Ուիլյամ Տաֆտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Տաֆտ
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Եյլի քոլեջ, University of Cincinnati College of Law? և Ցինցինատիի համալսարան
Մասնագիտություն՝ դատավոր, փաստաբան, դատախազ, մանկավարժ, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ, պետական գործիչ և գրող
Դավանանք ունիտարիստություն
Ծննդյան օր սեպտեմբերի 15, 1857(1857-09-15)[1][2][3][…]
Ծննդավայր Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[4]
Վախճանի օր մարտի 8, 1930(1930-03-08)[1][2][3][…] (72 տարեկան)
Վախճանի վայր Վաշինգտոնի ագլոմերացիա
Թաղված Արլինգտոնի ազգային գերեզմանատուն[5]
Դինաստիա Taft family?
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Alphonso Taft?
Մայր Louise Taft?
Ամուսին Հելեն Տաֆտ[2]
Զավակներ Robert A. Taft?, Helen Taft Manning? և Charles Phelps Taft II?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ուիլյամ Տաֆտ (անգլ.՝ William Howard Taft, սեպտեմբերի 15, 1857(1857-09-15)[1][2][3][…], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[4] - մարտի 8, 1930(1930-03-08)[1][2][3][…], Վաշինգտոնի ագլոմերացիա), ԱՄՆ 27-րդ նախագահը (1909-1913 թվականներ) Հանրապետական կուսակցությունից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամի հայրը՝ Ալֆոնսո Տաֆտը զբաղեցնում էր ԱՄՆ ռազմական նախարարի և գլխավոր դատախազի պաշտոնները։

Նախքան նախագահ ընտրվելը, նա զբաղեցնում էր դատական և ռազմական պաշտոններ (մասնագիտական գործունեության գագաթնակետը՝ զինվորական նախարար)։ Հանդիսացել է Թեոդոր Ռուզվելտի հետնորդը․ վերջինս 1908 թվականին աջակցեց նրան որպես իր իրավահաջորդ։ Տաֆտը 1908 թվականի նախագահական ընտրություններում հաղթել է 51,6 % ձայներով։

Տաֆտի նախագահությունը բնութագրվել է տնտեսության մեջ պետության դերի որոշակի ուժեղացմամբ։

1912 թվականի նախագահական ընտրություններում Ռուզվելտը, որի հարաբերությունները Տաֆտի հետ լարվել էին, փորձել է կրկին առաջադրել իր թեկնածությունը, սակայն Հանրապետական կուսակցությունը մերժել է նրա հավակնությունները և Տաֆտին առաջադրել երկրորդ ժամկետով։ Այդ ժամանակ Թեոդոր Ռուզվելտը ստեղծեց սեփական Առաջադիմական կուսակցությունը և առաջադրվեց այդ կուսակցությունից։ Հանրապետական ընտրազանգվածի նման ցրման արդյունքում նրանք տանուլ տվեցին ընտրությունները․ Տաֆտը 23,2%-ով զբաղեցրեց երրորդ տեղը, նախագահ ընտրվեց դեմոկրատ Վուդրո Վիլսոնը։

1913-1921 թվականներին Եյլի համալսարանի իրավունքի և պատմության պրոֆեսոր։

1921 թվականին Տաֆտը ընտրվել է ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ՝ դառնալով միակ նախագահը, որը պաշտոնավարել է այդ դատարանում։ Այդ պաշտոնը զբաղեցնելու ընթացքում նա անցկացրել է ԱՄՆ 30-րդ նախագահ Քալվին Քուլիջի (1925 թվականին) և 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերի (1929 թվականին) երդմնակալության արարողությունը։

1930 թվականի սկզբին Տաֆտը սկսեց հալյուցինացիաներ զգալ։ Փետրվարի 3-ին նա պաշտոնաթող Է եղել մահվանից 33 օր առաջ (1930 թվականի մարտի 8-ին), որը տեղի է ունեցել ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ Էդվարդ Տերի Սենֆորդի հանկարծամահությունից մեկ օր առաջ։ Ավանդույթը Գերագույն դատարանի անդամներին պարտավորեցնում է ներկա գտնվել իրենց գործընկերների հուղարկավորությանը, ինչը հանգեցրել է «լոգիստիկ մղձավանջի»՝ նախևառաջ ուղևորություն դեպի Նոքսվիլ (Թենեսի) Սանֆորդի հուղարկավորությանը, այնուհետև՝ Վաշինգտոն Տաֆտի թաղմանը[6][7]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ որդի՝ Ռոբերտ Տաֆտ, սենատոր։

Կրտսեր որդի՝ Չարլզ, Ցինցինատի քաղաքապետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Carnegie Hall linked open data — 2017.
  5. https://ancexplorer.army.mil/publicwmv/index.html#/arlington-national/
  6. «Christensen, George A. (1983) Here Lies the Supreme Court: Gravesites of the Justices, Yearbook». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2005 թ․ սեպտեմբերի 3-ին. Supreme Court Historical Society at Internet Archive.
  7. Christensen, George A., Here Lies the Supreme Court: Revisited, Journal of Supreme Court History, Volume 33 Issue 1, Pages 17 — 41 (Feb 19, 2008), University of Alabama.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pringle H. F. V. 1—2 // Life and Times of William Howard Taft. — New York, 1939.
  • Anderson J. I. William Howard Taft. An Intimate History. — New York, 1981.
  • Colleta P. E. Presidency of William Howard Taft. — Lawrence, 1987
  • Mellander, Gustavo A. (1971) The United States in Panamanian Politics:The Intriguing Formative Years. Danville, Ill.: Interstate Publishers, OCLC 138568
  • Mellander, Gustavo A.; Nelly Maldonado Mellander (1999). Charles Edward Magoon: The Panama Years. Río Piedras, Puerto Rico: Editorial Plaza Mayor. ISBN 1-56328-155-4. OCLC 42970390..

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Տաֆտ» հոդվածին։