Նոտկեր Կակազող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոտկեր Կակազող
Դիմանկար
Ծնվել էմոտ 840[1][2][3][…]
ԾննդավայրJonschwil կամ Elgg, Winterthur District, Ցյուրիխ, Շվեյցարիա
Մահացել էապրիլի 6, 912
Մահվան վայրՍանկտ Գալլեն, Շվեյցարիա
Քաղաքացիություն Կարոլինգյան կայսրություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունբանաստեղծ, կոմպոզիտոր, երաժշտագետ, պատմաբան և գրող
 Notker the Stammerer Վիքիպահեստում

Նոտկեր Կակազող (լատին․՝ Notker Balbulus, մոտ 840[1][2][3][…], Jonschwil և Elgg, Winterthur District, Ցյուրիխ, Շվեյցարիա - ապրիլի 6, 912, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա), նաև՝ Նոտկեր Առաջին, Նոտկեր Սանկտգալլենցի, բենեդիկտյան վանական, բանաստեղծ,երաժիշտ, աստվածաբան, պատմագիր։ 1512 թվականին կաթոլիկ եկեղեցու կողմից դասվել է երանելիների շարքին։ Հիշատակման օրը ապրիլի 7-ն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոտկերը ծնվել է ներկայիս Շվեյցարիայի Սանկտ Գալլեն քաղաքի մերձակա բնակավայրերից մեկում (ըստ որոշ տեղեկությունների՝ Շվաբիայում)։ Նրա կյանքի մեծ մասը կապված է Սուրբ Գալլուսի աբբայության ու վանքի հետ, որտեղ պաշտոնավարել է որպես ուսուցիչ ու գրադարանավար։ Այստեղ էլ գրել է իր երկերը, որոնցից առաջինը, ամենայն հավանականությամբ, եղել է աբբայության հիմնադիր Սուրբ Գալլուսի կյանքի պատմությունը։ Այդ ստեղծագործությունը շարադրված է յուրահատուկ՝ երկխոսության ձևով, ընդ որում՝ արձակի և չափածոյի հերթագայությամբ։

Նոտկերը հեղինակել է շուրջ չորս տասնյակ երգեր (սեկվենցիաներ)[4][5], որոնք կատարվել են եկեղեցական տոների ժամանակ։ Այդ երգերը ի մի են բերվել 884 թվականի Liber hymnorumՕրհներգությունների գիրք») հավաքածուում, որը տեղ է գտել St. Gallen, Stiftsbibliothek, Cod. Sang. 376, ff.312-434 ձեռագրում[6]): 1507-14 թթ. Նոտկերի սեկվենցիաները ընդգրկվել են St. Gallen, Stiftsbibliothek, Cod. Sang. 546-ում[7];

Ուսումնասիրողներից շատերի կարծիքով՝ նա է հեղինակել նաև «Կարլոս Մեծի գործերը» (լատին․՝ Gesta Caroli Magni) աշխատությունը, որն, ամենայն հավանականությամբ, գրվել է Սուրբ Գալլուսի աբբայություն այցելած Կարլ Երրորդի պատվերով, 880-ական թվականների կեսերին։


Նոտկեր Կակազողին չպետք է շփոթել Նոտկեր Շրթնեղի (լատ.՝ Notker Labeo, մոտ. 950—1022 թթ.) հետ, որը նույնպես Սուրբ Գալլուսի աբբայության վանական էր և պատմության մեջ է մտել որպես գերմաներեն ստեղծագործած առաջին հեղինակներից մեկը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  2. 2,0 2,1 CONOR.Sl
  3. 3,0 3,1 hymnary.orgCalvin Theological Seminary, Christian Classics Ethereal Library.
  4. «Посредине жизни мы в объятьях смерти». Жанр неопределён. В солемском «Processionale monasticum» (1893; p.45-46) напечатано «респонсорий», в издании 1983 г. рукой надписано «антифон».
  5. Hahn, Gerhard. Mitten im Leben wir sind // Liederkunde zum Evangelishen Gesangbuch. Heft 9. Göttingen, 2004, S. 70. Современную обработку «Media vita» см. здесь.
  6. Кодикологическое описание см. здесь.
  7. Кодикологические описание см. здесь.
  8. Лебедев С.Н. Ноткер Губастый // Большая российская энциклопедия. Т.23. Москва, 2013, с.355-356.

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Analecta hymnica medii aevi, edd. C. Blume et H. M. Bannister. Vol.53 (1913)
  • Steinen W. von den. Notkeri Poetae Balbuli Liber ymnorum. Bern – München, 1960 (քննախոսական հրատարակություն՝ գերմաներեն թարգմանության հետ)

Նոտաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bubnov N. Gerberti postea Silvestri II papae opera mathematica. Berlin, 1899, p. 297-299 (схолий Ноткера к «Арифметике» Боэция, по рукописи из Баварской гос. библиотеки, Clm 18764, ff. 78v-79r).
  • Rankin S. Notker und Tuotilo: schöpferische Gestalter in einer neuen Zeit // Schweizer Jahrbuch für Musikwissenschaft 11 (Basel, 1991), S. 17-42.
  • Rankin S. The earliest sources of Notker’s sequences: St Gallen, Vadiana 317, and Paris, Bibliothèque Nationale lat. 10587 // Early music history 10 (Cambridge, 1991), p. 201–233.
  • Duft J. Der Impetus für Notkers Sequenzen // Duft J. Die Abtei St. Gallen: ausgewählte Aufsätze in überarbeiteter Fassung, hrsg. v. Peter Ochsenbein u. Ernst Ziegler. Bd. 2. Sigmaringen, 1991, SS. 136-147.
  • Die Notkere im Kloster Sankt Gallen: Träger von Wissenschaft und Kunst im Goldenen und Silbernen Zeitalter (9. bis 11. Jahrhundert). Führer durch die Ausstellung in der Stiftsbibliothek St. Gallen, von Peter Ochsenbein und Karl Schmuki. St. Gallen: Verlag am Klosterhof, 1992. ISBN 9783906616292.
  • Arlt W. Liturgischer Gesang und gesungene Dichtung im Kloster St. Gallen // Das Kloster St. Gallen im Mittelalter. Die kulturelle Blüte vom 8. bis zum 12. Jahrhundert, hrsg.v. P.Ochsenbein. Stuttgart: Theiss, 1999, S.137-166.
  • Лебедев С.Н. Ноткер Заика // Большая российская энциклопедия. Т.23. Москва, 2013, с.356.
  • Hoppin, Richard. Medieval Music. New York: Norton, 1978. Pages 155–156.
  • Thorpe, Lewis, Two Lives of Charlemagne
  • Yudkin, Jeremy. Music in Medieval Europe. Page 221

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանը
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոտկեր Կակազող» հոդվածին։