Շերոն Օսբորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շերոն Օսբորն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 9, 1952(1952-10-09)[1] (71 տարեկան)
ԾննդավայրԲրիքսթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ[2]
Մասնագիտությունդերասանուհի, գրող, երաժիշտ, ինքնակենսագիր, հեռուստահաղորդավարուհի, գործ տվող արվեստի ասպարեզում, երգչուհի, կինոդերասանուհի և երաժշտական մենեջեր
ԱմուսինՕզզի Օսբորն
Ծնողներհայր՝ Don Arden?, մայր՝ Hope Shaw?[3]
ԵրեխաներՔելլի Օսբորն, Ջեք Օսբորն և Aimee Osbourne?
Կայքsharonosbourne.com
 Sharon Osbourne Վիքիպահեստում

Շերոն Ռեյչել Օսբորն (անգլ.՝ Sharon Rachel Osbourne, աղջկական ազգանունը՝ Շերոն Ռեյչել Արդեն (անգլ.՝ Sharon Rachel Arden), ի ծնե՝ Լեվի (անգլ.՝ Levy), հոկտեմբերի 9, 1952(1952-10-09)[1], Բրիքսթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[4], բրիտանացի հեռուստահաղորդավարուհի, գրող, երաժշտական պրոդյուսեր և ձեռնարկատեր։

Բրիտանացի հայտնի ռոք երաժիշտ Օզզի Օսբորնի կինը։

Հայտնիություն ձեռք է բերել MTV հեռուստաալիքով «Օսբորնների ընտանիքը» ռեալիթի շոուի ցուցադրումից հետո, որը պատմում էր Օզզի Օսբորնի տնային կյանքի և նրա ընտանիքի մասին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերոն Օսբորնը (ի ծնե Լեվի) ծնվել է Բրիկսթոնում, Դևոն[4] երաժշտական պրոդյուսեր Դոն Արդենի (իսկական անունը՝ Հարրի Լեվի, 1926—2007)՝ հրեական ծագումով[5][6][7], և նրա կնոջ՝ իռլանդացի կաթոլիկ Հոուպ Շոուի՝ նախկին բալետի պարուհու ընտանիքում[8]։ Նրա հայրական կողմի տատիկը և պապիկը՝ Լազարուս Լեվին և Սառա Բլեքը արտագաղթել են Մեծ Բրիտանիա Ռուսաստանից՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[9][10]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսբորնների ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերոնը հայտնի է դարձել MTV հեռուստաալիքով «Օսբորնների ընտանիքը» ռեալիթի շոուի ցուցադրումից հետո, որը պատմում էր ընտանիքի կյանքի և նրանց տան մասին։ Շոուի ցուցադրումը սկսվել է 2002 թվականի մարտին։ Շոուի վերջին էպիզոդը ցուցադրվել է ԱՄՆ-ում 2005 թվականի մարտի 21-ին։ Շոուն ունեցել է բարձր վարկանիշ ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում[11]։

Շերոն Օսբորնի շոուն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Շերոնը ստեղծել է սեփական «Շերոն Օսբորնի շոուն» հաղորդումը, որը ցուցադրվել է ԱՄՆ-ի մի քանի հեռուստաալիքներով, ինչպես նաև բրիտանական «Sky One» հեռուստաալիքով։ Միայն թե շոուի վարկանիշը բարձր չի եղել[12], և Օսբորնը քննադատության է արժանացել, քանի որ չի կարողացել կատարել հիմնական հանձնարարությունները, որոնք պետք էին շոուին։ Շոուն փակվել է 2004 թվականի սկզբին մեկ սեզոնի ցուցադրումից հետո[13]։

Ինքնակենսագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Օսբորնը հրապարակել է ինքնակենսագրական գիրք, որի համահեղինակն է դարձել Պենելոպա Դենինգը։ Գիրքը կոչվել է «Էքստրիմ, կամ Իմ ինքնակենսագրությունը», և նրանում պատմվում էր նրա մանկության դժվարությունների, թռիչքների և անկումների, անձնական կյանքի մասին։ Գիրքը դարձել է համաշխարհային բեստսելեր, և 15 շաբաթվա ընթացքում վաճառվել է ավելի քան 621 000 օրինակ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերոնը իր ապագա ամուսնուն Օզզիին հանդիպել է 18 տարեկանում, ով աշխատում էր նրա հոր Դոն Արդենի մոտ, ով այդ ժամանակ եղել է «Black Sabbath» խմբի մենեջերը։ Երբ Օզզին 1979 թվականին հեռացվել է խմբից, Շերոնը սկսել է հանդիպել նրա հետ և նրա երաժշտական կարիերան վերցրել է իր ձեռքերում[14]։ Երեք տարի անց՝ 1982 թվականի հուլիսի 4-ին Օզզին և Շերոնը ամուսնացել են Մաուիում, Հավայի։

Զույգը ունի երեք երեխա՝ Էմի (ծնվել է՝ 1983), Քելլի (ծնվել է՝ 1984) և Ջեքը (ծնվել է՝ 1985):

Առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Շերոնը կատարել է ստամոքսի շրջանցման վիրահատություն, որի արդյունքում նա 104 կիլոգրամից նիհարել է մինչև 47 կիլոգրամ[15]։

2002 թվականի հուլիսին Օսբորնի մոտ ախտորոշել են հաստ աղիքի քաղցկեղ[16]։ Ավելի ուշ նա խոստովանել է, որ ուռուցքը տարածվել է նրա ավշահանգույցի վրա և մեծ վնաս է իրենից ներկայացնում, ինչպես նախապես ենթադրվում էր[17]։ Միայն թե նա պնդել է, որպեսզի «Օսբորնների ընտանիքը» շոուի նկարահանումները շարունակվեն։ Նրան հաջողվեց հաղթահարել քաղցկեղը, չնայած նրան, որ նրա ապրելու հավանականությունը եղել է 40%։

Շուտով Օզզի Օսբորնը խոստովանել է, որ Շերոնի առողջության պատճառով նրանց որդին՝ Ջեքը փորձել է ինքնասպան լինել[18]։

2012 թվականի նոյեմբերին Շերոն Օսբորնը կատարել է կրծքի հեռացման վիրահատություն (բժիշկները հեռացրել են երկու կրծքերը)՝ քաղցկեղով տառապելու մեծ վտանգի պատճառով[19]։

Մրցանակաբաշխություններ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

[20]

Թվական Մրցանակաբաշխություն Անվանակարգ Հեռուստաշոու/ծրագիր Արդյունք
2002 Էմմի Հաջողված ոչ գեղարվեստական ռեալիթի ծրագիր Օսբորնների ընտանիքը Հաղթանակ
2003 Էմմի Հաջողված ոչ գեղարվեստական ալտե ծրագիր Օսբորնների ընտանիքը Առաջադրված
2005 National Television Awards Առավել տարածված TV-փորձագետ Х ֆակտոր Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. https://www.theguardian.com/books/2010/mar/01/sharon-osbourne-politics-literature-ozzy
  3. 3,0 3,1 3,2 Pas L. v. Genealogics — 2003.
  4. 4,0 4,1 «Sharon Osbourne». The Biography Channel. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.
  5. «Sharon Osbourne Bans Brother From Father's Grave». jewishbreakingnews.blogspot.com. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 15-ին.
  6. «Don Arden». The Guardian. 2007 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.
  7. Sharon Osbourne slams 'weak' brother David
  8. Brockes, Emma (9 декабря 2006). , 1966412, 00.html «Out of the darkness». The Guardian. London. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 13-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  9. Sharon Osbourne «Sharon Osbourne Extreme: My Autobiography»: «My father's family were Russian Jews who had arrived in Manchester around the time of the First World War».
  10. Некролог Дона Ардена в Daily Mail
  11. «Ozzy returns for second series». BBC News. 29 мая 2002. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 16-ին.
  12. 26334, 627474, 00.html «'Sharon Osbourne Show' Faces the Ax». people.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 17-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  13. «British humour ended Osbourne's show». digitalspy.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 13-ին.
  14. Д. Бочаров. Волшебник из страны Oz // Культура : Газета. —М., 2013. — № 43. — С. 10.
  15. , 20060887, 00.html Goodbye to the Band(չաշխատող հղում)
  16. «Sharon Osbourne has cancer surgery». BBC News. 3 июля 2002. Վերցված է 2007 թ․ փետրվարի 20-ին.
  17. «New cancer fear for Osbourne». BBC News. 19 июля 2002. Վերցված է 2007 թ․ փետրվարի 20-ին.
  18. «Sharon Osbourne 'left Ozzy'». BBC News. 11 сентября 2003. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 15-ին.
  19. Шэрон Осборн перенесла операцию
  20. «Awards for Sharon Osbourne». IMDb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ =[խմբագրել | խմբագրել կոդը]