Շոն Օ՛ Քեյսի
Շոն Օ՛ Քեյսի իռլանդերեն՝ Seán Ó Cathasaigh | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ John Casey |
Ծնվել է | մարտի 30, 1880[1][2][3][…] |
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 18, 1964[5][1][2][…] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Տորկի, Torbay, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Գերեզման | Գոլդերս Գրին |
Մասնագիտություն | դրամատուրգ, սցենարիստ, բանաստեղծ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Իռլանդիա |
Կրթություն | տարրական դպրոց |
Ժանրեր | տրագիկոմեդիա |
Ուշագրավ աշխատանքներ | Within the Gates?, Juno and the Paycock? և The Plough and the Stars? |
Անդամակցություն | Իռլանդական հանրապետական եղբայրություն և Conradh na Gaeilge? |
Պարգևներ | |
Ամուսին | Eileen O'Casey? |
Զավակներ | Breon O'Casey? |
Կայք | seanocasey.co.uk |
Sean O'Casey Վիքիպահեստում |
Շոն Օ՛ Քեյսի (իռլանդերեն՝ Seán Ó Cathasaigh, անգլ.՝ Seán O'Casey, մարտի 30, 1880[1][2][3][…], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - սեպտեմբերի 18, 1964[5][1][2][…], Տորկի, Torbay, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), իռլանդացի դրամատուրգ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շոն Օ՛ Քեյսին ծնվել է անգլիկան եկեղեցու հետևորդ, աղքատ ընտանիքում։
Հայրը՝ Մայքլը, մահացել է, երբ որդին հազիվ վեց տարեկան էր։ Տասնչորս տարեկանից Քեյսին ստիպված էր աշխատել. բանվորություն է արել երկաթուղում, թերթեր է վաճառել։ Ընդսմին՝ կարդալ - գրել սովորել է ինքնուրույնաբար, քանի որ վատ տեսողության պատճառով դպրոց հաճախել չի կարողացել։ 1906 թվականին անդամագրվել է Գելյան լիգային, միաժամանակ ընդունվել Իռլանդիայի տրանսպորտային և որակավորում չունեցող բանվորների միության շարքերը։ Սակայն աստիճանաբար հիասթափվել է ազգային շարժումից, թեև 1914 թվականին, մի ոչ տևական ժամանակահատված եղել է Իռլանդական քաղաքացիական բանակի գլխավոր քարտուղարը։ 1918 թվականին լույս է տեսել նրա առաջին ստեղծագործությունը՝ «Թոմաս Աշի զոհը» պատմվածքը, որ գրվել էր Զատկի ապստամբության և դրա դաժան ճնշման ազդեցությամբ։
1923 թվականին Աբբայության թատրոնը, որը մինչ այդ երեք անգամ մերժել էր Օ՛ Քեյսիի երեք պիեսները, բեմականացրեց նրա չորրորդ՝ «Հրաձիգի ստվերը» թատերգությունը, դրանից հետո էլ՝ «Յունոնան ու սիրամարգը» և «Շվաքն ու աստղերը»։ Այս վերջինը բուռն սկանդալի տեղիք տվեց, հարուցեց ազգայնականների ցասումը, և սրանց հարձակումներն ստիպեցին Օ՛ Քեյսիին 1926 թվականին լքել հայրենի Իռլանդիան ու բնակություն հաստատել Հարավարևմտյան Անգլիայում՝ Թորքիում։
Հետագայում Օ՛ Քեյսիի պիեսների մեծ մասը տպագրվեցին միայն՝ հազվադեպ արժանանալով բեմականացվելու բախտին։ Գրողի առավել նշանակալից թատերգություններից են «Սկզբի ավարտը», «Ալ վարդեր՝ ինձ համար», «Դենդի աքաղաղը»։ Հիշատակման արժանի է նաև նրա՝ 1936 և 1954 թվականներին լույս տեսած հուշագրությունների վեցհատորյակը։
Իր ստեղծագործություններում Օ՛ Քեյսին պատկերել է իռլանդացի բանվորների կյանքը, ինչը քաջածանոթ էր նրան։ Գրողի առաջին պիեսները պացիֆիստական երգիծական տրագիկոմեդիաներ էին, որոնցում միաժամանակ արտահայտվել է նրա համակրանքն իր հերոսների նկատմամբ։ Հետագայում Օ՛ Քեյսին անցավ միստիկ բարոյախրատաբանական դրամաների, իսկ կյանքի վերջին տարիներին՝ ֆանտաստիկ կատակերգությունների ստեղծմանը։
Օ՛ Քեյսիի ստեղծագործությունը թեև սկզբնական շրջանում սուր քննադատության ենթարկվեց՝ դրանում, իբրև թե, հայրենասիրության բացակայության պատճառով, բայց արդեն տևական ժամանակ է՝ լայն ճանաչում է գտել Իռլանդիայում և նրա սահմաններից դուրս։ Նրա անունով է կոչվել Դուբլինում Լիֆֆի գետի վրա գցված կամուրջը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Irish Writers on Writing featuring Seán O'Casey. Edited by Eavan Boland (Trinity University Press, 2007).
- Igoe, Vivien. A Literary Guide to Dublin. Methuen, 1994; 0-413-69120-9
- Krause, David. Seán O'Casey and his World. New York: C. Scribner's, 1976; 0-500-13055-8
- Murray, Christopher. Seán O'Casey, Writer at Work. Gill and MacMillan, McGill-Queen's University Press, 2004; 0-7735-2889-X
- Ryan, Philip B. The Lost Theatres of Dublin. The Badger Press, 1998; 0-9526076-1-1
- Schrank, Bernice. Sean O'Casey: A Research and Production Sourcebook. Greenwood Press, 1996; 0-313-27844-X
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11858927X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Website devoted to Seán O'Casey with an extensive iconography of programmes Արխիվացված 2012-03-01 Wayback Machine
- Link to the Fales library guide to the David H. Greene Collection of Sean O'Casey Letters
- Seán O'Casey and the 1916 Easter Rising
- O'Casey at Today in Literature
- Robert G. Lowery – Sean O'Casey Collection – at Boston College John J. Burns Library
- Sean O'Casey letters, 1946–1969 – at Boston College John J. Burns Library
- Bibliography,
- Seán O'Casey profile, threemonkeysonline.com
- David J. Marcou's sequel to 'Juno and Paycock' ('Song of Joy—Or the Old Reliables'), first performed in 2008 in La Crosse, Wisconsin. Marcou's sequel was revised for publication on the La Crosse History Unbound website in 2009, then further revised in 2010, based on a critique by the National Theatre of Ireland, the Abbey. Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- 'Ireland's Shakespeare': three actors on Seán O'Casey
- Sean O'Casey at The Teresa Deevy Archive
- Sean O'Casey at The Abbey Theatre Archive
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոն Օ՛ Քեյսի» հոդվածին։ |
|
- Մարտի 30 ծնունդներ
- 1880 ծնունդներ
- Դուբլին քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 18 մահեր
- 1964 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Իռլանդացի դրամատուրգներ
- Իռլանդացի գրողներ
- Իռլանդացի բանաստեղծներ
- Իռլանդացի սցենարիստներ