեմբերի կեսերին ավելի քան 260 հազար տղամարդ, կին և երեխա Վարշավայի «լեռնանցքից» ուղարկվել են Տրեբլինկա և այլ ճամբարներ։ Վերջին տեղահանությունները տեղի են ունեցել 1943 թվականի հունվարին և ապրիլ-մայիս ամիսներին՝ կապված Վարշավայի գետտոյի ապստամբությունների հետ։ Երկրորդ ապստամբությունը ճնշելուց հետո Վարշավայում ոչ մի հրեա չի մնացել։

Հուշահամալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի ապրիլի 18-ին՝ Վարշավայի գետտոյում ապստամբության բռնկման 45-ամյակի նախօրեին, Ստավկի փողոցի անցագրային կետում տեղադրվել է քարե հուշարձան, որը հիշեցնում է ապրանքատար բաց վագոն[9]։ Այն նախագծել են ճարտարապետ Հաննա Շմալենբերգը և քանդակագործ Վլադիսլավ Կլամերուսը։ Հուշարձանի վրա եբրայերենով, իդիշով, լեհերենով և անգլերենով գրված է.

1942-1943 թվականներին ավելի քան 300 000 հրեաներ Վարշավայի գետտոյից արտաքսվեցին նացիստական մահվան ճամբարների գազային խցեր տառապանքի և մահվան այս ճանապարհով:

Հուշարձանի վրա փորագրված են չորս հարյուր առավել տարածված հրեական-լեհական անուններ՝ Aby-ից մինչև Żanny[10]։ 2002 թվականին հուշարձանը ներառվել է պատմական հուշարձանների ցանկում։

Արտացոլումը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. անհարմար բառի կամ ասույթի փոխարեն հարմարը գործածելը
  2. Վեպը գրվել է 1988 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Narodowy Instytut Dziedzictwa database
  2. Holocaust Encyclopedia. «Warsaw Ghetto Uprising». United States Holocaust Memorial Museum. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին – via Internet Archive.
  3. Gitta Sereny (2013) [1974]. Into That Darkness. Pimlico / Random House. էջեր 48, 330–331.
  4. Robert Moses Shapiro (1999). Holocaust Chronicles. KTAV Publishing Inc. էջ 35. ISBN 0-88125-630-7. «Gross Aktion of July to September.»
  5. Das Figurativ der Vagabondage: Kulturanalysen mobiler Lebensweisen. Verlag. 2014. էջ 35. ISBN 3839420571. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  6. Lang, Berel (2003). Act and Idea in the Nazi Genocide (անգլերեն). Syracuse University Press. ISBN 9780815629931.
  7. Մայքլ Շերմեր; Ալեքս Գրոբման (2009). Denying history: who says the Holocaust never happened and why do they say it?. University of California Press. էջեր 89–92. ISBN 978-0-520-26098-6.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. «Special treatment" (Sonderbehandlung)». The Holocaust History Project. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  9. «Umschlagplatz memorial». www.google.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  10. Wiesław Głębocki, Warszawskie pomniki, Wydawnictwo PTTK "Kraj", Warszawa 1990, S. 108.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]