Ուլե Հենրիկ Մագգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլե Հենրիկ Մագգա
հսսամ.՝ Ole Heandarat[1]
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 12, 1947(1947-08-12)[2][3] (76 տարեկան)
ԾննդավայրÁvževuopmi, Բարդու, Թրոմս, Նորվեգիա[2]
Քաղաքացիություն Նորվեգիա
ԱզգությունNorthern Sámi people?
Մայրենի լեզուՀյուսիսսաամերեն
ԿրթությունՕսլոյի համալսարան
Մասնագիտությունլեզվաբան, քաղաքական գործիչ և բանասեր
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն[3], Sámi Parliament of Norway?[3], Օսլոյի համալսարան[3][4], Sámi University of Applied Sciences?[3] և Թրոմսյոյի համալսարան
ԱմուսինԼայլա Մագգա[5]
Զբաղեցրած պաշտոններPresident of the Sami Parliament?, member of the Sami Parliament of Norway?, member of the Sami Parliament of Norway?, member of the Sami Parliament of Norway?, member of the Sami Parliament of Norway? և պրոֆեսոր
ԿուսակցությունNorwegian Sami Association?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա[3], Գիտության և գրականության նորվեգական թագավորական հասարակություն և Q20112220?
 Ole Henrik Magga Վիքիպահեստում

Ուլե Հենրիկ Մագգա (նորվ.՝ Ole Henrik Magga, օգոստոսի 12, 1947(1947-08-12)[2][3], Ávževuopmi, Բարդու, Թրոմս, Նորվեգիա[2]), սաամ լեզվաբան և քաղաքական գործիչ։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլե Հենրիկ Մագգան ծնվել է 1947 թվականի օգոստոսի 12-ին Կյոուտուկեյնոյում՝ Նորվեգիայում։

Ավարտել է Օսլոյի համալսարանը։ Գրել է մագիստրոսական աշխատանք, որը կոչվում է «Lokative læt-setninger i samisk» (բառացի «լինել» սաամ լեզվով)։ 1986 թվականին Ուլե Հենրիկ Մագգան պաշտպանում է դոկտորական ատենախոսություն։

1993 թվականին նա ընտրվում է Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի անդամ։

1997 թվականին դառնում է Օսլոյի համալսարանի ուգրոֆիննական կաֆեդրայի պրոֆեսոր։ Հետո թողնում է այդ գործը և զբաղվում է սսամական լեզվաբանությամբ Կյոուտուկեյնոյում[10]։

Բնիկ ժողովուրդների համաշխարհային համագումարի ժամանակ եղել է պատվիրակ (WCIP) Կանադայում 1975 թվականին։ 1980 թվականից մինչև 1985 թվականը ղեկավարել է Նորվեգիայի սաամական ասոցիացիան, իսկ 1989 թվականից մինչև 1997 թվականը եղել է Նորվեգիայի Սաամի պառլամենտի առաջին ներկայացուցիչ[11]։

1992 թվականից 1995 թվականը անդամակցել է Համաշխարհային մշակույթի տարածման ասոցացիային։ 2002 թվականին դարձել է ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչը[12]։

2006 թվականին Ուլե Հենրիկ Մագգան պարգևատրվել է Սուրբ Օլաֆի շքանշանով։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lokative læt-setninger i samisk. Dieđut 1978.
  • Modalverb og infinitiv innen verbalet : prosjektrapport. Dieđut 1982.
  • Infinitives within the VP in Northern Sami: The accusative with infinitive. in Riepmočála (1984)
  • Studier i samisk infinitivsyntaks. Doctoral dissertation, University of Oslo. 1986.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://site.uit.no/aigecala/files/2011/08/SDA-1-2-2007-giellaprofessor-nystad.pdf
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Aslaksen E. A. Ole Henrik Magga(նորվ.)NRK, 2009.
  4. Berg-Nordlie M. Ole Henrik Magga — 2023.
  5. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  6. Ole Henrik Magga St. Olav Orden kommandevra - Norgga Sámiid Riikkasearvi - Norske Samers Riksforbund(շվեդ.)Norgga Sámiid Riikkasearvi.
  7. Aresdoktorer | UiT
  8. Guttorm S. NRK: Ole Henrik Maggai Sámiráđi gudnebálkkašupmi(շվեդ.)(untranslated), 2017.
  9. Hoff L. FbTwTips oss!Samenes fremste talsmann hedret av sitt gamle universitet(նորվ.)Universitetet i Oslo, 2006.
  10. «Профессор Оле Хенрик Магга обеспокоен, что скоро от саамского языка может остаться только оболочка». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  11. Всё больше людей считает себя саамами.
  12. UNPFII 2002—2004: Membership (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլե Հենրիկ Մագգա» հոդվածին։