Շոն Յանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոն Յանգ
անգլ.՝ Sean Young
Շոն Յանգը 2007 թվականին
Ծնվել էնոյեմբերի 20, 1959 (64 տարեկան)
ԾննդավայրԼուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ
ԿրթությունInterlochen արվեստի կենտրոն և Cleveland Heights High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան1980 - այժմ
Ամուսին(ներ)Robert Lujan?
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0000707
maryseanyoung.com
Շոն Յանգ՝ Վիքիպահեստ

Շոն Յանգ (անգլ.՝ Sean Young, նոյեմբերի 20, 1959(1959-11-20)[2][3][4], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոն Յանգը ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 20-ին, լրագրողների ընտանիքում[5]։ Սովորել է Քլիվլենդ Հեիթս միջնակարգ դպրոցում (Cleveland Heights High School) (Քլիվլենդ Հեիթս, Օհայո)։ Հետո տեղափոխվել է և ավարտել է արվեստների Ինթերլոքենյան ակադեմիան, որը գտնվում է Միչիգանի Ինթերլոքեն քաղաքում։ Սովորել է նաև Նյու Յորքում՝ Ամերիկյան բալետի դպրոցում[6]։

Ուսումն ավարտելուց հետո առաջին անգամ խաղացել է լոսանջելեսյան թատրոններից մեկում։ Աշխատել է որպես մոդել և պարուհի։ Իր առաջին դերը կինոյում խաղացել է 1980 թվականին՝ «Ջեյն Օսթինը Մանհեթենում» ֆիլմում։ Այնուհետև հայտնվել է Այվան Ռայթմանի «Stripes» (1981) կինոկատակերգությունում, ստանձնել է գլխավոր կանացի դերը «Սայրի վազորդ» (1982) ֆանտաստիկ ֆիլմում։

Իր մասնակությամբ մյուս առավել հայտնի ֆիլմերից են՝ «Դյունա» (1984), «Ելք չկա» (1987), «Մահացու բնազդ» (1993), «Էյս Վենտուրա։ Ընտանի կենդանիների խուզարկուն» (1994

1990 թվականից 2002 թվականներին Շոն Յանգը ամուսնացած է եղել Բոբ Լուխանի հետ։ Նրանք ունեն երկու որդի․ Ռիոն, ով ծնվել է 1994 թվականին, և Քվին Լին՝ 1998 թվականին[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 — Ջեյն Օսթինը Մանհեթենում / Jane Austen in Manhattan
  • 1981Stripes
  • 1982 — Երիտասարդ սիրահարված բժիշկներ / Young doctors in love
  • 1982Սայրի վազորդ / Blade Runner
  • 1984 — Դյունա / Dune
  • 1986 — Արյուն և խոլորձներ / Blood & Orchids
  • 1987 — Ելք չկա / No Way Out
  • 1987 — Ուոլ Սթրիթ / Wall Street
  • 1988 — Խթանը / The Boost
  • 1989 — Զարմիկներ / Cousins
  • 1990 — Կրակե թռչուններ / Fire Birds
  • 1991 — Համբույր մահից առաջ / A Kiss Before Dying
  • 1992 — Հանցագործ սեր / Love Crimes
  • 1992 — Մի անգամ հանցանքի ժամանակ / Once Upon A Crime…
  • 1992 — Ընդմիշտ / Forever
  • 1992 — Կապույտ սառույց / Blue Ice
  • 1992 — Նկարիչ / The Sketch Artist
  • 1993 — Գրկիր ինձ, հուզիր ինձ, համբուրիր ինձ / Hold Me, Thrill Me, Kiss Me
  • 1993 — Նույնիսկ կովբոյ աղջիկներն են տխրում / Even Cowgirls Get the Blues
  • 1993 — Մահացու բնազդ / Fatal Instict
  • 1994 — Միրաժ / Mirage
  • 1994 — Մահապատժի ականատես / Witness to the execution
  • 1994Էյս Վենտուրա։ Ընտանի կենդանիների խուզարկուն / Ace Ventura: Pet Detective
  • 1994 — Բոլտ / Bolt
  • 1995 — Բժիշկ Ջեքիլ և օրիորդ Հայդ / Dr. Jekyll and Ms. Hyde
  • 1996 — Չարը դեմք ունի / Evil has a face
  • 1997 — Տղամարդիկ / Men
  • 1997 — Զավթիչը / The Invader
  • 1998 — Հսկողությունից դուրս / Out of control
  • 1999 — Կապույտ մոթել / Motel Blue
  • 2000 — Ամատի աղջիկները / The Amati Girls
  • 2000 — Գիշերային դաս / Night class
  • 2001 — Ծաղրասարյակը չի երգում / Mockingbird Don’t Sing
  • 2001 — Շաքարավազ և համեմունք / Sugar & Spice
  • 2002Aftermath
  • 2002 — Դիմակազերծման վտանգ / Threat of Exposure
  • 2002 — Հարևան տունը / The House Next Door
  • 2003 — Կլան (հեռուստասերիալ) / Kingpin
  • 2003 — Նախքան ես հրաժեշտ կտամ / Before I say Goodbye
  • 2003 — Թագավորը և Լուսնի լույսի անդունդի թագուհին / The King and Queen of Moonlight Bay
  • 2003 — Ռուսները հրեշտակների քաղաքում (հեռուստասերիալ)
  • 2004 — Կենդանաբանական այգի կոշիկի տուփում (հեռուստասերիալ) / Shoebox Zoo
  • 2005 — Եսենին (հեռուստասերիալ)
  • 2005 — Ուրվականները երբեք չեն քնում / Ghosts Never Sleep
  • 2005 — Բանականության գաղտնիքը / Headspace
  • 2006 — Պարտեզ/ Garden
  • 2006 — C.S.I. Հանցագործության վայր / CSI: Crime Scene Investigation
  • 2006 — Աշխատանք՝ սպանելու համար / A Job to Kill For
  • 2008 — Մարդը, ով վերադարձավ / The Man Who Came Back
  • 2015 — Ոսկորե տոմահավկ / Bone Tomahawk

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]