Շառլ Բեռլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլ Բեռլեն
ֆր.՝ Charles Berling
Ծնվել էապրիլի 30, 1958(1958-04-30)[1][2][3] (65 տարեկան)
ԾննդավայրՍեն-Մանդե
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ
charlesberling.fr

Շառլ Բեռլեն (ապրիլի 30, 1958(1958-04-30)[1][2][3], Սեն-Մանդե), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ֆրանսիացի դերասան, ինչպես նաև թատերական ռեժիսոր և սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ Բեռլենը ծնվել է 1958 թվականի ապրիլի 30-ին Սեն Մանդեում (Ֆրանսիայի Վալ դը Մարն դեպարտամենտ), ռազմածովային անեսթեզիոլոգի և անգլերենի ուսուցչի բազմազավակ ընտանիքում. վեց երեխաներից չորրորդն է[5]։ 15 տարեկան հասակում իր եղբոր հետ Շառլն սկսել է հանդես գալ այն թատերական լիցեյի սիրողական թատերական խմբում, որտեղ էլ նա սովորում էր։ Ստանալով բակալավրի աստիճան՝ Շառլը փորձել է միանգամից միանալ Ստրասբուրգի ազգային թատրոնի հիմնական թատերախմբին, բայց դա նրան չի հաջողվում, և նա ընդունվում է Բրյուսելի թատրոնի ինստիտուտ[5]։

1982 թվականին Բեռլենը կատարել է իր նորամուտը միաժամանակ թատրոնում և կինոյում։ «Սպանություն տանը» (ֆր.՝ Salt on Our Skin) ֆիլմում կատարած դերով կինոյում իր նորամուտը նշելուց առաջ նա ճանաչման է արժանացել թատրոնում կատարած դերերի շնորհիվ՝ երկար տարիներ աշխատելով Փարիզի, Ստրասբուրգի, Նանտերի և Տուլոնի թատրոններում։

1994 թվականին նկարահնվել է Պասկալ Ֆերրանի «Մանր գործարքներ մահացածների հետ» ֆիլմում, որում կատարած դերի համար առաջադրվել է «Սեզար» մրցանակի որպես ամենախոստումնալից դերասան։

1996 թվականին Կաննի կինոփառատոնում ներկայացրել է Պատրիս Լեկոնտի «Ծաղրուծանակ» ֆիլմը, որտեղ կատարել է գլխավոր դերերից մեկը՝ մարմնավորելով պալատականի, որը սովորում է ինտրիգների նուրբ ու վտանգավոր արվեստը Վերսալի պալատում 18-րդ դարում։ Այս դերի համար 1997 թվականին արժանացել է «Լյումիեր» մրցանակի և առաջադրվել է «Սեզար» մրցանակի որպես լավագույն դերասան։ Հետագայում դերասանը ևս երեք անգամ առաջադրվել է «Սեզար» մրցանակի նույն կատեգորիայում, բայց ոչ մի անգամ չի հաղթել։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Էմիլ Բեռլենի հայրն է։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 – Աղ մեր մաշկի վրա / Salt on Our Skin
  • 1996 – Ծաղրուծանակ / Ridicule
  • 1998 – Ցանկություն / L’Ennui
  • 1998 – Նրանք, ովքեր ինձ սիրում են, կգնան գնացքով / Ceux qui m'aiment prendront le train
  • 2000 – Ճաշակի հարց / Une affaire de goût
  • 2001 – Օգոստոսի 15 / 15 août
  • 2001 – Ուժեղ հոգիներ / Les âmes fortes
  • 2002 – Դև սիրեկան / Demonlover
  • 2003 – Ես մնում եմ / Je Reste!
  • 2004 – Գաղտնի գործակալները / Agents secrets
  • 2005 – Նինայի տունը / La Maison de Nina
  • 2005 – Ուղղակի ընկերներ / Just Friends
  • 2005 – Դալիդա / Dalida
  • 2012 – Անուն / Le Prénom
  • 2013 – Ձևացիր իմ ընկերը / 20 ans d'écart
  • 2016 – Նա / Elle

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Prix Lumières» տղամարդու լավագույն դերակատարման համար (1997),
  • Ֆրանսիակն կինոյի ոսկե մեդալ տղամարդու լավագույն գլխավոր դերի համար (1999),
  • Առաջադրվել է «Սեզար» մրցանակի (1995, 1997, 1998, 1999, 2001)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]