Ուիլյամ Մեսսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Մեսսի
անգլ.՝ William Ferguson Massey
 
Կուսակցություն՝ New Zealand Reform Party?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և ագարակապան
Դավանանք պրեսբիտերականներ
Ծննդյան օր մարտի 26, 1856(1856-03-26)[1][2][3]
Ծննդավայր Limavady, Իռլանդիա
Վախճանի օր մայիսի 10, 1925(1925-05-10)[1][2][3] (69 տարեկան)
Վախճանի վայր Վելինգտոն, Նոր Զելանդիա
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
Ի ծնե անուն անգլ.՝ William Ferguson Massey
Ամուսին Christina Massey?
Զավակներ Jack Massey?, Walter William Massey? և Frank Massey?
 
Պարգևներ

Ուիլյամ Ֆերգյուսոն Մեսսի (անգլ.՝ William Ferguson Massey), հաճախ նշվում է նաև Բիլլ Մեսսի (անգլ.՝ Bill Massey) կամ «Ֆերմեր Բիլլ» (անգլ.՝ Farmer Bill, մարտի 26, 1856(1856-03-26)[1][2][3], Limavady, Իռլանդիա - մայիսի 10, 1925(1925-05-10)[1][2][3], Վելինգտոն, Նոր Զելանդիա), Նոր Զելանդիայի 19-րդ վարչապետ, Ռեֆորմիստական կուսակցության հիմնադիր։ Նոր Զելանդիան կառավարել է 1912- 1925 թվականներին։ Համարվել է ժամանակի ամենահմուտ քաղաքական գործիչներից մեկը։ Աչքի է ընկել գյուղատնտեսության զարգացման ֆինանսավորման ծրագրերով։ Համարվում է Նոր Զելանդիայի բոլոր ժամանակների ամենահմուտ քաղաքական գործիչը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսսին ծնվել է Հյուսիսային Իռլանդիայի Լոնդոնդերրի կոմսությունում։ Նրա ընտանիքը 1869 թվականին տեղափոխվել է Նոր Զելանդիա, բայց Բիլլ Մեսսին մնացել է Իռլանդիայում ևս մեկ տարի, որպեսզի ավարտի կրթությունը։ Նոր Զելանդիա ժամանելուց հետո, Մեսսին աշխատել է ագրարային ոլորտում, մինչև 1877 թվականին գնել է սեփական ֆերման։ Հինգ տարի անց նա ամուսնացել իր հարևանի դստեր Քրիստինե Ալլենի հետ։ Մեսսին վարչապետ է դարձել 1912 թվականի հուլիսի 10-ին։ Նրա վարչապետության տարիներին կուսակցական մի շարք գործիչներ դուրս են եկել ռեֆորմիստական կուսակցության շարքերից։ Ուիլյամ Մեսսին Նոր Զելանդիայի կառավարման տևողությամբ երկրորդ վարչապետն է։ Նա կառավարել է 12 տարի 304 օր։ Նրանից առաջ միայն Ռիչարդ Սեդոնն է։ Նրա երկու որդիները՝ Ջոն Նորման Մեսսին (1885-1964) և Ուոլթեր Ուիլյամ Մեսսին (1882-1959) եղել են խորհրդարանի պատգամավոր՝ ռեֆորմիստական կուսակցությունից։ 1924 թվականին հիվանդության պատճառով Մեսսին որոշում է թողնել քաղաքական գործունեությունը։ Հաջորդ տարի նա մահացել է։ Մեսսիի դամբարանը գտնվում է Վելինգտոնում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Ֆերգյուսոն Մեսսիի անունով է անվանվել Մեսսի համալսարանը։ Համալսարանը անվանվել է Մեսսիի անունով, քանի որ սկզբնական շրջանում մասնագիտացած է եղել միայն գյուղատնտեսական ոլորտում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Dictionary of Irish BiographyRIA.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Մեսսի» հոդվածին։