Ուկու Մազինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուկու Մազինգ
էստ․՝ Uku Masing
Ծնվել էօգոստոսի 11, 1909(1909-08-11)[1][2][3][…]
Լիպա
Մահացել էապրիլի 25, 1985(1985-04-25)[1][2][3][…] (75 տարեկան)
Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՌաադիի գերեզմանատուն
Քաղաքացիություն Էստոնիա
Դավանանքավետարանչականություն[4]
Մասնագիտությունլեզվաբան, փիլիսոփա, բանաստեղծ, թարգմանիչ, աստվածաբան և գրող
Հաստատություն(ներ)Տարտուի համալսարան
Ալմա մատերՏարտուի համալսարան
Տիրապետում է լեզուներինիտալերեն, գերմաներեն, անգլերեն և էստոներեն[1]
Հայտնի աշակերտներԻսիդոր Լևին
Պարգևներ
 Uku Masing Վիքիպահեստում

Ուկու Մազինգ (էստ․՝ Uku Masing, ծննդյան անունը՝ Հուգո Ալբերտ Մազինգ, էստ․՝ Hugo Albert Masing, օգոստոսի 11, 1909(1909-08-11)[1][2][3][…], Լիպա - ապրիլի 25, 1985(1985-04-25)[1][2][3][…], Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի աստվածաբան, բանաստեղծ, բանահավաք, փիլիսոփա, լեզվաբան, թարգմանիչ։ Զարգացրել է էստոնական կրոնական փիլիսոփայությունը։ Ստեղծագործել է կրոնական թեմաներով։ Վաղ 1930-ականներին հեղինակել է մեկ վեպ՝ «Rapanui vabastamine ehk Kajakad jumalate kalmistul» («Ռապանույի ազատագրում, կամ Ճայերն աստվածների գերեզմանոցում») վերնագրով։ Վեպը տպագրվել է հետմահու, 1989 թվականին։ Որպես բանահավաք հեքիաթների ականավոր հետազոտող է, աջակցել է միջազգային «Ժողավրդական հեքիաթների հանրագիտարանի» ստեղծմանը։ Եղել է Տարտուի համալսարանի պրոֆեսոր, Իսրայելի Յադ վա Շեմ ինստիտուտի Աշխարհի արդարակյացներ կոչման դափնեկիր[5]։ Հայտնի է նաև որպես պոլիգլոտ և արևելագետ, զբաղվել է գեղանկարչությամբ և բուսաբանությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Էյնու խուտորում (էստ․՝ Einu), Ռաիկյուլա, Ռապլամաա նահանգ, 1909 թվականին օգոստոսի 11-ին Ավետարանչական եկեղեցու անդամների ընտանիքում։ Եղել է տաղանդավոր պոլիգլոտ, կարողացել է խոսել չորս լեզվով՝ միջնակարգ դպրոցն ավարտելով, և քառասունով՝ մինչև կյանքի վերջը։ 1926 թվականին սկսել է սովորել Տարտուի համալսարանի աստվածաբանության բաժնում, որն ավարտել է 1930 թվականին՝ ստանալով աստվածաբանության մագիստրոսի կոչում (Հին կտակարանի և սեմագիտության)։ Սովորելու տարիներին և դրանից հետո հրատարակել է բազմաթիվ պոեմներ, թարգմանություններ և էսսեներ։ 1937 թվականի հունվարի 18-ին փոխել է իր Հուգո Ալբերտ անունը և դարձրել Ուկու։ 1939 թվականին ամուսնացել է Էհե Տուուլեմաայի հետ (էստ․՝ Eha Tuulemaa)։ Պսակադրությունը տեղի է ունեցել Սաարեմաա կղզու Մուստյալա գյուղի Սբ. Աննա եկեղեցում։ 1930-ականներին ընդգրկվել է Տարտուում գործող «Կախարդներ» գրական խմբակում։

Էստոնիայի գերմանական օկուպացիայի ժամանակ կնոջ հետ սեփական տանը թաքցրել է հրեա ուսանող Իսիդոր Լևինին, որը հետագայում դարձավ լեզվաբանական գիտությունների դոկտոր և բանահյուսության պրոֆեսոր։ Կատարել է թարգմանություններ հին հրեերենից, սանսկրիտից, հունարենից, անգլերենից և այլ լեզուներից։ Նրա գրական ժառանգության ուսումնասիրությամբ, պահպանմամբ և տարածմամբ զբաղվում է հատուկ այդ նպատակով ստեղծված Ուկու Մազինգի ժառանգության կոլեգիան։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրյալ գիտական աշխատություններ և էսսեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1923 «Notturno» — առաջին հրատարակված բանաստեղծությունները / Uudismaa 3-4/ 1923, lk.4.
  • 1935 «Neemed vihmade lahte» 1930—1934 (հրատարակվել է նաև 1959, 1985 և 2001 թվականներին) / AUS
  • 1956 «Džunglilinnud» 1934—1945 (տպագրվել է սխալմամբ «Džunglilaulud» անվամբ, նաև 2001 թվականին) / Vaba Eesti
  • 1974 «Udu Toonela jõelt» 1930—1943 (հրատարակվել է նաև 2000 թ., Luule I) / Maarjamaa
  • 1974 «Piiridele pyydes» 1945—1950 (հրատարակվել է նաև 2003 թ., Luule IV) / Maarjamaa
  • 1983 «Aerutades hurtsikumeistriga» 1937—1947 (հրատարակվել է նաև 2000 թ., Luule I) / Maarjamaa
  • 1985 «Kirsipuu varjus» 1948—1949 (հրատարակվել է նաև 2000 թ., Luule I) / Maarjamaa
  • 1988 «Ehatuule maa» 1937—1939 (հրատարակվել է նաև 2001 թ., Luule II) / Perioodika
  • 2000 «Roheliste radade raamat» 1926—1934 (Eellugu debüütluulekogule. Luule I) / Ilmamaa
  • 2001 «Miikaeli liturgiad» 1934—1936 (Luule II) / Ilmamaa
    «Roosikrantsi palved» 1936 (Luule II) / Ilmamaa
    «Itkud isale» 1949 (Luule II) / Ilmamaa
    «Itkud õele» 1983 (Luule II) / Ilmamaa
  • 2002 «Hannolaul» 1934—1940 (Luule III) / Ilmamaa
    «Unenägija tessaraktis» 1952—1956 (Luule III) / Ilmamaa
  • 2003 «Lohe vari» 1935—1941 (Luule IV) / Ilmamaa
    «Hurtsik lammutaks enda» 1947 (Luule IV) / Ilmamaa
    «Surija sandiristilt» 1951—1958 (Luule IV) / Ilmamaa
  • 2004 «1343» 1933 (Luule V) / Ilmamaa
    «Rubaiid» 1945 (Luule V) / Ilmamaa
    «Rarbetud õpetussalmid» 1965 (Luule V) / Ilmamaa
    «Gudea ja Hoosea» (Luule V) / Ilmamaa
    «Rahast ja võimust» 1958 (Luule V) / Ilmamaa
    «Georg Müller» 1960 (Luule V) / Ilmamaa
    «Kurtes Taevaskoja varisevat kallast» 1967—1970 (Luule V) / Ilmamaa
  • 2005 «Saadik Magellani pilvest» (Luule VI) / Ilmamaa
  • «Arbujad. Valimik uusimat eesti lüürikat» բանաստեղծական անթոլոգիա / Eesti Kirjastuse Kooperatiiv / 1938
  • Բանաստեղծական ժողովածուներ, որոնք լույս է ընծայել «Ilmamaa» հրատարակչությունը.
  1. I — «Roheliste radade raamat», «Udu Toonela jõelt», «Aerutades hurtsikumeistriga», «Kirsipuu varjus» / 2000
  2. II — «Neemed Vihmade lahte», «Miikaeli liturgiad», «Roosikrantsi palved», «Ehatuule maa», «Džunglilinnud», «Itkud isale», «Itkud õele» / 2001
  3. III — «Hannolaul», «Unenägija tessaraktist» / 2002
  4. IV — «Lohe vari», «Piiridele pyydes», «Hurtsik lammutaks enda», «Surija Sandiristilt» / 2003
  5. V — «1343», «Rubaiid», «Tarbetud õpetussalmid», «Gudea ja Hoosea», «Rahast ja võimust», «Georg Müller», «Kurtes Taevaskoja varisevat kallast» / 2004
  6. VI — «Saadik Magellani pilvest» I—III / 2005

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. 4,0 4,1 The Righteous Among the Nations Database
  5. Ուկու Մազինգ - Յադ Վաշեմ (անգլերեն)

Մազինգի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկու Մազինգը Հոլոքոստի ժամանակ փրկել է հրեաների, Յադ Վաշեմի կայք
  • «Ուկու Մազինգ՝ գրող, աստվածաբան, բանասեր». Estonian Ministry of Foreign Affairs. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
  • «Ուկու Մազինգը էթնոֆուտուրիզմի առաջատար». Kari Sallamaa.
  • Uku Masing compared with Hopkins and Eliot by Vincent B. Leich
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուկու Մազինգ» հոդվածին։