Ուլյանա Լոպատկինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլյանա Լոպատկինա
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 23, 1973(1973-10-23)[1] (50 տարեկան)
ԾննդավայրԿերչ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԱ. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
Մասնագիտությունպարուսույց, բալետի պարող և անվանի անձ
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ Government Prize in Culture և Ոսկե դիմակ
Կայքuliana-lopatkina.com
 Ulyana Lopatkina Վիքիպահեստում

Ուլյանա Վյաչեսլավովնա Լոպոտկինա (հոկտեմբերի 23, 1973(1973-10-23)[1], Կերչ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի ռուս դերասանուհի, 1995-2017 թվականներին Մարիինյան թատրոնի առաջատար բալետի պարուհի։

ՌԴ ժողովրդական պարուհի (2006ՌԴ պետական մրցանակի (1999) և ՌԴ կառավարության մրցանակի (2015) դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլյանա Վյաչեսլավովնա Լոպատկինան ծնվել է 1973 թվականի հոկտեմբերի 23-ին Սև ծովի ափի Կերչ քաղաքում։ Նրա մայրը (Ելենա Գեորգիևնա Լոպատկինա) և հայրը (Վյաչեսլավ Իվանովիչ Լոպատկին) դասատուներ են։ Ունի եղբայր՝ Եվգենիյ։ Մանուկ հասակում հաճախել է պարային խմբակների և սպորտային գիմնաստիկայի։

1991 թվականին ավարտել է Ա․ Յա․ Վագանովայի անվան բալետի ռուսական ակադեմիան, որից հետո դարձել է Մարիինյան թատրոնի բալետ-պարուհի։ 1995 թվականին դարձավ խմբի առաջատար։ 2000 թվականին «Բայադյորկա» բալետի ժամանակ ստացավ սրունքաթաթի վնասվածք, բայց կարողացավ ավարտել համերգը։ Վնասվածքի պատճառով նա ստիպված էր մի քանի տարով լքել բեմը։ 2003 թվականի փետրվարին դերասանուհուն վիրահատեցին, որից հետո նա կարողացավ վերականգնվել և նորից վերադառնալ բեմ[2]։

2013 թվականի հոկտեմբերին, երբ Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիայի ռեկտոր նշանակվեց Նիկոլայ Ցիսկարիձեն, մշակույթի նախարարությունը երաշխավորել է Ուլյանա Լոպատկինայի թեկնածությունը՝ ակադեմիայի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում։ Սակայն ակադեմիայի հետ այդպես էլ պայմանագիր չկնքվեց[3][4]։

2017 թվականի հունիսի 16-ին Ուլյանա Լոպատկինան պաշտոնապես հայտարարեց իր պարի կարիերայի ավարտի մասին[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել նկարիչ, գրող և գործարար Վլադիմիր Կորնեևի հետ։ Նրանք ամուսնացել են 2001 թվականի հուլիսի 5-ին։ Նույն թվականի հուլիսի 25-ին նրանք պսակադրվեցին Վարտեմյագ գյուղի Սոֆիայի տաճարում։ Մեկ տարի անց ավստրալիական հիվանդանոցում ծնվում է նրանց աղջիկը՝ Մարիան[6]։ 2010 թվականին ամուսինները բաժանվեցին։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «ВидеоДневник». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  3. «Цискаридзе: Учебный процесс в Академии русского балета идет нормально, а слухи и сплетни надоели». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  4. Ивлиев: вопрос о работе Лопаткиной в Академии Ваганова решится позже // ՌԻԱ Նովոստի - 06 ноября 2013
  5. «Ульяна Лопаткина сообщила о завершении танцевальной карьеры» (ռուսերեն). www.mariinsky.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  6. Елена Киселева. Ульяна Лопаткина родила дочь // «Правда. Ру», 30 мая 2002
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլյանա Լոպատկինա» հոդվածին։