Շանդոր Բրոդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շանդոր Բրոդի
հունգ.՝ Bródy Sándor
Ծնվել էհուլիսի 23, 1863(1863-07-23)[1]
ԾննդավայրԷգեր, Հունգարիա[2]
Վախճանվել էօգոստոսի 12, 1924(1924-08-12)[1][2] (61 տարեկան)
Վախճանի վայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[2]
ԳերեզմանKozma Street Jewish Cemetery
Մասնագիտությունգրող, լրագրող և դրամատուրգ
Քաղաքացիություն Հունգարիա
ԱշխատավայրՆյուգաթ
Համատեղ ապրողMargit Hunyady?
ԶավակներSándor Hunyady?, András Bródy? և Iles Brody?
 Sándor Bródy Վիքիպահեստում

Շանդոր Բրոդի (հունգ.՝ Bródy Sándor, հուլիսի 23, 1863(1863-07-23)[1], Էգեր, Հունգարիա[2] - օգոստոսի 12, 1924(1924-08-12)[1][2], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[2]), հունգարացի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, խմբագիր, լրագրող։

Շանդոր Բրոդիի ստեղծագործությունները, հատկապես վաղ շրջանում, կրում են Էմիլ Զոլայի ազդեցության կնիքը։ Ավելի ուշ նատուրալիստական միտումները նրա ստեղծագործություններում փոքր-ինչ թուլանում են շնորհիվ մեղմացնող ռոմանտիկ երանգների։

1902 թվականին Բրոդին ձեռնարկեց «Սպիտակ գիրք» ամսագրի հրատարակությունը և մի ամբողջ տարի նրա միակ հեղինակն ու հրատարակիչն էր, մինչև 1903 թվականը, երբ նրան միացան Զոլտան Ամբրուշը և Գեզա Գարդոնին։ Բրոդիին հաջողվեց այդ ամսագրի, ինչպես նաև «Ապագա» շաբաթաթերթի շուրջը համախմբել իր ժամանակի բոլոր առաջադեմ գրականագետներին։ Բրոդիի առանձին ստեղծագործություններ այդ ժամանակ հագեցած էին հեղափոխական շնչով, որը և պատճառ դարձավ, որ 1919 թվականի հեղափոխությունից հետո խորտիստական իշխանություններն սկսեցին հետապնդել նրան։ Բրոդին ստիպված էր ժամանակավորապես հեռանալ հայրենիքից։

Շանդոր Բրոդիի հիմնական ստեղծագործություններն են «Աղքատություն» նովելների ժողովածուն (1884), «Արևի ասպետը» (1902), «Արծաթյա այծը», «Ռեմբրանդտ» վեպերը։ «Դայակ» (1902), «Ուսուցչուհին» (1908), «Բժիշկը» (1911) դրամաները[3]։

Շանդոր Բրոդին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իմ կույր ընկերը։ Հունգարական նովելներ, Ե., «Սովետական գրող», 1978, էջ 74-84։ Ռուսերենից թարգմանեց Արմեն Մկրտչյանը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Doktor Faust (վեպ, 1888/90)
  • A kétlelkü asszony (1893)
  • Hófehérke, (1894)
  • Az ezüst kecske (1898)
  • A nap lovagja (1902)
  • A dada (1901)
  • A tanítónő (1908)
  • A medikus (1911)
  • Timár Liza (1914)
  • Fehér könyv (1914)
  • A szerelem élettana (1922)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Броди Шандор // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Հունգարական նովելներ, Ե., «Սովետական գրող», 1978, էջ 73։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանդոր Բրոդի» հոդվածին։