Շիմոն Կատաշեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիմոն Կատաշեկ
Ծնվել էհուլիսի 4, 1898(1898-07-04)
Վարշավա, Ռուսական կայսրություն
Երկիր Լեհաստան
Մահացել էմայիսի 22, 1943(1943-05-22) (44 տարեկան)
Pawiak, Վարշավա[1]
Ժանրերջազ, փոփ երաժշտություն և club/dance music?
Մասնագիտությունջազ երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր
Գործիքներդաշնամուր
 Szymon Kataszek Վիքիպահեստում

Շիմոն Կատաշեկ (լեհ.՝ Szymon Kataszek, հուլիսի 4, 1898(1898-07-04), Վարշավա, Ռուսական կայսրություն - մայիսի 22, 1943(1943-05-22), Pawiak, Վարշավա[1]), լեհ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, ջազմեն, լեհական ջազի պիոներ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1910-1914 թվականներին Շիմոն Կատաշեկը դաշնամուր նվագել է սովորել Վարշավայի կոնսերվատորիայում, սակայն չի ավարտել լրիվ դասընթացը։ Սովորելու ընթացքում ծանոթացել է Զիգմունտ Կարասինսկու հետ։ Նրանք կազմել են դուետ, որն սկզբում ելույթ էր ունենում Վարշավայի կինոթատրոններում, ապա համերգներ է տվել Բեռլինում և Փարիզում[2]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ որպես կամավոր ընդունվել է լեհական ռազմական կազմակերպություն, ապա Լեհական Լեգեոններ։ Փոքր տարիքի պատճառով 1915 թվականին հեռացվել է բանակից։ Սկսել է փող վաստակել որպես պարերեկույթի դաշնակահար։ 1915 թվականի ապրիլին գերմանացիների կողմից Վարշավայի գրավումից հետո աշխատել է որպես ռեստորանային երաժիշտ։ Պատերազմի ավարտից հետո որպես երաժիշտ աշխատել է Վարշավայի քաղաքային նվագախմբում, ապա մասնակցել է 1920-1921 թվականների լեհ-խորհրդային պատերազմի մարտերին։ Պատերազմի ավարտից հետո աշխատանք գտնելու նպատակով մեկնել է Ազատ քաղաք Դանցիգ, ապա Բեռլին, որտեղից շատ կարճ ժամանակ հետո վերադարձել է Լեհաստան[2]։

1922 թվականին Շիմոն Կատաշեկն սկսել է ելույթ ունենալ Վարշավայի «Զենյանսկա» կաբարե սրճարանում։ Նույն թվականի նոյեմբերի 29-ին սկսել է Զիգմունք Կարասինսկու ջազային կվինտետի կազմում ելույթ ունենալ «Օազիս»։ 1924 թվականի կեսերին այդ կվինտետի հետ թողարկել է առաջին սկավառակները «Syrenie Record» հրատարակությունում։ Այդ նույն ժամանակ նա թողարկել է իր առաջին ինքնուրույն ստեղծագործությունները։ Նախապես խումբը նվագում էր դանսինգներում Սիրենա թատրոնում, ապա «Jazz d’Or» անունով ելույթ է ունեցել դիքսիլենդներում Վարշավայի «Морское Око», «Весёлый Вечер» և «Персидский Глаз» ռեվյու թատրոններում, ինչպես նաև Վարշավայի օպերայում[2]։

1925 թվականին խումբը տեղափոխվել է Կրակով, որտեղ հանդես է եկել «Կարասինսկու և Կատաշեկի նվագախումբ» անվամբ։ 1925-26 թվականին խումբը գործել է Կրակովում՝ ջազային ռեվյուների մեկնելով Լեհաստանի այլ քաղաքներ ու առողջարանային բնակավայրեր։ Այդ նվագախմբի հետ Կատաշեկը նվագել է Կրակովի, Դանցիգի, Սոպոտի թատերական ռեվյուներում, զվարճանքի կենտրոններում, իսկ ամառները՝ առողջարաններում։ Հաճախ են ելույթ ունեցել Կրինիցայում՝ «Առողջության տանը»։ 1928 թվականին ելույթ է ունեցել Տրուսկավեցում[2]։

1928 թվականին՝ Լոձի ֆիլհարմոնիայում ունեցած համերգից հետո, նվագախումբը հրավիրվել է լեհական ժամանցային երաժշտությունը ներկայացնելու Պոզնանի 1928/29 միջազգային տոնավաճոռում։ Եղել է լեհական առաջին նվագախումբը, որ պրոպագանդել է դիքսիլենդ և Չիկագոյի ջազ։ Նրանց հրավիրել են ելույթ ունենալու մասնավոր հրավերքներում, դիմակահանդեսներում, Ռաձիվիլների, Պոտոցկիների ընտանիքների տներում և այլն։ Ելույթ են ունեցել նաև դեսպանատներում և դիվանագիտական ընդունելությունների ժամանակ, կազինոներում[2]։

1930 թվականին Շիմոն Կատաշեկը նվագախմբի հետ միասին Վարշավայում բեմադրել է «Café George» երաժշտական, պարային-կատակերգական շոուն։ 1931 թվականին ստեղծել է մի շարք ստեղծագործություններ մենակատար Ադամ Սինսկու (Աստոնա) համար «Columbia» հրատարակության Վարշավայի մասնաճյուղի պատվերով։ Հանդես է եկել լեհական գրականությունը պրոպագանդող ռադիոհաղորդումներում։ 1934 թվականին «Lonora» հրատարակության հետ կնքված պայմանագրի համաձայն ձայնագրել է մի քանի պարային ստեղծագործություններ[2]։

1930-ական թվականներին Շիմոն Կատաշեկը եղել է Լեհական Հանրապետության երաժիշտների պրոֆմիության հասարակական միջնորդ բյուրոյին կից երաժշտական գործակալության տնօրենը։ Նա նաև եղել է «ZAiKS» արտիստական ընկերության ավագ անդամներից մեկը[3]։

1935 թվականին նվագախումբը մեկնել է մեկ տարվա համերգային շրջագայության Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ Կատաշեկը Կարասինսկու և 12 անձանցից կազմված նվագախմբի հետ միասին մեկնել է Պաղեստին։ Մարտի սկզբից նրանք համերգներ են տվել հատուկ կազմված ծրագրով Թել Ավիվում։ Ապա ելույթ են ունեցել Եգիպտոսում, Սիրիայում, Դամասկոսում, Լիբանանում, Հնդկաստանում, Ռումինայում, Բուլղարիայում և Հունաստանում։ Համերգային շրջագայությունն արժանացել է հիացական արձագանքների համաշխարհային մամուլում։ 1936 թվականի վերջին նրանք ելույթ են ունեցել ամանորյա միջոցառմանը Զակոպանեի «Ящерице»-ում։ Դրանից հետո՝ մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը, ելույթ են ունեցել «Tabarin» (Լոձ), «Bagatel» և «Casino de Paris» (երկուսն էլ Լվով), «Cyganeriya» (Կրակով) պարասրահներում։

1938 թվականին Կատաշեկը Վարշավայում կազմակերպել է թեթև երաժշտության Մեծ փառատոն, որին մասնակցել են լեհական տասը ամենահայտնի ջազային նվագախմբերը, ընդհանուր առմամբ՝ 80 երաժիշտներ[3]։

Երբ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, Կատաշեկը Լվովում էր։ Արևմտյան Ուկրաինայի՝ Խորհրդային Միությանը միացվելուց հետո Կատաշեկը ղեկավարում էր ժամանցային ծրագիր «Imperial» ակումբում։ Երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը, Կատաշեկը չի կարողացել տարհանվել արևելք և վերադարձել է Վարշավա։ Այնտեղ նա ձերբակալվել է ու բանտարկվել Վարշավայի գետտոյում, որտեղ եղել է Կարգի պահպանման ծառայությանը կից նվագախմբի (կազմված է եղել 30 մարդուց) դիրիժորը[2]։ Երբ գետտոյի կալանավորներին սկսել են ուղարկել Բելժեց և Տրեբլինկա, Կատաշեկը փախել է Լվվո, որտեղ թաքնվել է քաղաքի «արիական» հատվածում։ Նախկինում Վարշավայի գետտոյում ծառայած ՍՍ սպաներից մեկի կողմից ճանաչվելուց հետո Շիմոն Կատաշեկը տեղափոխվել է Վարշավայի Պավյակ բանտ։ Գնդակահարվել է Պավյակի կալանավորների էկզեկուցիաներից մեկի ժամանակ[4][5]։

Երաժշտություն ֆիլմերի ու բեմադրությունների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիմոն Կատաշեկը հեղինակել է առաջին երաժշտությունը լեհական չառլստոնների, ֆոքստրոտների, շոմմի ֆոքսերի, վալս բոստոնների և սլոուֆոքսների համար[3]։

1931 թվականին գրել է երաժշտություն Յուլիուշ Գարդանի «Սիրտը փողոցում» (լեհ.՝ Serce na ulicy) ֆիլմի համար[6][7]։

1931 թվականին Թադեուշ Գորժինսկու հետ համահեղինակությամբ գրել է երգեր ու երաժշտություն Ալեքսանդր Ֆորդի «Փողոցի լեգեոնը» (լեհ.՝ Legion ulicy) ֆիլմի համար[8][9]։

1932 թվականին Զիգմունտ Կարասինսկու հետ համահեղինակությամբ գրել է երաժշտություն Վացլավ Սերաֆինովիչի «Վերջին արարքը» (լեհ.՝ Ostatnia eskapada) արկածային ֆիլմի համար[10][11]։

1933 թվականին Զիգմունտ Կարասինսկու հետ համահեղինակությամբ գրել է երաժշտություն լեհական առաջին երաժշտական կինոնկարի՝ Մեչիսլավ Կրավիչի և Յանուշ Վառնեցկու «Բոլորը կարող են սիրել» (լեհ.՝ Każdemu wolno kochać) օպերետի համար[12][13]։

1932 թվականին Շիմոն Կատաշեկի կողմից գրված «Czemuś o mnie zapomniał» տանգոն արժանացել է առաւին մրցանակի երաժշտական մրցույթում, որ կազմակերպվել էր «Morskie Oko» թատրոնում «Syrenę Record» ֆիրմայի ու Բեմական հեղինակների ու կոմպոզիտորների միության կողմից[2]։

Շիմոն Կատաշեկի երգերը կատարել են այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են՝ Ադամ Աստոնը, «Դանա» երգչախումբը, Մեչիսլավ Ֆոգը, Ադոլֆ Դիմշան, Լյուցինա Մեսալը, Նորա Նեյը, Զուլա Պոգորժելսկայան, Միրա Զիմինսկայան և այլք[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1929 – «Suchard» տանգո, համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Յանուշ Սմեխովսկու[14]
  • 1929 – «Don Fernando», համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Անջեյ Վլաստի[15]
  • 1930 – «Wielki marsz», «Tańcowały dwa Michały» ռեվյուի հանդիսավոր ավարտը «Wesoły Wieczór» թատրոնում, տեքստը՝ Յան Բժեխվայի, գործիքավորումը՝ Վլադիսլավ Էյգերի[16]
  • 1930 – «Szkarłatna róża» վալս բոստոն, տեքստը՝ Անջեյ Վլաստի[17]
  • 1931 – «Zapuszcza brodę» սլոուֆոքս «Ռումբա-ռումբա» ռեվյուից «Wesołe-Oko» թատրոնում, տեքստը՝ Յան Բժեխվայի[18]
  • 1931 – «Serce na ulicy» վալս բոստոն «Սիրտը փողոցում» ֆիլմից, տեքստը՝ Թոմ Կոնրադի[19]
  • 1931 – «Jeden raz…» վալս բոստոն, տեքստը՝ Յանուշ Վարնեցկի[20]
  • 1931 – «Citroën» սլոուֆոքս, համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Վիկտոր Ֆրեդվալդի[21]
  • 1932 – «Czemuś o mnie zapomniała» տանգո, համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Անջեյ Վլաստի[22]
  • 1932 – «Twe oczy piwne», տեքստը՝ Վալերի Յաստժեմբեց-Ռուդնիցկու[23]
  • 1932 – «Tango Lopka» տանգո, տեքստը՝ Անջեյ Վլաստի[24]
  • 1932 – «Nim pocałujesz mnie…» վալս, տեքստը՝ Եժի Ռիբայի[25]
  • 1932 – «Przy stoliku w Ziemiańskiej» տանգո, համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Լյուդվիգ Շմարագդի[26]
  • 1932 – «Na to jest Ciechocinek» տանգո, երաժշտության հեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Շիմոն Կատաշեկի[27]
  • 1932 – «Na bezludnej wyspie» հավայական վալս, համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Յան Ստանիսլավ Յավրուսևիչի[28]
  • 1933 – «Wiosna» տանգո, տեքստը՝ Լյուդվիգ Շմարագդի[29]
  • 1933 – «Już więcej nic nie pragnę» տանգո, տեքստը՝ Եժի Ռիբայի[30]
  • 1933 – «Ourson» ֆոքստրոտ, տեքստը՝ Վիկտոր Ֆրեդվալդի[31]
  • 1933 – «Czemuś o mnie zapomniał?» տանգո, տեքստը՝ Անջեյ Վլաստի, գործիքավորումը՝ Իվո Վեսբիի[32]
  • 1934 – «Twe usta kłamią…» տանգո, տեքստը՝ Անջեյ Վլաստի[33]
  • 1934 – «Jeżeli kochać, to tylko ciebie!» տանգո, տեքստը՝ Լյուդվիգ Շմարագդի[34]
  • 1934 – «To tango jest dla mojej matki» տանգո, տեքստը՝ Զենոն Ֆրիդվալդի[35]
  • 1934 – «O donna Marja!» տանգո, տեքստը՝ Վիտոլդ Ռիխտերի[36]
  • 1935 – «Chcę właśnie Ciebie» տանգո, տեքստը՝ Ֆելիքս Սեբաստյանի[37]
  • 1937 – «Złota pieśń» վալս-կանցոն, տեքստը՝ Վացլավ Ստեմպենի, գործիքավորումը՝ Իվո Վեսբիի[38]
  • ? – «Na falach Brdy» վալս, համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի[39].
  • ? – «Chevroletka zgrabna jak kobietka» ֆոքստրոտ, համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Անջեյ Վլաստի[40]
  • ? – «A ile mi dasz?» շիմմի ֆոքս, տեքստը՝ Անջեյ Վլաստի[41]
  • ? – «Spotkamy się na Nowym Świecie!» շիմմի ֆոքս, համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Անջեյ Վլաստի[42]
  • ? – «O Dolores!» ֆոքստրոտ, համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Անջեյ Վլաստի, գործիքավորումը՝ Հենրիկ Վարսի[43]
  • ? – «Abram, ja ci zagram» ֆոքստրոտ, համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Յուլիան Տուվիմի[44]
  • ? – «Czy pamiętasz tę noc w Zakopanem» տանգո, համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Էլեքսանդր Ելլինի[45]
  • ? – «Czy pani mieszka sama?», համահեղինակ՝ Զիգմունտ Կարասինսկի, տեքստը՝ Անջեյ Վլաստի[46]
  • ? – «Witaj Warszawo», տեքստը՝ Լյուդվիգ Շմարագդի[47]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.polmic.pl/index.php?option=com_mwosoby&id=1122&view=czlowiek&lang=pl
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Շիմոն Կատաշեկ(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
  3. 3,0 3,1 3,2 «Szymon Kataszek» (լեհերեն). Polskie Centrum Informacji Muzycznej. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  4. Polish Tango: Faliszewski Twe usta kłamią, 1933 ՅուԹյուբում
  5. «Szymon Kataszek» (լեհերեն). Internetowa Baza Filmu Polskiego. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  6. «Serce na ulicy» (լեհերեն). Internetowa Baza Filmu Polskiego. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  7. «Serce na ulicy»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  8. «Legion ulicy» (լեհերեն). Internetowa Baza Filmu Polskiego. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  9. «Legion ulicy»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  10. «Ostatnia eskapada» (լեհերեն). Internetowa Baza Filmu Polskiego. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  11. «Ostatnia eskapada»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  12. «Każdemu wolno kochać» (լեհերեն). Internetowa Baza Filmu Polskiego. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  13. «Każdemu wolno kochać»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  14. Suchard(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
  15. Don Fernando(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
  16. Wielki marsz(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
  17. Szkarłatna róża(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
  18. Zapuszcza brodę(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
  19. Serce na ulicy(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
  20. Jeden raz…(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
  21. Citroën(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
  22. Czemuś o mnie zapomniała(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
  23. Twe oczy piwne(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
  24. Tango Lopka(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
  25. Nim pocałujesz mnie…(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
  26. Przy stoliku w Ziemiańskiej(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
  27. Na to jest Ciechocinek(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
  28. Na bezludnej wyspie(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
  29. Wiosna(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
  30. Już więcej nic nie pragnę(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
  31. Ourson(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
  32. Czemuś o mnie zapomniał?(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
  33. Twe usta kłamią…(լեհ.) Լեհական երգի գրադարան կայքում
  34. «Jeżeli kochać, to tylko ciebie!» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  35. «To tango jest dla mojej matki» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  36. «O donna Marja!» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  37. «Chcę właśnie Ciebie» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  38. «Złota pieśń : walc-canzona» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  39. «Na falach Brdy» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  40. «Chevroletka zgrabna jak kobietka» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  41. «A ile mi dasz?» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  42. «Spotkamy się na Nowym Świecie!» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  43. «O Dolores!» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  44. «Abram, ja ci zagram» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  45. «Czy pamiętasz tę noc w Zakopanem» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  46. «Czy pani mieszka sama?» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  47. «Witaj Warszawo» (լեհերեն). Biblioteka Polskiej Piosenki. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիմոն Կատաշեկ» հոդվածին։