Ուիլյամ Հոլման Հանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Հոլման Հանտ
անգլ.՝ William Holman Hunt
Ծնվել էապրիլի 2, 1827(1827-04-02)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6]
Վախճանվել էսեպտեմբերի 7, 1910(1910-09-07)[1][2][3][…] (83 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, ինքնակենսագիր, օֆորտանկարիչ, գծագրող և նկարազարդող
ՈճՊրեռաֆայելիտներ[5][7] և սիմվոլիզմ[8]
Ժանրկրոնական նկարչություն[9][6] և դիմապատկեր[6]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԱշխարհի լույսը, The Scapegoat (painting)? և Մահվան ստվերը
Պարգևներ
Վաստակի շքանշան
ԱնդամակցությունՊրեռաֆայելիտներ
ՀայրՈւիլյամ Հանտ[10][11]
ՄայրՍառա Հոլման[10][11]
ԱմուսինFanny Waugh?[11] և Էդիթ Հոլման Հանտ[11]
ԶավակներCyril Benoni Holman Hunt?[10], Hilary Lushington Holman-Hunt?[10] և Gladys Mulock Holman Hunt?[10]
ստորագրություն
Изображение автографа
 William Holman Hunt Վիքիպահեստում

Ուիլյամ Հոլման Հանտ (անգլ.՝ William Holman Hunt, հին գրություններում՝ Գոլմեն Գունտ, ապրիլի 2, 1827(1827-04-02)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6] - սեպտեմբերի 7, 1910(1910-09-07)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6]), անգլիացի գեղանկարիչ, Պրեռաֆայելիտների եղբայրության հիմնադիրներից մեկը։ Իսկական անունը՝ Ուիլյամ Հոլման Հանտ, սակայն Հանտը փոխել է անվան երկրորդ մասը, իսկ կյանքի վերջում այն միաձուլվել է ազգանվան հետ՝ Holman-Hunt:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանտը Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ուսանողներից էր, որտեղ ծանոթացել է Միլլեի և Դանթե Գաբրիել Ռոսսետտիի հետ, նրանց հետ հիմնադրել «Պրեռաֆայելիտների եղբայրությունը» (անգլ.՝ Pre- Raphaelite Brotherhood)[12]:

Վարձու հովիվը: (անգլ.՝ The Hireling Shepherd), 1851 թ.

Ի սկզբանե Հանտի նկարները այնքան էլ հայտնի չէին, այնուհետև նա ճանաչում գտավ։ Երկու տարի (1854-1855-ական թվականներ) անցկացնելով Արևելքում, նա նկարեց իր ամենահայտնի նկարներից մեկը՝ «Աշխարհի լույսը», որը արվեստաբանների մոտ թեժ քննարկումներ առաջացրեց։ Հոլման Հանտը միակն էր, ով մինչև վերջ հավատարիմ մնաց Պրեռաֆայելիտների եղբայրության վարդապետությանը և մինչ մահ պահպանել է նրանց գեղանկարչական իդեալները, բայց ի վերջո նա ստիպված էր թողնել գեղանկարչությունը՝ վատթարացող տեսողության պատճառով, և վերջին նկարը՝ «Տիկին Շալլոտա» (անգլ.՝ The Lady of Shalott)՝ ավարտվել է օգնականի՝ Էդվարդ Հյուզի կողմից։ Հանտը հանդիսանում է ինքնակենսագրական՝ «Պրեռաֆայելիտիզմ» (անգլ.՝ Pre-Raphaelitism) և «Պրեռաֆայելիտների եղբայրությունը» (անգլ.՝ Pre-Raphaelite Brotherhood) հեղինակը, որոնց նպատակը եղբայրության անդամների և ծագման մասին հստակ տեղեկատվություն թողնելն էր։

Ֆանի Հոլմանի դիմանկարը

Հանտը ամուսնացել է երկու անգամ։ Իր բնորդուհու Էննի Միլլերի հետ անհաջող ամուսնությունից հետո, նա ամուսնացավ Ֆաննի Վոյի հետ, ով այնուհետև դարձել է Իզաբելլայի բնորդուհին։

Հանտը արևելյան զգեստով

Ֆանին մահացավ Իտալիայում՝ ծննդաբերության ժամանակ և հուղարկավորվեց Ֆլորենցիայի Անգլիական գերեզմանատանը Էլիզաբեթ Բրաունինգի գերեզմանի մոտ։ Հանտի երկրորդ կինը՝ Էդիտը Ֆանիի քույրն էր։ Այն ժամանակների Անգլիայում մահացած կնոջ քրոջ հետ ամուսնանալը անօրինական էր և Հանտը ստիպված էր դրա համար մեկնել արտասահման։ Այդ ամուսնությունը լուրջ տարաձայնությունների հանգեցրեց ընտանիքի մյուս անդամների հետ, հատկապես նախկին գործընկեր-պրեռաֆայելիտ Թոմաս Վուլների հետ, ով ամուսնացած էր Ֆանիի և Էդիտ Ալիսի քրոջ հետ։

Հայտնի նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ինքնադիմանկար տասնչորս տարեկան հասակում»  (Self-portrait at the Age of 14, 1841 թվական, Օկսֆորդ)
  • «Ֆ. Դ. Ստիվենս » (F.G. Stephens, 1847, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն)
  • «Հիսուսը և երկու Մարիամները» (Christ and the Two Marys, 1847 և 1897)
  • «Ռիենցի» (Rienzi vowing to obtain justice for the death of his young brother, slain in a skirmish between the Colonna and the Orsini factions, 1848-49)
  • «Cornfield at Ewell», (1849, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն)
  • «Կլաուդիո և Իզաբելլա» (Claudio and Isabella, 1850-53, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն)
  • «Արթնացած ամոթ» (The Awakening Conscience, 1851-53, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն)
  • «Our English Coasts», (1852, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն)
  • «Երկրի ջահը» (The Light of the World, 1853-1854)
  • «The Afterglow in Egypt», (1854-63, Օքսֆորդ)
  • «The School-girl’s Hymn», (1858-59, Օքսֆորդ)
  • The Festival of St. Swithin (The Dovecot), 1865-66, Օքսֆորդ
  • Isabella and the Pot of Basil, 1868
  • Մահվան ստվերը (The Shadow of Death, 1870-73)
  • The Plain of Esdralon from the Heights above Nazareth, 1877, Օքսֆորդ
  • The Triumph of the Innocents, 1883-1884), (Թեյտ պատկերասրահ, Լոնդոն)
  • «Տիկինը Շալոտայից»
  • May Morning on Magdalen Tower, 1888-1891.
  • Christ the Pilot, 1894
  • The Importunate Neighbour, 1895
  • «Ջոն Հանտ» (John Hunt, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն)
  • «Աթենք» (Athens)
  • «Դանթե Գաբրիել Ռոսսետտի» (Dante Gabriel Rossetti)
  • «Ուիլյա Հոլման Հանտ» (William Holman Hunt, ինքնադիմանկար)
  • Christ amongst the Doctors

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 William Holman Hunt (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 William Holman HuntOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Union List of Artist Names — 2017.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 https://www.britannica.com/biography/William-Holman-Hunt
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 https://rkd.nl/explore/artists/40652
  7. https://www.tate.org.uk/art/artists/william-holman-hunt-287
  8. Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
  9. http://www.artnet.com/artists/william-holman-hunt/
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Lundy D. R. The Peerage
  11. 11,0 11,1 11,2 11,3 Kindred Britain
  12. «Гунт, Вильям Гольмен». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Հոլման Հանտ» հոդվածին։