Ուլրիխ Սալխով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլրիխ Սալխով
շվեդ.՝ Ulrich Salchow
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 1877(1877-08-07)[1][2]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա[1]
Մահացել էապրիլի 18, 1949(1949-04-18)[1] (71 տարեկան)
Մահվան վայրՀեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[3][4][5]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունգեղասահորդ և մարզական պաշտոնյա
ԱմուսինAnna Elisabeth Bahnson Gormsen Salchow?[1]
 Ulrich Salchow Վիքիպահեստում

Կարլ Էմիլյ Յուլիս Ուլյրիխ Սալխո (շվեդ.՝ Karl Emil Julius Ulrich Salchow, օգոստոսի 7, 1877(1877-08-07)[1][2], Կոպենհագեն, Դանիա[1] - ապրիլի 18, 1949(1949-04-18)[1], Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ գեղասահորդ, գեղասահքի ամառային օլիմպիական խաղեր 1908-ի չեմպիոն, աշխարհի 10-ակի չեմպիոն (1901-1905 թվականներին և 1907-1911 թվականններին), Եվրոպայի 9-ակի չեմպիոն (1893-1913 թվականներին)։ Շվեդիայի և միջազգային մարզական շարժման գործիչ է։

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականի օլիմպիական խաղերում, որոնց ծրագրում առաջին անգամ ներդրվել է գեղասահքը, Սալխովը ոսկե մեդալ է նվաճել անհատական ծրագրի կատարման համար (Նիկոլայ Պանին-Կոլոմենկինը ոսկե մեդալ է ստացել հատուկ ֆիգուրների կատարման համար)։ Հաջորդ օլիմպիադայում Սալխովը չկարողացավ պաշտպանել իր տիտղոսը, քանի որ Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշեց 1912-ի խաղերում չմիջամտել գեղասահքի մրցումներին։ Սալխովը 1920 թվականին մասնակցել է ևս մեկ օլիմպիադայի, սակայն այն ժամանակ նա արդեն 42 տարեկան է եղել, չի հայտնվել պատվանդանի վրա, այլ դարձել է միայն չորրորդը։

Աշխարհի չեմպիոնական տիտղոսների (տասը Ոսկե մեդալ) քանակով Սալխովը կիսում է առաջին տեղը նորվեգացի գեղասահորդուհի Սոնյա Հենիի հետ։

1909 թվականին Սալխովը կատարեց ցատկ՝ մեջքով առաջ անցնելով և օդում լրիվ շրջադարձ կատարելով, և վայրէջք կատարեց թափ տվող ոտքին. այդ ցատկը անվանվեց Սալխովի պատվին[6]։Նա հորինել է նաև «ճանկ» ձևը[7]։ Սակայն Սալխովն իր ամենամեծ հաջողությունը ձեռք է բերել ֆիգուրների ելույթների ժամանակ։

Սպորտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրողական կարիերան ավարտելուց հետո Սալխովը չի լքել սպորտը։ Նա դարձել է չմշկավազորդների միջազգային միության երրորդ նախագահը (1925-1937 թվականներ)։ Բացի այդ՝ 1928-1939 թվականներին եղել է AIK (Ստոկհոլմ) (շվեդ:AIK) մարզական ակումբի վարչության նախագահը, որն այդ ժամանակ եղել է ֆուտբոլի, հոկեյի, թենիսի և այլ մարզաձևերի շվեդական առաջատար ակումբը։ Նա եղել է նաև շվեդական հեծանվային լիգայի նախագահը (շվեդ.՝ Svenska Velocipedförbundet) (1904-07), շվեդական չմշկավազքի ասոցիացիայի նախագահը (շվեդ.՝ Svenska Skridskoförbundet) (1917-1920, 1923-1932 և 1935-1938), մասնակցել է Շվեդիայի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարմանը (շվեդ.՝ Svenska Boxningsförbundet), որտեղ նախագահել է 1919-ից մինչև 1932 թվականը։ Եղել է տղամարդկանց IV Ձմեռային օլիմպիական խաղերում հանդես գալու գլխավոր մրցավարը։

Սալխովն ակտիվորեն համագործակցել է Daily News-ի և Associated Press-ի հետ որպես լրագրող և աշխատել շվեդական ռադիոյում։

Մահացել է 1949 թվականին Ստոկհոլմում՝ 71 տարեկան հասակում և թաղված է «Norra begravningsplatsen» գերեզմանատանը (բառացիորեն Հյուսիսային գերեզմանատուն)։

Սպորտային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթներ 1895 1896 1897 1898 1899 1900 1901 1902 1903 1904 1905 1906 1907 1908 1909 1910 1911 1913 1920
Ամառային օլիմպիական խաղեր 1 4
Աշխարհի առաջնություն 2 2 2 1 1 1 1 1 1 1 1 1 1
Եվրոպայի առաջնություն 1 1 1 3 1 1 1 1 1 1
Շվեդիայի առաջնություն 1 1 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 K E J Ulrich Salchow (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. Norra begravningsplatsen: KändisarnaNorra begravningsplatsen.se.
  4. Salchow, KARL JULIUS ULRIK EMILSvenskagravar.se.
  5. Sten nr 683 – Ulrich SalchowNorra begravningsplatsen.se.
  6. «Азы фигурного катания (Огилви Р.)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
  7. Абсалямова И.В. Первые чемпионаты мира по фигурному катанию на коньках // Столетняя история чемпионатов мира по фигурному катанию на коньках: Учеб. пособие для студентов акад. и ин-ов физ. культ. — М.: ФОН, 1997.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլրիխ Սալխով» հոդվածին։