Ուիլյամ Բրիմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Բրիմներ
անգլ.՝ William Brymner
Ծնվել էդեկտեմբերի 14, 1855(1855-12-14)[1][2]
ԾննդավայրԳրինոկ, Greenock, Ռենֆրեյշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհունիսի 18, 1925(1925-06-18)[1] (69 տարեկան)
Մահվան վայրՈւոլոսի, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչՈւիլյամ Բուգրո
ԱշակերտներՉարլզ Ուոլթեր Սիմփսոն, Alice Nolin? և Claire Fauteux?
Պարգևներ
Սուրբ Միքաելի և Սուրբ Քևորգի շքանշանի ասպետ
ՀայրԴուգլաս Բրիմներ
 William Brymner Վիքիպահեստում

Ուիլյամ Բրիմներ (անգլ.՝ William Brymner, դեկտեմբերի 14, 1855(1855-12-14)[1][2], Գրինոկ, Greenock, Ռենֆրեյշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 18, 1925(1925-06-18)[1], Ուոլոսի, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն, Սբ. Միքաելի և Սբ. Գևորգի շքանշանակիր), շոտլանդական ծագմամբ կանադացի նկարիչ, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Բրիմները ծնվել է 1855 թվականին Գրինոկում` կանադացի քաղաքական գործիչ, լրագրող, քաղաքացիական ծառայող և արխիվարիուս Դուգլաս Բրիմների և Ջին Թոմփսոնի ընտանիքում։ 1857 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Մելբուրն, Ներքին Կանադա, 1864 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Մոնրեալ։ 1878 թվականին սովորել է Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում, որտեղ նրան դասավանդել են Ուիլյամ Բուգրոն և Թոնի Ռոբեր Ֆլյորին[3], որոնք երկուսն էլ նատուրալիզմի մեծ վարպետներ էին։ Այս ժամանակահատվածում Բրիմները հետաքրքրվել է Ժան-Լուի Էռնեստ Մեյսոնիեի աշխատանքներով[3]։

Բրիմները մասնագիտացել է ֆիգուրներով տեսարաններ ստեղծելով` խուսափելով պատմական թեմաներից։ 1898 թվականին ստեղծված «Ընթերցող երկու աղջիկները» կտավը պատկերում է «լույսի զգայուն կիրառումը և պարզ շեշտադրական կոմպոզիցիայի ուժի ընկալումը»[3]։ 1886 թվականին Բրիմները հաստատվել է Մոնրեալում` Փարիզում շուրջ 7 տարի անցկացնելուց հետո[3]։ Փարիզից հեռանալուց երկու տարի առաջ Յորքշայրում ավարտել է «Ծաղկեպսակ» գործը։

Գեղարվեստական աշխատանքից բացի, Վիլյամ Բրիմները զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Նրա աշակերտներից են եղել «Բիվեր Հոլ» խմբի շատ անդամներ։ 1886-1921 թթ. Բրիմները եղել է Մոնրեալի գեղարվեստի ինստիտուտի տնօրեն։ 1883 թվականին դարձել է Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի թղթակից անդամ, փոխնախագահ` 1907 թվականից, նախագահ` 1909-1917 թթ.:

Բրիմների աշխատանքները ցուցադրվել են Մոնրեալի Վալենտին պատկերասրահում[4]

Մահացել է 1925 թվականի հունիսի 18-ին Ուոլոսիում, Անգլիա։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականին արժանացել է Սուրբ Միքաելի և Սուրբ Գևորգի շքանշանի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Jansma L. Brymner, William // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T011934
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 3,3 Reid, Dennis (1988). A Concise History Of Canadian Painting: Second Edition. Toronto: Oxford University Press. էջեր 94–95. ISBN 0-19-540663-X.
  4. Vie des arts, printemps 1963, n°30, p.40, "Galerie L'Art français, 370 ouest, rue Laurier: Brymner" http://www.erudit.org/feuilletage/index.html?va1081917.va1205271@56 Արխիվացված 2014-04-26 Wayback Machine

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Բրիմներ» հոդվածին։