Նոննուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոննուս
հին հունարեն՝ Νόννος ὁ Πανοπολίτης
Ծնվել է5-րդ դար
ԾննդավայրԱխմիմ, Sohag Governorate, Եգիպտոս
Մահացել է5-րդ դար
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
ԵրկերDionysiaca?
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
 Nonnus Վիքիպահեստում

Նոննուս Պանոպոլսեցի, նաև Նոննուս Քմիմոսցի (հին հունարեն՝ Νόννος, լատին․՝ Nonnus; մ.թ. V դար), հույն էպիկական պոետ, ապրել է Եգիպտոսի Պանոպոլիս քաղաքում։ Ստեղծել է 48 գրքից բաղկացած «Գործք Դիոնիսոսի» ( կամ «Դիոնիսիակա», հին հունարեն՝ Διονυσιακά) էպիկական պոեմը՝ ավելի քան 25000 տող երկարությամբ։

Կյանքի վերջում դարձել է քրիստոնյա և նշանակվել Պանապոլիսի եպիսկոպոս։ Այդ շրջանին է վերաբերում նրա «Գործք Հիսուսի» պոեմը, որն իրենից ներկայացնում է «Հովհաննեսի ավետարանի» չափածո հեկսամետրով վերաշարադրանքը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոննուս» հոդվածին։