Նինա Կուստուրիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինա Կուստուրիցա
Դիմանկար
Ծնվել է1975[1]
ԾննդավայրՄոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և մոնտաժող
Կայքlittlealien.at/en_regie01.html
 Nina Kusturica Վիքիպահեստում

Նինա Կուստուրիցա (գերմ.՝ Nina Kusturica, 1975[1], Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն), Բոսնիա-Հերցոգովինայում ծնված ավստրիացի կինոռեժիսոր, մոնտաժող և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում` դառնալով կինոռեժիսոր և մոնտաժող։ Դիպլոմային աշխատանքն է եղել Auswege ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Բեռլինի կինոփառատոնում[2]։ Այն նաև եղել է 2003 թվականի Ավստրիական Դիագոնալե կինոփառատոնի բացման ֆիլմը։ Նույն տարում Նինա Կուստուրիցան ու Եվա Թեսթորը հիմնել են Մոբայլֆիլմ կինոարտադրության ընկերությունը Վիեննայում։

2009 թվականին Նինա Կուստուրիցայի «Փոքրիկ Ալիեն» վավերագրական ֆիլմը առաջին անգամ ներկայացվել է կրկին Դիագոնելե փառատոնի ժամանակ։ Ֆիլմը միայնակ փախստական երեխայի մասին է. այն նաև ներկայացվել է ավստրիացի աշակերտներին ու ուսանողներին, և ֆիլմի դիտումներին հաջորդել են քննարկումներ` ռեժիսորի մասնակցությամբ։ 2010 թվականին Կուստուրիցան պարգևատրվել է «արվեստի կարկառուն ներկայացուցիչ» մրցանակով` «Ինտելեկտուալ երկխոսություն» անվանակարգում, որը տրամադրել է Կրթության, արվեստի ու մշակույթի նախարարության հատուկ կոմիտեն[3]։

Կինոռեժիսորը ներառվել է Ավստրիայի քաղաքացիների Machen wir uns STARK նախաձեռնության մեջ, որը փոփոխություններ է պահանջում ներկայիս քաղաքականության մեջ` հատկապես կրթական հարցերում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ռեժիսոր, պրոդյուսեր, մոնտաժող

  • 1998 Ich bin der neue Star, վավերագրական, 15 րոպե, ռեժիսոր
  • 1999 Ցանկություններ, կարճամետրաժ, 20 րոպե, ռեժիսոր
  • 2000 Սիրելի Լիլիանա, վավերագրական, 31 րոպե, ռեժիսոր
  • 2001 Der Freiheit, կարճամետրաժ, 14 րոպե, ռեժիսոր
  • 2003 Auswege, գեղարվեստական ֆիլմ, 90 րոպե, ռեժիսոր
  • 2004 24 իրականություն մեկ վայրկյանում, վավերագրական ֆիլմ Միխայել Հանեկեի մասին, 58 րոպե, ռեժիսոր, մոնտաժող, պրոդյուսեր
  • 2009 Փոքրիկ Ալիեն, վավերագրական, 94 րոպե, ռեժիսոր, մոնտաժող

պրոդյուսեր / մոնտաժող (selection)

  • 1997 Խոսիր, կարճամետրաժ, մոնտաժ
  • 1999 Lesen macht tot, գեղարվեստական ֆիլմ, մոնտաժող
  • 2002 Laut und deutlich, վավերագրական ֆիլմ, մոնտաժող
  • 2005 Kotsch, գեղարվեստական ֆիլմ, մոնտաժող
  • 2007 Auf dem Strich - Paul Flora im Film վավերագրական ֆիլմ, պրոդյուսեր
  • 2007 Վիեննայի կորած դուստրերը, գեղարվեստական վավերագրական ֆիլմ, պրոդյուսեր, մոնտաժող

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 Դիագոնալե փառատոնի մրցանակ Kotsch ֆիլմի համար, գեղարվեստական ֆիլմի լավագույն մոնտաժ անվանակարգում, Բեռնարդ Շմիդի հետ
  • 2010 արվեստի կարկառուն ներկայացուցիչ[3] category: intercultural dialogue, of the Federal Ministry for Education, Arts and Culture, 2010
  • 2010 Գեղարվետսական վավերագրություն – 2րդ տեղ, մոնտաժ – առաջին տեղ «Փոքրիկ Ալիեն» ֆիլմի համար, Լոս Անջելեսի միջազգային կինոփառատոն, 2010[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #138817103 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  3. 3,0 3,1 http://www.bmukk.gv.at/ministerium/vp/20100707.xml
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]