Նիյա Աբեսաձե
Նիյա Աբեսաձե | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1929 |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 24, 1992 (62 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրաստան |
Մասնագիտություն | թարգմանչուհի, բանաստեղծուհի և գրող |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Նիյա Աբեսաձե (ռուս.՝ Абесадзе, Ния Георгиевна, սեպտեմբերի 9, 1929, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 24, 1992, Թբիլիսի, Վրաստան), խորհրդային և վրացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, գրականագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1953 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը։
1963 թվականից եղել է բանասիրական գիտությունների թեկնածու։
«Արևը միշտ ծագում է» (1975 թվական), «Լռությունը վերևում» (1985 թվական) բանաստեղծական ժողովածուների հեղինակն է։
Ն. Աբեսաձեի պոեզիային հատուկ են ինտիմ մոտիվները, նշանակալի տեղ է գրավում բնապատկերային քնարերգությունը։
Բանաստեղծությունների շարք է նվիրել Ուկրաինային։ Զբաղվել է ուկրաինական պոեզիայի թարգմանություններով։ Թարգմանել է Գրիգորի Սկովորոդայի «Աստվածային երգերի պարտեզ» գրքից մի քանի բանաստեղծություն, Լեսյա Ուկրաինկայի, Պավլո Տիչինայի, Միկոլա Բաժանի, Ա. Մալիշկոյի և այլոց մի շարք բանաստեղծություններ։
Երկար ժամանակ եղել է «Ուկրաինա» ակումբի քարտուղարը, որի գործունեության նպատակն էր ուսումնասիրել և ժողովրդականացնել ուկրաինական գրականությունը, թարգմանչական գործունեությունն և ուսուցումը։ 1982 թվականին Կիևում ուկրաինական գրականության թարգմանիչների համամիութենական համաժողովում նշվել է նրա թարգմանությունների բարձր մակարդակը[1]։
Ուկրաինական գրականության մասին բազմաթիվ հոդվածների հեղինակ է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Նիյա Աբեսաձե» (ռուսերեն). Նոր ազատություն24. 2019 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Սեպտեմբերի 9 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հունվարի 24 մահեր
- 1992 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Խորհրդային բանաստեղծուհիներ
- Խորհրդային գրականագետներ
- Վրացի բանաստեղծուհիներ
- Վրացի գրականագետներ
- Վրացի թարգմանիչներ