Ուիլյամ Միտչել Ռամզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Միտչել Ռամզի
William Mitchell Ramsay
Ծնվել էմարտի 15, 1851(1851-03-15)[1][2]
Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էապրիլի 20, 1939(1939-04-20)[3][2] (88 տարեկան)
Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունմարդաբան, արվեստագետ, դասական հնագետ, պատմաբան, ակադեմիկոս, գրող, համալսարանի դասախոս, հնագետ և աստվածաշնչագետ
Հաստատություն(ներ)Օքսֆորդի համալսարան և Աբդերինի համալսարան
Ալմա մատերԱբդերինի համալսարան և Սուրբ Հովհաննեսի քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3][4]
Պարգևներ
 William Mitchell Ramsay Վիքիպահեստում

Ուիլյամ Միտչել Ռամզի (անգլ.՝ Sir William Mitchell Ramsay, մարտի 15, 1851(1851-03-15)[1][2], Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 20, 1939(1939-04-20)[3][2], Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի հնագետ ու պատմաբան։

1885 թվականից զբաղեցրել է Օքսֆորդի համալսարանի դասական հնագիտության ամբիոնի վարչի պաշտոնը։ 1880 թվականից սկսած հաճախակի ճանապարհորդել է Թուրքիայում, ուսումնասիրել Փոքր Ասիայի պատմությունն ու աշխարհագրությունը։ Հեղինակել է «Փոքր Ասիայի պատմական աշխարհագրությունը» (1890), «Փռյուգիայի քաղաքներն ու թեմերը» (1895-97), «Հեղափոխությունը Կոստանդնուպոլսում և Թուրքիան» (1909), «Ասիական տարրերը հունական քաղաքակրթության մեջ» (1927) և այլ աշխատություններ։

«Տպավորություններ Թուրքիայից» (1897) աշխատությունը Ռամզու՝ Օսմանյան Կայսրությունում 12-ամյա ճանապարհորդությունների արդունքն է, որտեղ մանրամասն նկարագրված է քրիստոնյա ժողովուրդների մասնավորապես՝ հայերի դրությունը թուրքակայն բռնապետական լծի տակ։ «Երկու կոտորած Փոքր Ասիայում» հոդվածում Ռամզին, զուգահեռ անցկացնելով 1894-96-ի հայկական կոտորածների և հռոմեական կայսր Դիոկղետիանոսի քրիստոնյաների դեմ 303-304 թվականներին վարած դաժան հալածանքնեիի միջև, և գտնում է, որ հռոմեական արշավանքների ժամանակ քրիստոնյա խաղաղ բնակչությանը հասցված վնասներն ու տառապանքները խամրում են XIX դարի վերջի հայկական կոտորածների առջև, երբ «... կառավարությունը կանխամտածված կերպով ոչնչացնում էր իր հպատակների մի մասին»։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pictures of the Apostolic Church: Studies in the Book of Acts
  • The Bearing of Recent Discovery
  • The Church of the Roman Empire Before AD 170
  • The Cities and Bishoprics of Phrygia (2 vols., 1895, 1897)
  • The First Christian Century: Notes on Dr. Moffatt's Introduction to the Literature of the New Testament
  • The Historical Geography of Asia Minor (1890)
  • The Church in the Roman Empire (1893)
  • St Paul the Traveller and the Roman Citizen (1895)
  • Two Massacres in Asia Minor Diocletian and the Massacres of the Armenians, "The Contemporary Review", (1896)
  • Impressions of Turkey (1897)
  • Turkey during twelve Year՝s of Wanderings, L, (1897)
  • Was Christ born at Bethlehem? (1898)
  • Historical Commentary on Galatians (1899)
  • The Education of Christ (1902)
  • The Letters to the Seven Churches of Asia (1905) առցանց Արխիվացված 2018-04-19 Wayback Machine (անգլերեն)
  • Pauline and other Studies in Early Christian History (1906)
  • Studies in the History and Art of the Eastern Provinces of the Roman Empire (1906)
  • The Cities of St Paul (1907)
  • Lucan and Pauline Studies (1908)
  • The Thousand and One Churches (with Gertrude L. Bell, 1909)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Annuaire prosopographique : la France savante
  3. 3,0 3,1 3,2 3,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. CONOR.Sl

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Միտչել Ռամզի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։