Նիկոլայ Տիմոֆեև-Ռեսովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Տիմոֆեև-Ռեսովսկի
ռուս.՝ Николай Владимирович Тимофеев-Ресовский
Ծնվել էսեպտեմբերի 7 (20), 1900
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 28, 1981(1981-03-28)[2] (80 տարեկան)
Օբնինսկ, Կալուգայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանKonchalovskoye cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմիջատաբան, կենսաբան և գենետիկ
Գործունեության ոլորտգենետիկա
ԱնդամակցությունԼեոպոլդինա[3] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան (1922)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[4]
Գիտական ղեկավարՆիկոլայ Կոլցով և Սերգեյ Չետվերիկով
Եղել է գիտական ղեկավարIgor Zhimulyov?, Pulat Usmanov? և Nikolay Glotov?
Պարգևներ
Ամուսին(ներ)Helena Alexandrovna Timofeeff-Ressovsky?
Կայքwwwinfo.jinr.ru/drrr/Timofeeff/
 Nikolai Wladimirowitsch Timofejew-Ressowski Վիքիպահեստում

Նիկոլայ Վլադիմիրովիչ Տիմոֆեև-Ռեսովսկի (ռուս.՝ Николай Владимирович Тимофеев-Ресовский ծնվել է 1900 թ., մահացել 1981 թ.), սովետական կենսաբան։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (19251925-1945 թթ. աշխատել է Գերմանիայում, վերադառնալուց հետո՝ ՍՍՀՄ ԳԱ Ուրալյան մասնաճյուղի կենսաբանության (1955—63) և ՍՍՀՄ ԲԳԱ բժշկության ռադիոլոգիայի (Օբնինսկ, 1964-1969) ինստները։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ռադիացիոն գենետիկայի, մոլեկուլային կենսաբանության, ռադիոկենսաբանության, բիոգեոցենոլոգիայի, էվոլյուցիոն տեսության հարցերին։ Ճառագայթման գենետիկական ազդեցության վերաբերյալ աշխատանքները հիմք են ծառայել ժամանակակից ռադիոկենսաբանության հիմնական պատկերացումների՝ «դիպչման սկզբունքի» և «թիրախի» տեսության ձևակերպման համար։ Ստեղծել է (Մ․ Դելբրյուկի հետ համատեղ) գենի կառուցվածքի առաշին կենսաֆիզիկական մոդելը։ Ձևակերպել և զարգացրել է միկրոէվոլյուցիայի մասին ուսմունքը։ ԱՄՆ-ի գիտությունների և արվեստների (1973), «Լեոպոլդինա» (ԳԴՀ, 1969) ակադեմիաների անդամ։ Պարգևատրվել է Դարվինի (ԳԴՀ, 1959) և Մենդելի մեդալներով (ՉՍՍՀ, 1965, ԳԴՀ, 1970), արժանացել Կիմբերյան մրցանակի և Ոսկե մեդալի (ԱՄՆ, 1966

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Տիմոֆեև-Ռեսովսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 10