Նովա Գորիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Նովա Գորիցա
սլովեն.՝ Nova Gorica
ԵրկիրՍլովենիա Սլովենիա
Մակերես309 կմ²
ԲԾՄ92 մետր
Բնակչություն13 031 մարդ (հունվարի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ5000
Ավտոմոբիլային կոդGO
Պաշտոնական կայքnova-gorica.si(սլովեն.)
Նովա Գորիցա (Սլովենիա)##
Նովա Գորիցա (Սլովենիա)

Նովա Գորիցա (սլովեներեն՝ Nova Gorica[2]), քաղաք Սլովենիայի արևմտյան մասում, Իտալիայի հետ սահմանի մոտ։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Բուն քաղաքն զբաղեցնում է 3,5 քառակուսի կիլոմետր տարածք[3], որտեղ 2007 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ բնակվում էր 13 290 մարդ։ Իսկ ամբողջ համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 32 385[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովա Գորիցան հատակագծվել, պլանավորվել ու կառուցվել է ժամանակակից՝ մոդեռնիստական ճարտարապետության սկզբունքների հիման վրա, 1947 թվականից հետո, երբ Փարիզում կնքված խաղաղության դաշնագրով նոր սահմաններ հաստատվեցին նորաստեղծ Հարավսլավիայի Դաշնային Սոցիալիստական Հանրապետության և Իտալիայի միջև, ու Գորիցիա քաղաքը մնաց Հարավսլավիայի տարածքից դուրս, այդպիսով՝ Սոչա, Վիպավա հովիտները, Գորիցիա սարերը ընդգրկող տարածաշրջանը մնաց առանց ավանդական վարչական կենտրոն-քաղաքի։ 1948 թվականից Նովա Գորիցան փոխարինեց Գորիցիային այդ դերում՝ դառնալով Գորիշկա շրջանի (այդպես են անվանում սլովեններն իրենց երկրի արևմտյան հատվածը) վարչական կենտրոն-քաղաքը[5]։

2011 թվականի մայիսից Նովա Գորիցան միացել է Գորիցիային ու Շեմպետեր-Վրտոյբային՝ մաս կազմելով անդրսահմանային մետրոպոլիսային մի գոտու, որը կառավարվում է համատեղ ձևավորված վարչակազմի կողմից[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Prebivalstvo - izbrani kazalniki, naselja, Slovenija, letnoStatistical Office of the Republic of Slovenia.
  2. «Slovenski pravopis 2001: Nova Gorica».
  3. Statistical Office of the Republic of Slovenia Invånarantal i orter den 31 december 2007.
  4. Statistical Office of the Republic of Slovenia, Basic population groups by sex and municipalities
  5. d.o.o., Arctur. «Mestna občina Nova Gorica». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  6. «Patto Gorizia-Nova Gorica, c'è la firma - Cronaca - Il Piccolo». 2011 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովա Գորիցա» հոդվածին։