Շոլոմ Շվարց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոլոմ Շվարց
Ծնվել է1929
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է1995
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունԼենինգրադի գեղարվեստի միջնակարգ դպրոց
Մասնագիտությունվիզուալ արտիստ

Շոլոմ Շվարց (ռուս.՝ Шо́лом Аро́нович Шварц, 1929, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1995, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային նկարիչ, 20-րդ դարի երկրորդ կեսի լենինգրադյան ոչ պաշտոնական արվեստի ներկայացուցիչ։ Պատկանում է 1940-ական թվականների վերջերին Լենինգրադում ձևավորված այսպես կոչված «Արեֆևսկի շրջանակ» ոչ ֆորմալ գեղարվեստական միավորմանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոլոմ Արոնովիչ Շվարցը ծնվել է 1929 թվականին, Լենինգրադում։ Հայրը եղել է ինժեներ, մայրը՝ հրեա քահանայի դուստր։ Նկարել սկսել է վաղ երիտասարդության շրջանում պիոներների տան գեղարվեստական ինքնագործունեության խմբակում։ Պատերազմի սկզբում գիշերօթիկ դպրոցի հետ տարհանվել է Յարոսլավլի մարզ։ 1943 թվականին վերադարձել է Լենինգրադ և ընդունվել է № 9 ճարտարապետա-արհեստագործական ուսումնարան։ Սովորել է ռեստավրատոր-ծեփագործի մասնագիտություն և ավարտելուց հետո մասնակցել քաղաքամերձ պալատների վերականգնման աշխատանքներին[1]։ Հետագայում մանկավարժների խորհրդով ընդունվել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիային կից միջնակարգ գեղարվեստական դպրոց (1945-1951), որտեղ ծանոթացել է Ալեքսանդր Արեֆևի, Վալենտին Գրոմովի և Վլադիմիր Շագինի հետ։ Դպրոցն ավարտելուց հետո փորձել է ընդունվել Գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետ, սակայն մրցույթը չի անցնել։ Նրա ընկերոջ՝ Վալենտին Գրոմովի հուշերի համաձայն Շալյաի Ակադեմիա (այդպես էին կոչում ընկերները Շ. Շվարցին) նա չընդունվեց այն բանի համար, որ արվեստը «նրա համար ինքնահաստատման միջոց էր և ազատ էր ակադեմիական դոգմաների պարտադրանքից»[2]։

Ավարտել է Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտի (1953-1954) հեռակա բաժանմունքի երկու տարվա դասընթացները։ Առաջին կուրսը չավարտած նա աշխատանքի անցավ տպարանում։ Այնուհետև երկար ժամանակ աշխատել է ներկարար, տանիքագործ, ռադիոմոնտյոր, գնահատող, առաքիչ, փայտահատ և այլն[2]։

Մուրացիկ գեղանկարիչների միաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոլոմ Շվարցը պատկանում է 1940-ական թվականների վերջին Լենինգրադում կազմավորված ոչ ֆորմալ գեղարվեստական միավորմանը, Սուրբ Ղուկասի անվան մուրացիկ գեղանկարիչների միաբանությանը[2]։

1940-ական թվականների վերջերից մինչև 1970-ական թվականների վերջերը գոյություն ունեցած միաբանության կազմի մեջ մտնում էին հինգ նկարիչներ`

  • Ալեքսանդր Արեֆև
  • Ռիխարդ Վասմի
  • Շոլոմ Շվարց
  • Վալենտին Գրոմով
  • Վլադիմիր Շագին

Հենց այս նկարիչների ստեղծագործությունների հետ է կապվում լենինգրադյան ընդհատակի ստեղծումը և վերջին տասնամյակում նրա կայուն զարգացման ուղղությունը։ Այսօր նկարիչների այս ոչ ֆորմալ միավորումը հայտնի է որպես «Արեֆևսկի շրջանակ»։

Կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմում Շոլոմ Շվարցը համարվում է կինոնկարի գլխավոր հերոսներից մեկը, Սերգեյ Դովլաթովի մոտ ընկերը։ Նկարչի դերը կատարում է Իգոր Միտյուշկինը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի գեղանկարչական աշխատանքները բնութագրվում են արտահայտիչ տեսքով, գունագեղության խորությամբ, ժեստի արտահայտչականությամբ, մտքի ազատությամբ և ընկալման զգայունությամբ։ Գրաֆիկայում նկատելի է հետաքրքրությունը ձևի ուսումնասիրության նկատմամբ. «Գունային արտահայտչականությունը Շվարցի ստեղծագործություններում հնարավորությումն են տալիս արտահայտչական ուժ տալ այնպիսի օբյեկտների, որոնք ոչնչով աչքի չեն ընկնում։ Գրաֆիկայում դրսևորվող արտահայտիչ երգիծական սկիզբը, հաճախ հասնում է ձևափոխության, հնարավորություն ստեղծելով արտահայտելու իրերի գեղեցկությունը, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք աննշան են»[2]։

Նկարչի աշխատանքները գտնվում են Ռուսական պետական թանգարանի, Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներում, Հեռավորարևելյան գեղարվեստական թանգարանում, Ռուսաստանի և այլ երկրների թանգարաններում, ինչպես նաև Ռուսաստանի, Արգենտինայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում[3]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է հետևյալ ցուցահանդեսներին[1]

  • 1965 - Լենխորհրդի մշակույթի տուն
  • 1966 - Ռադիևի ինստիտուտ
  • 1976 - Ալեֆ խմբի բնակարանային ցուցահանդես
  • 1978 – Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
  • 1983 – Փորձարարական կերպարվեստի ընկերակցության ցուցահանդեսը, Կիրովի անվան մշակույթի տանը[4]
  • 1988 - «Լենինգրադի ժամանակակից արվեստ» Մանեժ ցուցասրահում
  • 1989 - «Ոչ պաշտոնական արվեստից մինչև վերակառուցում»
  • 1989 - «Երկու սերունդ», Լենինգրադի պատմության թանգարան

Տարբեր ժամանակներում մասնակցել է զանազան խմբային բնակարանային ցուցահանդեսների (այդ թվում Կ. Լիլբոկի, Վ. Նեչաևի և այլոց մոտ)։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Арефьевский круг. Из материалов к лексикону художников ленинградского андеграунда./ Любовь Гуревич. - СПб.: Борей Арт, 1998. - ISBN 5-7187-0266-7
  • Арефьевский круг./ Составитель Л. Гуревич. — СПб.: ООО «П.Р.П.», 2002. - ISBN 5-901751-09-4
  • Ленинградский андеграунд./ Составитель И.Кушнир. - СПб.: Авангард на Неве, 2015. - ISBN 978-5-93630-404-0
  • ОНЖ. Арефьев. Васми. Громов. Шагин. Шварц. Альбом художников входивших в ОНЖ./ - СПб.: Новый музей, 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Любовь Гуревич Арефьевский круг. Из материалов к лексикону художников Ленинградского андеграунда.. — СПб: Борей Арт, 1998. — С. 53. — ISBN 5-7187-0266-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 Л.Гуревич Арефьевский круг. — СПб: ООО "П.Р.П.", 2002. — С. 427. — 510 с. — ISBN 5-901751-09-4
  3. «Искусство Санкт-Петербурга / Шолом Шварц». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  4. От Ленинграда к Санкт-Петербургу : ТЭИИ товарищество экспериментального изобразительного искусства: "неофициальное"искусство 1981-1991 годов. / Музей нонконформистского искусства, Санкт-Петербург. — СПб: ДЕАН, 2007. — 648 с.