Շահանե Մեժլումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մեժլումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շահանե Մեժլումյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 7, 1979(1979-10-07) (44 տարեկան)
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Մասնագիտությունհաղորդավարուհի, լրագրող, մեկնաբան
Աշխատանք2003-2018 Հայաստանի հանրային հեռուստաընկերություն
ԱմուսինԱրթուր Շեգունց
ԵրեխաներԼիլի, Նենսի, Լյուսի

Շահանե Մեժլումյան (հոկտեմբերի 7, 1979(1979-10-07), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հաղորդավարուհի, լրագրող, «Հայլուր» («Առաջին» լրատվական, «Օրակարգ») ծրագրի մեկնաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահանե Մեժլումյանը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 7-ին, Գորիս քաղաքում[1]։ 1997 թվականին ավարտել է Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը։ Ուսանողական տարիներին թղթակցել է հանրապետական մամուլին, ինչպես նաև տպագրել քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային նյութեր։ 2000-2002 թվականներին թղթակցել է՝ Ռադիո իմպուլս FM-106.5 ռադիոկայանին՝ պատրաստել ռադիոռեպորտաժներ, Զարկերակե լրատվական ծրագրի, Ուսանողական միջօրեկանե լրատվական-ժամանցային ծրագրի համար, որտեղ ծավալել է հաղորդավարի գործունեություն։ Նույն թվականին ավարտել է Սուսաննա Ալեքսանյանի ղեկավարած հեռուստառադիոհաղորդավարների դպրոցը՝ ձեռք բերել հաղորդավարի մասնագիտություն։ 2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ 2003-2018 թվականներին աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, եղել է լրատվական ծառայության մեկնաբան։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է՝ ունի երեք դուստր՝ Լիլին, Նենսին և Լյուսին։ Ամուսինը՝ Արթուր Շեգունցը աշխատում է առողջապահության համակարգում, որպես ֆինանսիստ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեր մեջ ասած - Շահանե Մեժլումյան». www.1tv.am. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.(չաշխատող հղում)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]