Շանդոր Մարաի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շանդոր Մարաի
հունգ.՝ Márai Sándor
Ծննդյան անունհունգ.՝ Grosschmid Sándor Károly Henrik
Ծնվել էապրիլի 11, 1900(1900-04-11)[1][2][3][…]
ԾննդավայրԿոշիցե, Abaúj-Torna County, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]
Վախճանվել էփետրվարի 21, 1989(1989-02-21)[1][2][5] (88 տարեկան)
Վախճանի վայրՍան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ, թարգմանիչ, վիպասան, սցենարիստ և հրապարակախոս
Լեզուհունգարերեն
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունԼայպցիգի համալսարան[6] և Բուդապեշտի համալսարան
Ուշագրավ աշխատանքներEmbers? և The Rebels?
ԱնդամակցությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա
ԱշխատավայրՆյուգաթ
Պարգևներ
ԱմուսինIlona Matzner?[7]
Изображение автографа
 Sándor Márai Վիքիպահեստում

Շանդոր Մարաի (հունգ.՝ Márai Sándor, լրիվ անունը՝ հունգ.՝ Sándor Károly Henrik Grosschmid de Mára, 11 ապրիլի, 1900, Կաշշա, Ավստրո-Հունգարիա (ներկայում՝ Կոշիցե, Սլովակիա) – 21 փետրվարի, 1989, Սան Դիեգո, ԱՄՆ), հունգարացի արձակագիր և լրագրող։ Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամ (1945)[8], Կոշութի մրցանակի դափնեկիր (1990, հետմահու)։ Նրա կրտսեր եղբայրն է կինոռեժիսոր Գեզա Ռոդվանին (1907-1986)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանդոր Մարաին ծնվել է 1900 թվականի ապրիլի 11-ին Կաշշա գյուղում[9] (ներկայում՝ Կոշիցե, Սլովակիա)։ Նրա հայրը եղել է փաստաբան, ով եկել էր Սաքսոնիայից։ Մայրը հունգարացի էր։ Շանդոր Մարաին սովորել է Բուդապեշտի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, մասնակցել է 1918-1919 թվականների հեղափոխական դեպքերին։ Հունգարիայի Խորհրդային Հանրապետության անկումից հետո՝ 1919 թվականին, տեղափոխվել է Գերմանիա, լրագրություն է սովորել Լայպցիգում, Ֆրանկֆուրտում, Բեռլինում։ Գրել է «Սիմպլիցիսիմուս» և «Ֆրանկֆուրտեր ցայտունգW թերթերի համար, թարգմանել է Ֆրանց Կաֆկայի ստեղծագործությունները, մտածել է սկսել ստեղծագործել գերմաներենով։ Ականատես է եղել գերմանական նացիզմի ծնունդին, սակայն հետագայում ունեցել է հակաֆաշիստական հայացքներ։ 1923 թվականին տեղափոխվել է Փարիզ, սովորել փիլիսոփայություն։ 1925 թվականին հարցազրույց է վերցրել Արթուր Կոնան Դոյլից։ 1928 թվականին վերադարձել է Բուդապեշտ, ակտիվորեն զբաղվել լրագրությամբ՝ գրելով ինչպես հունգարական, այնպես էլ արտասահմանյա թերթերի համար։ Նրա գրքերը դարձել են բեսթսելլերներ, պիեսները բեմադրվել են առաջատար թատրոններում, նա դարձել է իր ժամանակի ամենահայտնի գրողներից մեկը Հունգարիայում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Դյորդ Լուկաչի և այլոց հոդվածներում համարվել է «բուրժուա գրող», 1948 թվականին մեկնել է Շվեյցարիա, 1950 թվականին՝ Իտալիա, իսկ 1952 թվականին տեղափոխվել է ԱՄՆ[9]։ 1957 թվականին ստացել է ԱՄՆ-ի քաղաքացիություն։ 1950-ական թվականներին աշխատել է «Ազատ Եվրոպա» ռադիոյում, ողջունել է 1956 թվականի Հունգարական հեղափոխությունը, ծանր է տարել նրա ճնշումը։

Հետագայում Շանդոր Մարաին ավելի քիչ ճանաչում է վայելել, հայտնվել է մեկուսացման մեջ։ 1986 թվականին մահացել է նրա կինը, ով ազգությամբ հրեա էր (նրանք միասին ապրել էին ավելի քան 60 տարի)։ 1987 թվականին սրտի կաթվածից մահացել է նրանց որդեգրված որդին։ Չդիմանալով մենակությանը՝ Շանդոր Մարաին ինքնասպան է եղել 1987 թվականի փետրվարի 21-ին։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայոշ Տիխան, Շանդոր Մարաիի դիմանկարը, 1924

Շանդոր Մարաին հեղինակել է շուրջ 50 վեպ, որոնցում պատկերված է Եվրոպան միջպատերազմական ժամանակներում՝ Ավստրո-Հունգարիայի անկումից հետո։ Տարբեր երկրներում առանձնապես հայտնի են դարձել նրա հուշերն ու օրագրերը, որ վերաբերում են 1940-1980-ական թվականներին։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականների սկզբին Շանդոր Մարաիին կրկին հայտնի է դարձել իտալացի գրող և հրատարակիչ Ռոբերտո Կալասոյի շնորհիվ։ Մարաիի գրքերը կրկին սկսել են տպագրվել իտալերենով և գերմաներենով, 1989 թվականից հետո դրանք շատ են տպագրվում նաև Հունգարիայում։ 1990 թվականին նրան հետմահու շնորհվել է Կոշութի մրցանակ[8]։ Նրա ստեղծագործությունները բարձր է գնահատել Ջոն Մաքսվել Կուտզեեն։ Շանդոր Մարաիի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, շվեդերեն, հոլանդերեն, ֆիններեն, լեհերեն, չեխերեն, սերբերեն, սլովակերեն, բուլղարերեն, իվրիտով, չինարեն, թուրքերեն, կորեերեն և այլ լեզուներով։

Շանդոր Մարաիի պիեսներից մեկն էկրանավորվել է դեռ 1943 թվականին։ 1990-ական թվականներին թողարկվել են ևս մի քանի ֆիլմեր նրա երկերի մոտիվներով։ 2007 թվականին նրա օրագրերի հիման վրա նկարահանվել է «Ես էմիգրանտ եմ» խաղարկային ֆիլմը։ Գերմանիայում նկարահանվել է «Շանդոր Մարաի - հունգարացիի գրողի դիմանկարը» վավերագրական ֆիլմը (2006)։ Հունգարիայում սահմանվել է Շանդոր Մարաիի մրցանակ, որին 1996 թվականին արժանացել է Իմրե Կերտեսը, 1998 թվականին՝ Լասլո Կրասնահորկային, 2001 թվականին՝ Պետեր Էստերհազին, 2003 թվականին՝ Ժուժա Ռակովսկին, 2008 թվականին՝ Լասլո Դարվաշին։

Շանդոր Մարաիի հուշարձանները տեղադրվել են Կոշիցեում և Բուդապեշտում։ 1990 թվականին Բրատիսլավայում ստեղծվել է Շանդոր Մարաիի հիմնադրամը, որը նպատակ ունի սատարել լիբերալիզմի գաղափարներին։

Ընտրյալ երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Emlékkönyv / Ալբոմ (1918, բանաստեղծություններ)
  • Zendülők / Ապստամբները (1930, վեպ)
  • Idegen emberek / Տարօրինակ մարդիկ (1931, վեպ)
  • A szegények iskolája / Դպրոց աղքատների համար (1934, էսսե)
  • A sziget / Կղզի (1934, վեպ)
  • Egy polgár vallomásai / Բուրժույի խոստովանությունը (1934, վեպ-ժամանակագրություն)
  • Válás Budán / Բաժանություն Բուդայում (1935, վեպ)
  • Eszter hagyatéka / Էսթերի ժառանգությունը (1939, վեպ)
  • Vendégjáték Bolzanóban / Հյուրախաղեր Բոլցանոյում (1940, վեպ Կազանովայի կյանքից)
  • Kaland / Արկած (1940, դրամա)
  • Szindbád hazamegy / Սինդբագը վերադառնում է տուն (1940, վեպ Դյուլա Կրուդիի արձակի մոտիվներով)
  • A gyertyák csonkig égnek / Անկյուններ (1942, վեպ)
  • Napló 1943-1944 / Օրագիր 1943-1944 (1945)
  • Európa elrablása / Եվրոպայի առևանգումը (1947, էսսե)
  • Béke Ithakában / Խաղաղություն Իթաքայում (1952, վեպ)
  • Napló 1945-1957 / Օրագիր 1945-1957 (1958)
  • Napló 1958-1967 / Օրագիր 1958-1967 (1968)
  • Föld, föld!… / Երկիր, Երկիր․․․ (1972, հուշեր)
  • Napló 1968-1975 / Օրագիր 1968-1975 (1976)
  • Napló 1976-1983 / Օրագիր 1976-1983 (1984)
  • Napló 1984-1989 / Օրագիր 1984-1989 (1999)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Zeltner E. Sándor Márai: ein Leben in Bildern. — München: Piper, 2001 (переизд. 2005, на исп. яз. 2005, на нидерланд. яз. 2006)
  • Méhes L. Egyszemélyes emigráció Márai emlékek — töredékek. — Miskolc: Bíbor, 2003.
  • Jastrze̜bska J. Van Sándor Márai tot Magda Szabo: klassieke Hongaarse romans uit de 20e eeuw. — Amsterdam: Van Gennep, 2006.
  • Серебряная О. «Воспоминания о Венгрии». Отъезд и возвращение Шандора Мараи. // Неприкосновенный запас, 2007, № 6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանդոր Մարաի» հոդվածին։