Ուլմի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլմի տաճար
գերմ.՝ Ulmer Münster
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՏեղագրությունՈւլմ[1]
Դավանանքլյութերականություն
ԹեմEvangelical-Lutheran Church in Württemberg?
Հիմնական ամսաթվերը1377
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետUlrich Ensingen?
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված1377
Բարձրություն161,53 մետր և 162 մետր
Քարտեզ
Քարտեզ
 Ulm Minster Վիքիպահեստում
ulmer-muenster.de

Ուլմի տաճար (գերմ.՝ Ulmer Münster), լյութերական եկեղեցի Գերմանիայի Ուլմ քաղաքում (Բադեն-Վյուրթեմբերգ երկրամաս)։ Փաստացի մայր տաճար չի համարվում, քանի որ Վյուրթեմբերգի եպիսկոպոսի նստավայրը չէ. նստավայրը գտնվում է Շտուտգարտում։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը հիմնադրվել է 1377 թվականին, իսկ 1392 թվականին սկսվել է նրա շինարարությունը Ուլրիխ ֆոն Էնսինգենի ղեկավարությամբ։ 1405 թվականին տաճարի հիմնական մասը ավարտին է հասցվել, և այն օծվել է, սակայն հետագայում շինարարությունը դադարեցվել է, քանի որ կողային նավերը չէին դիմանում հենասյուների ծանրությանը։ 1530-1543 թվականներին, երբ տաճարն անցնում է լյութերականներին, շինարարությունը վերսկսվում է։ Աշտարակի սրաձողը հասնում է 100 մ-ի, սակայն հետագայում ֆինանսական խնդիրների պատճառով շինարարությունն ընդհատվում է։ 1817-1890 թվականներին տաճարի կառուցումն ամբողջությամբ ավարտին է հասցվում։ 1944 թվականի դեկտեմբերի 17-ին տաճարը գրեթե չի տուժել ռմբակոծությունից, որն ավերել էր քաղաքի պատմական կենտրոնի մեծ մասը։

Ուլմի տաճարը աշխարհի ամենաբարձր տաճարն է[2]։ Զանգակատան բարձրությունը հասնում է 161.53-161.70 մ-ի։ Այս ցուցանիշով նրան հաջորդում է Քյոլնի տաճարը, որի բարձրությունը 157 մ է հիմքից։ Այցելուներին տաճարի ամենավերևի մասը բարձրանալու և քաղաքի տեսարանով հիանալու հնարավորություն է ընձեռված։ Այն իրականացվում է պարույրաձև 768 աստիճաններով։ Պարզկա օրերին կարելի է տեսնել Ալպերը։

Ուլմ քաղաքի խորհրդանիշը ճնճղուկն է։ Լեգենդի համաձայն` նա օգնել է քաղաքը կառուցելու գործում։ Սկզբում քաղաքի շինարարները կառուցել են քաղաքային դարպասները, սակայն հետո մտահոգվել են, թե ինչպես պիտի այդ դարպասներով ներս բերեն շինարարական գերանները։ Մինչ նրանք մտածում էին, խելացի թռչնակ ճնճղուկը ծղոտը ներս է բերում կողքի թեքված։ Շինարարները նույնպես այդ միջոցով են ներս բերում գերանները և կառուցում քաղաքը։ Որպես երախտագիտության նշան` ճնճղուկի պատվին հուշարձան են կառուցում, որը զարդարում է քաղաքի գլխավոր տաճարի տանիքը[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. R.O. (2000). "Cathedrals". Metrobooks. Friedman/Fairfax Publishers. Retrieved 6 October 2010.
  3. Памятники воробьям // Клуб виртуальных коллекционеров

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլմի տաճար» հոդվածին։