Նոյա Ուայլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոյա Ուայլի
Ծնվել էհունիսի 4, 1971(1971-06-04)[1] (52 տարեկան)
ԾննդավայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան, The Thacher School? (1989), Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց և The Thacher School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, գործադիր պրոդյուսեր և կինոպրոդյուսեր

Նոյա Ստրոսսեր Սպիր Ուայլի[2][3] (անգլ.՝ Noah Strausser Speer Wyle, հունիսի 4, 1971(1971-06-04)[1], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

Ռուսաստանում հայտնի է «Շտապ օգնություն» հեռուստատեսային սերիալում կատարած բժիշկ Ջոն Կարտերի դերով, ինչպես նաև Ֆլին Կարսոնի դերով «Գրադարանավարը» ֆիլմում և Թոմ Մեյսոնի դերով «Փլվող երկինք» հեռուստասերիալում։ 1999 թվականին խաղացել է Ստիվ Ջոբսի դերը դոկումենտալ դրամա «Սիլիկոնյան հովտի ծովահենները» ֆիլմում։ 2001 թվականին «People» ամսագիրը Ուայլիին ընդգրկել է աշխարհի հիսուն ամենագեղեցիկ մարդկանց շարքերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյան երրորդն է յոթ երեխաներից, ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Հոլիվուդ շրջանում բուժքույր Մարջորի և ինժեներ-էլեկտրիկ Ստիվեն Ուայլի ընտանիքում։ Ուայլի ծնողները բաժանվել են 70-ական թվականների վերջում, ավելի ուշ նրա մայրը երկրորդ անգամ ամուսնացել է Ջեյմս Կաթսի հետ։

Նոյա Ուայլին կրթություն է ստացել Կալիֆոռնիա նահանգի Օախա քաղաքի Տեչեր դպրոցում, որը ավարտել է 1989 թվականին։ Հյուսիս-արևմտյան համալսարանում նա հաճախել է թատրոնի և արվեստի բաժին, իսկ նրանց կողմից գրված պիեսներից մեկը պարգևատրվել է։ Կրթությունն ավարտելուց հետո, Հոլիվուսում ապրելով փոքրիկ բնակարանում, պարապել է դերասանական վարպետություն դասավանդող Լարրի Մոսոմի հետ։

Նոյա Ուայլին իր «The Blank Theater Company» թատրոնի ընկերությունում հանդիսանում է գեղարվեստական պրոդյուսեր։

Ազատ ժամանակ Ուայլին խաղում է բասկետբոլ, ճանապարհորդում է, զբաղվում է լուսանկարչությամբ և գնում է ֆիլմ դիտելու։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2009 թվականներին ամուսնացած է եղել դիմահարդար Թրեյսի Ուորբինի հետ։ Նախկին կնոջից ունեցել է երկու երեխա՝ որդին Օուեն Ստրաուսսեր Ուայլին (ծնվ.09.11.2002) և դուստրը Օդեն Ուայլին (ծնվ.15.10.2005)։

2004 թվականի հունիսի 7-ին ամուսնացել է դերասանուհի Սառա Ուելսի հետ։ Կնոջից ունեցել է աղջիկ՝ Ֆրենսիս Հարփեր Ուայլին[4](ծնվ.22.06.2015)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանումը հայերեն Անվանումը անգլերեն Դեր
1990 Կույր հավատ Blind Faith Էրիկ
1991 Անազնիվ սրտեր Crooked Hearts Ասկ
1992 Մի քանի լավ տղաներ A Few Good Men կապրալ Ջեֆֆրի Բարնս
1994-2006 Շտապ օգնություն ER բժիշկ Ջոն Կարտեր
1994 Իմ գեղեցկուհի There Goes My Baby Մայքլ Ֆիննինգեն
1994 Գվինեվեր Guinevere Լանսելոտ
1995 Ընկերներ Friends դոկտոր ՋեֆֆրիՌոուզեն
1997 Մատնահետքերի միֆը The Myth of Fingerprints Ուորեն
1999 Սիլիկոնյան հովտի ծովահենները Pirates of Silicon Valley Ստիվ Ջոբս
2000 Պայթյուն Fail Safe Բուկ
2001 Դոննի Դարկո Donnie Darko բժիշկ Կեննետ Մոննիտոֆ
2001 Հանցագործության տեսարաններ Scenes of the Crime Սեթ
2002 Սպիտակ դափնեվարդ White Oleander Մարկ Ռիչարդս
2002 Ինձ բավարար է Enough Ռոբբի
2004 Գրադարանավար 1 The Librarian: Quest for the Spear Ֆլին Կարսոն
2005 Կալիֆոռնիացիները The Californians Հեվին Ռենսոմ
2006 Գրադարանավար 2 The Librarian: Return to King Solomon's Mines Ֆլին Կարսոն
2008 Գրադարանավար 3 The Librarian: Curse of the Judas Chalice Ֆլին Կարսոն
2008 Ոչինչ, բացի ճշմարտությունից Nothing But the Truth Էվրիլ Հարոնսոն
2008 Բուշ W. Դոնալդ Էվանս
2008 Ամերիկյան ինտրիգ An American Affair Մայք Ստեֆորդ
2011-15 Փլվող երկինք Falling Skies Թոմ Մեյսոն
2014-17 Գրադարանավարները The Librarians Ֆլին Կարսոն

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս արժանացել է 12 մրացանակների և 25 նոմինացիաների[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]