Շինզո Աբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շինզո Աբե
 
Կուսակցություն՝ Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն[1]
Կրթություն՝ Սեյկեյի համալսարան, USC Sol Price School of Public Policy?, Սեյկեյի տարրական դպրոց և Սեյկեյի բարձրագույն դպրոց
Մասնագիտություն՝ պետական գործիչ և քաղաքական գործիչ
Ազգություն Ճապոնացիներ
Դավանանք սինտոիզմ
Ծննդյան օր սեպտեմբերի 21, 1954(1954-09-21)[2][3][4][…]
Ծննդավայր Շինձյուկու, Տոկիո, Ճապոնիա
Վախճանի օր հուլիսի 8, 2022(2022-07-08)[5][6][7][…] (67 տարեկան)
Վախճանի վայր Նարա բժշկական համալսարանի հոսպիտալ, Կաշիհարա, Ճապոնիա[8][9][10][…]
Թաղված Kirigaya Funeral Hall[11]
Քաղաքացիություն  Ճապոնիա
Հայր Շինթարո Աբե[12][13]
Մայր Յոկո Աբե
Ամուսին Աքիե Աբե
 
Կայք՝ s-abe.or.jp
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Շինզո Աբե (ճապ.՝ 安倍 晋三, Աբե Շինզո, սեպտեմբերի 21, 1954(1954-09-21)[2][3][4][…], Շինձյուկու, Տոկիո, Ճապոնիա - հուլիսի 8, 2022(2022-07-08)[5][6][7][…], Նարա բժշկական համալսարանի հոսպիտալ, Կաշիհարա, Ճապոնիա[8][9][10][…]), ճապոնացի պետական և քաղաքական գործիչ, Ճապոնիայի վարչապետ և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ 2006-2007 և 2012-2020 թվականներին։ Ճապոնիայի պատմության մեջ այդ երկրի վարչապետի պաշտոնն ամենաերկար ժամանակ զբաղեցրած անձն էր։ Սպանվել է 2022 թվականի հուլիսի 8-ին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Տոկիո քաղաքի Սինձյուկու հատուկ շրջանում՝ քաղաքական անցյալ ունեցող ընտանիքում։ Հայրը՝ Շինթարո Աբեն Ճապոնիայի արտաքին գործերի նախարարն է եղել․ պապը հոր կողմից՝ Քան Աբեն ևս քաղաքական գործիչ է եղել։ Շինզո Աբեի մայրը՝ Յոքո Քիշին 1957 թվականից մինչև 1960 թթ. Ճապոնիայի վարչապետ Նոբուսուքե Քիշիի դուստրն է։ 1930-ական թվականներին Նոբուսուքե Քիշին ազդեցիկ քաղաքական և տնտեսական գործիչ է եղել Ճապոնիայի կողմից օկուպացված Մանջուրիայում, ապա զբաղեցրել է մի շարք պաշտոններ Հիդեկի Տոձիոյի կառավարության մեջ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։ Պատերազմի ավարտից հետո Քիշին ձերբակալվել է ամերիկյան օկուպացիոն ուժերի կողմից իբրև ենթադրյալ ռազմական հանցագործ, սակայն երեք տարի անց ազատ է արձակվել և կրկին քաղաքական գործունեություն է ծավալել։

Շինզո Աբեն հանրային կառավարում և քաղաքագիտություն է ուսանել Տոկիոյի Սեյկեյ համալսարանում, որն ավարտել է 1977 թվականին։ Երեք կիսամյակ սովորել է ԱՄՆ-ում՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում, այնուհետ վերադարձել է Ճապոնիա և գործի ընդունվել «Կոբե Ստիլ» պողպատագործական ընկերությունում։ 1982 թվականին թողել է ընկերությունը և անցել կուսակցական և քաղաքական գործունեության․ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մեջ պաշտոններ է զբաղեցրել և աշխատել է իբրև իր հոր՝ այն ժամանակ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի քարտուղարը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]