Շչադենկոյի փողոց (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շչադենկոյի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն390 մետր
Անվանվել էԵֆիմ Շչադենկո
Փոստային ինդեքս346352

Շչադենկոյի փողոց (ռուս.՝ Улица Щаденко), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Վերբենսկի միկրոշրջանում։ Անվանվել է հեղափոխական, խորհրդային ռազմական և պետական գործիչ, գեներալ-գնդապետ Եֆիմ Աֆանասևիչ Շչադենկոյի (1885-1951) պատվին։ Սկիզբ է առնում Տեպլիչնի նրբանցքից և ավարտվում Թելմանի փողոցի սկզբնամասում։ Երկարությունը 390 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնի Սուլին քաղաքի Շչադենկոյի փողոցը գտնվում է քաղաքի Վերբենսկի միկրոշրջանում։ Այն սկսվում է Տեպլիչնի նրբանցքից, հատում Լերմոնտովի փողոցի 1-ին նրբանցքը, Եյսկի անցուղին և ավարտվում Թելմանի փողոցի սկզբնամասում։ Փողոցում կա համարակալված 43 շինություն։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 390 մետր է։

Շչադենկոյի փողոցի փոստային դասիչն է՝ 346352։

Փողոցն անվանվել է հեղափոխական, խորհրդային ռազմական և պետական գործիչ, գեներալ-գնդապետ Եֆիմ Աֆանասևիչ Շչադենկոյի (1885-1951) պատվին։ Նա ծնվել է Դոնի զորքի մարզի Կամենսկայա Ստանիցայում (այժմ՝ Ռոստովի մարզի Կամենսկ-Շախտինսկի քաղաքում)։ Մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին, Հայրենական մեծ պատերազմի տարիներին զբաղեցրել է հրամանատարական բարձր պաշտոններ։ Մասնակից է եղել Կարմիր բանակում զանգվածային բռնաճնշումներին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ефим Афанасьевич Щаденко». Վերցված է 2019 Ապրիլ 2-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]