Նուշիկ Էլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Էլոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նուշիկ Էլոյան
Դիմանկար
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունԿոնկորդիա համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԿանադայի լիբերալ կուսակցություն
 Noushig Eloyan Վիքիպահեստում

Նուշիկ Էլոյան (անգլ.՝ Noushig Eloyan), հայկական ծագմամբ կանադացի քաղաքական գործիչ։ 1994-2009 թվականներին պաշտոնավարել է Մոնրեալի քաղաքային խորհրդում, մասնակցել է Կանադայի 2011 թվականի խորհրդարանական ընտրություններին Ահունցիք ընտրատարածքից որպես Ազատական կուսակցության թեկնածու։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուշիկ Էլոյանն ունի հայկական արմատներ։ Ծնվել է Սիրիայում։ 1963 թվականին ընտանիքով տեղափոխվել են Բեյրութ։ 1975 թվականին սովորել է Նշան Փալանճեան ճեմարանում։ Պատերազմական իրավիճակի բերմամբ՝ 1976 թվականին ուսումը շարունակել է ԱՄՆ-ում, այնուհետև գաղթել է Կանադա։ 1977 թվականին հաստատվել է Մոնրեալում և ընդունվել Կոնկորդիայի համալսարան, սովորել քաղաքացիական ճարտարագիտության բաժնում։ Մոնրեալում հաստատվելուց ի վեր, ակտիվ մասնակցություն է ունեցել հայ գաղութի կյանքում՝ Համազգային հայ մշակութային միության Մոնրեալի մասնաճյուղում, ինչպես նաև Շրջանային վարչություններում վարել է քարտուղարի և ատենապետի պաշտոններ, հանդես է եկել երգչախմբում, եղել «Հայ Հորիզոն» հեռուստաալիքի հիմնադիր կազմում՝ ստանձնելով հաղորդավարի և այլ պաշտոններ։ Հայ օգնության միության «Սոսե» մասնաճյուղի անդամ է[1]։

Մոնրեալի քաղաքային խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրքի վարչակազմի անդամ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Էլոյանը Vision Montreal համայնքային քաղաքական կուսակցությունից մասնակցել է քաղաքային խորհրդի ընտրություններին Ակադի ընտրատարածքից։ Նա ստացել է ձայների 45 տոկոսը և դարձել է Մոնրեալի Աքադի շրջանի խորհրդական, իսկ Պիեր Բուրքը դարձել է Մոնրեալի քաղաքապետ։ 1994-1998 թվականներին Էլոյանը եղել է Մոնրեալի գործադիր կոմիտեի նախագահ։ Առաջին քառամյա գործունեության շրջանում Էլոյանին հաջողվել է քաղաքապետական խորհրդի միաձայնությամբ վավերացնել հայկական ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Մոնրեալի Հայ Դատի հանձնախմբի հետ համատեղ  իրականացրել է Հայոց Ցեղասպանության տարելիցին և ցեղասպանությանը նվիրված հուշարձանի ծրագիր։ 1998 թվականի հոկտեմբերին հուշարձանը տեղադրվել է Ակադի Marcellin-Wilson հանրային զբոսայգում։ 1998 թվականին վերընտրվել է` ստանալով ձայների 58 տոկոսը։ Զբաղեցրել է նաև քաղաքապետարանի գործադիր մարմնի փոխատենապետի պաշտոնը, նշանակվել է Մեծ Մոնրեալի  28 հոգանոց նորակազմ խորհրդի անդամ։ 

2001 թվականի հուլիսին Մոնրեալի քաղաքապետ Պիեր Բուրքի հետ պաշտոնական այցով մեկնել է Հայաստան, որի ընթացքում ստորագրել է պատմական համաձայնագիր երկու քաղաքների միջև, որով Մոնրեալն ու Երևանը հռչակվել են «քույր քաղաքներ»։

Ընդդիմության առաջնորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Vision Montreal-ը պարտվեց 2001 թվականի ընտրություններում, Էլոյանը կարողացավ վերընտրվել որպես քաղաքային խորհրդի անդամ։ Նա ընտրություններին մասնակցեց Քարթերվիլ ընտրատարծքից և ստացավ քվեների 53%-ը։ Մինչև 2005 թվական նա պաշտոնավարել է որպես Ահունցիք-Քարթերվիլ շրջանի քաղաքապետ։ Նույն տարում Բորդոյ-Քարթերվիլ ընտրատարածքից նա վերընտրվել է խորհրդի կազմում 49% քվեներով։

Երբ Բուրքը 2006 թվականի մայիսին հեռացավ քաղաքականությունից, Էլոյանը դարձավ ընդդիմության առաջնորդ[2][3]։

2008 թվականի մայիսին նա հաստատեց Մոնրեալի ընդդիմության առաջնորդի պաշտոնից հեռանալու մասին որոշումը։ Նրան փոխարինեց այն ժամանակվա Վիլ-Մարիի քաղաքապետ Բենուա Լաբոնտեն։ 2009 թվականին Մոնրեալի համայնքային ընտրություններին Էլոյանը չմասնակցեց և նրա տեղը Union Montreal համայնքային քաղաքական կուսակցությունից զբաղեցրեց Հարութ Շիթիլյանը։

Քաղաքական պաշտոններ
Նախորդող՝
Լեա Կուզինո
Մոնրեալի գործադիր կոմիտեի նախագահ
1994-1998
Հաջորդող՝
Ժան Ֆորտիե

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Nomination de Noushig Eloyan – Note biographique - Secrétariat aux emplois supérieurs». www.emplois-superieurs.gouv.qc.ca. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.(չաշխատող հղում)
  2. «Noushig Eloyan is new opposition leader at city hall, The Gazette, May 4, 2000». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  3. «Griffintown - L'avis de réserve foncière inquiète l'opposition». Le Devoir (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.