Շալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Շալի
չեչեներեն՝ Шела
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Մակերես27,02 կմ²
ԲԾՄ225 մետր
Պաշտոնական լեզուչեչեներեն և ռուսերեն
Բնակչություն56 226 մարդ (2021)[1]
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ366300
Պաշտոնական կայքmeriyashali.ru(ռուս.)
Շալի (Ռուսաստան)##
Շալի (Ռուսաստան)

Շալի (չեչեներեն՝ Шела), քաղաք Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի Հանրապետությունում։ Շալիի շրջանի և Շալիի քաղաքային բնակավայր մունիցիպալիտետի վարչական կենտրոնն է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռ․ Կադիրովի անվան մզկիթը

Քաղաքը տեղակայված է Շալիի շրջանի կենտրոնական հատվածում՝ Լեսիստի լեռնազանգվածի ստորոտում՝ նախալեռնային Չեչենական հարթավայրում և տարածվում է Բասս գետի երկու ափերին։ Գտնվում է Արգուն երկաթուղային կայարանից 18 կմ դեպի հարավ և Գրոզնի քաղաքից 36 կմ դեպի հարավ-արևելք։ Մարզային ավտոճանապարհների հանգույց է։

Քաղաքի տարածքի մակերեսը կազմում է 27,02 կմ² (2009 թվականի տվյալներով)[2]։

Գերակշռում է բարեխառն-մայրցամաքային կլիման։ Միջին տարեկան տեղումները կազմում են շուրջ 450 մմ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի կեսերին Շալին եղել է Մեծ Չեչնիայի ամենամեծ աուլներից մեկը։ Իր ռազմավարական դիրքի շնորհիվ այն Կովկասյան պատերազմի ժամանակ ծառայել է որպես հավաքակետ Շամիլի զորքերի համար, որ ուղղվում էին հարձակման ցարական զորքերի վրա։

1944 թվականին՝ չեչենների ու ինգուշների բռնի արտաքսումից և Չեչեա-ինգուշական ԻԽՍՀ-ի լուծարումից հետո, գյուղը վերանվանվել է Մեժդուրեչիե (ռուս.՝ Междуречье

Չեչեա-ինգուշական ԻԽՍՀ-ի վերականգնումից հետո՝ 1958 թվականին, բնակավայրին վերադարձվել է իր նախկին անունը՝ Շալի։

1990 թվականին բնակավայրին շնորհվել է քաղաքի կարգավիճակ։

1994-1996 թվականների ռազմական գործողությունները մեծ վնաս են հասցրել քաղաքին։ Դրանց արդյունքում սպանվել են հարյուրավոր մարդիկ, ինչպես նաև ավերվել են տներ, տուժել են արդյունաբերությունը, տրանսպորտը, կապը, մեքենաշինական համալիրը։

2000 թվականից քաղաքն ակտիվորեն զարգանում է։ Կառուցվում են նոր տներ, սոցիալ-մշակութային և մարզական կառույցներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակը
19391959197019791989199219962002200320052006200720082009201020112012201320142015201620172018
10 60011 911[3]18 636[4]21 894[5]24 985[6]26 800[7]24 000[7]40 356[8]40 400[7]42 100[7]43 500[7]44 300[7]44 200[7]45 161[9]47 708[10]47 700[11]49 026[12]49 967[13]50 412[14]51 268[15]52 234[16]53 016[17]53 807[18]
Ազգային կազմ

Քաղաքի բնակչության ազգային կազմը, ըստ 2010 թվականի համառուսաստանյան մարդահամարի տվյալների[19]

Ազգություն Թվաքանակ,
մարդ
%
Չեչեններ 43 018 90,17 %
Ռուսներ 2 578 5,40 %
Կումիկներ 362 0,76 %
Ավարներ 279 0,58 %
Ղազախներ 214 0,45 %
Թաբասարաններ 202 0,42 %
Այլ 1 015 2,13 %
Չնշված 40 0,08 %
Ընդհանուր 47 708 100,00 %

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործում են քաղաքային ավտոբուսի վեց երթուղիներ, որ սպասարկում է Չեչավտոտրանս պետական հիմնարկությունը։

Քաղաքի ավտոկայանից պարբերաբար ավտոբուսներ են մեկնում Գրոզնի, Գուդերմես, Արգուն, Ուրուս Մարտան, Խասավյուրտ և Մախաչկալա։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեչենական երկրորդ պատերազմի ընթացքում Շալիում տեղի ունեցած իրադարձություններին է նվիրված Գերման Սադուլաևի «Շալիի ռեյդ» (ռուս.՝ «Шалинский рейд») վեպը։

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20210502131349/https://rosstat.gov.ru/storage/mediabank/MZmdFJyI/chisl_МО_Site_01-01-2021.xlsx
  2. Генеральный план Шалинского городского поселения. Схема административно-территориальных границ Шали масштаб 1:25000 (с портала ФГИС ТП Министерства экономического развития РФ Արխիվացված 2016-02-02 Wayback Machine)
  3. Всесоюзная перепись населения 1959 года. Численность сельского населения РСФСР - жителей сельских населённых пунктов - районных центров по полу
  4. Всесоюзная перепись населения 1970 года. Численность сельского населения РСФСР - жителей сельских населенных пунктов - районных центров по полу.
  5. Всесоюзная перепись населения 1979 года. Численность сельского населения РСФСР - жителей сельских населённых пунктов - районных центров.
  6. Всесоюзная перепись населения 1989 года. Численность сельского населения РСФСР - жителей сельских населённых пунктов - районных центров по полу.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Народная энциклопедия «Мой город». Шали
  8. «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  9. «Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам на 1 января 2009 года». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  10. «Всероссийская перепись населения 2010 года. Том 1. Численность и размещение населения Чеченской Республики». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  11. «Число городских населенных пунктов Чеченской Республики на 1 января 2011 года». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  12. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  13. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года. — М.: Федеральная служба государственной статистики Росстат, 2013. — 528 с. (Табл. 33. Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, городских населённых пунктов, сельских населённых пунктов)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  14. «Таблица 33. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2014 года». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  15. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  16. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  17. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года (31 июля 2017)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  18. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  19. «Том 4 книга 1 "Национальный состав и владение языками, гражданство"; таблица 1 "Национальный состав населения Чечни по городским округам, муниципальным районам, городским населённым пунктам, сельским населённым пунктам с численностью населения 3000 человек и более"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շալի» հոդվածին։