Նորման Բել Գեդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորման Բել Գեդես
Դիմանկար
Ծնվել էապրիլի 27, 1893(1893-04-27)[1][2][2][…]
ԾննդավայրAdrian, Միչիգան, ԱՄՆ
Մահացել էմայիսի 8, 1958(1958-05-08)[1][2][2][…] (65 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունճարտարապետ, դիզայներ և բեմանկարիչ
ԱմուսինEdith Addams?
ԵրեխաներBarbara Bel Geddes?
 Norman Bel Geddes Վիքիպահեստում

Նորման Բել Գեդես (անգլ.՝ Norman Bel Geddes, ապրիլի 27, 1893(1893-04-27)[1][2][2][…], Adrian, Միչիգան, ԱՄՆ - մայիսի 8, 1958(1958-05-08)[1][2][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան թատերական և արդյունաբերական դիզայներ, խոշորագույն տեսաբան և ֆուտուրոդիզայնի պրակտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա կարիերան սկսվել է որպես ազդեցիկ թատերական դիզայներ, որը պատրաստել է ժամանակակից բեմադրություններ, որոնք ներառում էին դեկորացիաներ, լուսավորություն և կոստյումներով պիեսներ։

1916-1937 թվականներին նա ձևակերպել է մոտ 200 ներկայացում։ Նա շատ ներկայացումներ ձևակերպել է ընդգծված կառուցողական ոճով (իսկ կոնստրուկտիվիզմը, որպես գեղագիտական երևույթ, շատ մոտ էր ֆուտուրիզմին)։ Բելա Գեդեսի ոչ ավանդական գաղափարները միանգամից չեն ընդունվել ամերիկյան թատրոնի կողմից։ Օրինակ, նա առաջարկում էր փոխել վերաբերմունքը բեմական լույսի նկատմամբ։ Ավանդաբար թատերական լուսավորության գլխավոր նպատակը շատ պարզ էր՝ լուսավորել բեմն ու դերասաններին։ Բել Գեդեսն առաջարկել է բեմական տարածքը մոդելավորել լույսով։ Այս առումով լույսը տվել է անսահմանափակ հնարավորություններ տարածական խաղերի արագ և հեշտությամբ փոխելու դեպքի վայրի տեսքը՝ ստեղծելով անհրաժեշտ հետևանքներ։ Միայն մի քանի տարի անց այս և այլ գաղափարներ հասկացան և ընդունեցին, ընդ որում, ընդունեցին հիացմունքով։ 1931 թվականին Բել Գեդեսի նախագիծը հաղթել Է Խարկովի երաժշտական թատրոնի նախագծման միջազգային մրցույթում։

Մոտավորապես 1927 թվականին ԱՄՆ-ում բացել է աշխարհում առաջին մասնավոր դիզայնի արդյունաբերական բյուրոն, որտեղ մշակել է իրական և ֆուտուրիստական նախագծեր՝ հիմնված աերոդինամիկայի հայեցակարգի վրա։ Իրականացված նախագծերի թվում են եղել Graham-Paige ֆիրմայի մեքենան, RCA-ի և Philco-ի ռադիոընդունիչները, Simmons ննջասենյակի կահավորումը, Standard Gas Equipment-ի գազային սալիկի նախագիծը։ 1929 թվականին հրապարակվել է անդրատլանտյան հանրանավի՝ (անգլ.՝ Air Liner Number 4) հսկայական չափերի ամֆիբիայի նախագիծը։

Air Liner Number 4[խմբագրել | խմբագրել կոդը]

Air Liner Number 4 հսկայական 9-տախտակամածային «Տիտանիկ» է՝ 155 հոգանոց թիմով, որը նախատեսված է 600-ից ավելի ուղևորների համար։

Դիզայներն այն լրջորեն համարում էր մոտակա ապագայի ինքնաթիռ, այսինքն՝ 1940 թվականի։ Ելնելով նրանից, որ չափը ունի վճռական նշանակություն. հսկա՝ նշանակում է անվտանգ և հարմարավետ։

Ավիահանրանավի ընդհանուր հզորությունը 38 հազար ձիաուժ է, որոնք կուտակվում են ներքին այրման 20 շարժիչների հզորություններից՝ յուրաքանչյուրը 1900-ական «ձիերով»։ Նման վեց շարժիչներ Air Liner Number 4-ն ուներ նաև պահեստազորում են։

Ինքնաթիռի առավելագույն արագությունը 240 կմ/ժամ է, իսկ կրուիզը պետք է անցկացվեր 160 կմ/ժամ միջին արագությամբ։ Բացարձակ «առաստաղը»՝ երեք կիլոմետրանոց բարձրության վրա, «4 համար»-ը կհասներ մեկ ժամում։ Հանրանավի «շառավիղի գործողությունը» ավելի քան 12 հազար կիլոմետր է։

Ֆուտուրամա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա քաղաքի հատվող փողոցներ։ Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսում «Ֆուտուրամի» ցուցադրության մի հատված։

Ֆուտուրմա (անգլ.՝ Futurama), «Ջեներալ Մոթորս» ընկերության տաղավարի 1939 թվականին ամենահայտնի ֆուտուրոլոգիական նախագիծը Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսում։ Օրական քսանութ հազար մարդ մի քանի ժամ հերթ էր կանգնում, որպեսզի տեսներ այն։ Հսկայական հրապարակում՝ ենթադրաբար 1960 թվականին, ստեղծվել է քաղաքի գործող մակետը։ Ապագայի քաղաքը հիացած հանդիսատեսի առջև ներկայացվել է ընդարձակ, մաքուր և ծաղկուն։ Հրաշալի երկնաքերերեր, կանաչ բուլվարներ և զբոսայգիներ, լայն ավտոմայրուղիներ և 50 հազար ավտոմեքենա։ Փոքր, բայց գործող մեքենաների մոդելները տեղաշարժվում էին քաղաքի ավտոմայրուղիներով՝ երազանքներով։ Տեսարանները եղել էին վիթխարի։ Մարդիկ տաղավարից դուրս էին եկել վստահությամբ, որ տեսել են ապագան։ Այն «Ֆուտուրամի» ստեղծողին ներկայացնում էր գեղեցիկ, լուսավոր ու ուրախ, ով իր լավատեսությամբ վարակում էր ցուցահանդեսի այցելուներին։ Ընդհանուր առմամբ «Ֆուտուրամա» է այցելել շուրջ 5 մլն մարդ։

Այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա նախագծերը հայտնի են դարձել 1932 թվականին, նրա «հորիզոններ» գրքի շնորհիվ (անգլ.՝ Horizons

  • 1936, «Մետրոպոլիսը 1960 թվականի քաղաք է» (անգլ.՝ Metropolis City of 1960)[3], որը Գեդեսը օգտագործել է որպես «Ֆուտուրամայի» նախատիպ[4]։
  • 1940, «Մոգական ավտոմայրուղիները» (անգլ.՝ Magic Motorways) ազդեցին հետպատերազմյան ամերիկյան ավտոմայրուղիների նախագծերի վրա։

Քչերին է հայտնի, որ աշխարհահռչակ Mark I համակարգիչը նախագծվել է նորման Գեդեսի կողմից[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Internet Broadway Database — 2000.
  3. Peter M. Wolf, The Future of the City: New Directions in Urban Planning, New York, Watson-Guptill, 1974; p. 28
  4. Norman Bel Geddes, "Ten Years From Now, " The Ladies' Home Journal, January 1931; p. 190
  5. Computer Oral History Collection, 1969—1973, 1977 Grace Murray Hopper Interview, January 7, 1969, Archives Center, National Museum of American History

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորման Բել Գեդես» հոդվածին։