Նիվ Քեմփբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիվ Քեմփբել
անգլ.՝ Neve Campbell
Ծնվել էհոկտեմբերի 3, 1973(1973-10-03)[1][2][3] (50 տարեկան)
ԾննդավայրԳուելֆ, Օնտարիո, Կանադա
ԿրթությունCanada's National Ballet School?, John F. Ross Collegiate Vocational Institute?, Forest Hill Collegiate Institute? և Vaughan Road Academy?
Քաղաքացիություն Կանադա
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, բալետի պարող, ձայնային դերասանուհի, սցենարիստ, թատրոնի դերասանուհի, թատերական պրոդյուսեր և կինոպրոդյուսեր
Ամուսին(ներ)Ջոն Լայթ
Համատեղ ապրող(ներ)Ջեյ Ջեյ Ֆիլդ
Պարգևներ և մրցանակներ

Նիվ Էնդրիեն Քեմփբել (անգլ.՝ Neve Adrianne Campbell, հոկտեմբերի 3, 1973(1973-10-03)[1][2][3], Գուելֆ, Օնտարիո, Կանադա), կանադացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիվը ծնվել է Կանադայի Օնտարիո նահանգի Գուելֆ քաղաքում 1973 թվականի հոկտեմբերի 3-ին։ Մայրը հոգեբան էր[4], իսկ հայրը, ով եկել էր Շոտլանդիայից[5], դասավանդում էր դրամա տեղի միջնակարգ դպրոցում։ Երբ Նիվը երկու տարեկան էր, նրա ծնողները բաժանվեցին, Նիվը և իր եղբայրը ապրում էին հիմնականում իրենց հոր հետ։ Նիվը տասը տարեկանում ընդունվում է Կանադայի պետական բալետի դպրոց։ Տասնհինգ տարեկանում նա թողնում է ուսումը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հեռուստաէկրաններին Նիվը հայտնվեց 1991 թվականին «Իմ երկրորդ եսը» ֆիլմում, որտեղ կատարում էր էպիզոդիկ դեր։ Առաջին ավելի նկատելի դերը նա ստացավ մեկ տարի անց «Ուրախության հաբը» սերիալում։ 1992 թվականին կանադական հեռուստաէկրաններին սկսվեց ցուցադրվել «Ամբիոն» հեռուստասերիալը, որի մեջ երկու տարի կատարել է Դեյզի ՄաքՔենզիի դերը։ 1994-2000 թվականներին «Մենք հինգն ենք» ֆիլմը նրան մեծ ճանաչում բերեց, որտեղ նա կատարել է Ջուլի Սելինջերի դերը։ 1996 թվականին ռեժիսոր Ուես Կրեյվենը նրան առաջարկում է կատարել Սիդնի Պրեսկոտի դերը «Ճիչ» հեռուստասերիալում։ Այդ դերի համար նա ստացավ «Սատուրն» մրցանակը։ Դրան հաջորդեցին «Ճիչ 2» (1997), «Ճիչ 3» (2000) և «Ճիչ 4» (2011) ֆիլմերը, որոնցում Նիվը նույնպես կատարել է գլխավոր դերը։ «Ճիչ 2» ֆիլմի համար նա ստանում է MTV movie awards մրցանակը։

Այդպիսի վերելքից հետո նրան առաջարկում են նկարահանվել մի շարք ֆիլմերում, դրանցից են «Վայրի» (1998), «Ստուդիա 54» (1998), «Տանգո եռյակով» (1999), «Խուճապ» (2000), «Թատերախումբ» (2003), իսկ 1998 թվականին Նիվը հայտնվեց «50 ամենագեղեցիկ մարդիկ» ցանկում People ամսագրում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1995-1998 թվականներին Նիվը ամուսնական կապի մեջ էր դերասան Ջեֆֆ Քոլտի հետ։

2007-2011 թվականներին Նիվը ամուսնական կապի մեջ էր դերասան Ջոն Լայթի հետ։

2011 թվականի մայիսին Նիվը ամուսնացել է դերասան Ջեյ Ջեյ Ֆիլդի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայկական անվանումը Օրիգինալ անվանումը Դերը
2012 Տիտանիկ։ Արյուն և պողպատ Titanic: Blood and Steel Ջոանա
2011 Ճիչ 4 Scream 4 Սիդնի Պրեսկոտ
2010 Վիվալդի Vivaldi Նորինա
2009 Ծովային գայլ Sea wolf Մոդ Բրյուստեր
2007 Փակելով շրջանը Closing the ring Մերի
2007 Ես ատում եմ իմ աշխատանքը I Really Hate My Job Էբի
2007 Պայթյուն Partition Մարգարետ Սթիլուելլ
2006 Տարօրինակ բարեկամները Relative Strangers Էլլեն Միննոլա
2004 Չերչիլը գնում է պատերազմ Churchill: The Hollywood Years Արքայադուստր Ելիզավետ
2004 Երբ ինձ կսիրեն When Will I Be Loved Վերա Բերրի
2003 Կույր հորիզոն Blind Horizon Քլոե Ռիչարդս
2003 Թատերախումբ The Company Լորետտա Ռայան
2003 Կորցրած անցում Lost Junction Միսսի Լոֆտոն
2000 Խեղդենք Մոնային Drowning Mona Էլլեն Ռաշ
2000 Ճիչ 3 Scream 3 Սիդնի Պրեսկոտ
2000 Խուճապ Panic Սառա Քեսսեդի
1999 Տանգո եռյակով Three to Tango Էմի Պոստ
1998 Ինչ-որ մի բան Դենիի մասին Hairshirt Ռենե Ուեբեր
1998 54 54 Ջուլի Բլեք
1998 Վայրի Wild Things Սյուզի Մերի Թոլլեր
1997 Ճիչ 2 Scream 2 Սիդնի Պրեսկոտ
1996 Ճիչ Scream Սիդնի Պրեսկոտ
1996 Կախարդանք The Craft Բոննի
1996 Քենթերվիլի ուրվականները The Canterville Ghost Վիրջինիա
1994 Ջոն Ռասքինի ծերությունը The Passion of John Ruskin Էֆեմերա/Էֆֆի
1994 Գույների տարաները Paint Cans Տրիստիսս
1994 Մթություն The Dark Ջեսս Դոնավան

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սատուրն 1997-«Ամենալավ կինոդերասանուհին» («Ճիչ»)
  • MTV Movie Awards 1998-«Մենալավ կանացի դերը» («Ճիչ 2»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Neve Campbell Biography (1973-)
  5. Findlay, Jane; Lorna Hughes (2000 թ․ փետրվարի 20). «SCREEN STAR'S SCOTS DREAM; NEVE CAMPBELL JUST CAN'T WAIT TO VISIT THE LAND OF HER FATHER». The Sunday Mail. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիվ Քեմփբել» հոդվածին։