Նիկոլայ Շատսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Շատսկի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 16 (28), 1895
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 1, 1960(1960-08-01)[1] (64 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան և Մոսկվայի հանքային ակադեմիա
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ
Մասնագիտություներկրաբան, ճարտարագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՌԳԱ երկրաբանական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ և Լենինյան մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա

Նիկոլայ Սերգեևիչ Շատսկի (ռուս.՝ Шатский, Николай Сергеевич, օգոստոսի 16 (28), 1895, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 1, 1960(1960-08-01)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային երկրաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին ավարտել է Մոսկվայի լեռնային ակադեմիան։ 1932 թվականից՝ Մոսկվայի երկրաբանահետախուզական ինստիտուտի պրոֆեսոր։ 1934 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ երկրաբանական ինստիտուտում։ 1956 թվականից՝ տնօրեն։ Շատսկին տեկտոնական նոր ուղղությունների և ուսումնասիրության մեթոդների հիմնադիրն է։ 1933 թվականին Ա․ Դ․ Արխանգելսկու հետ կազմել է ԽՍՀՄ տարածքի տեկտոնական կառուցվածքի ընդհանուր սխեման, ուսումնասիրել է պլատֆորմների տեկտոնական կառուցվածքները և մշակել նրանց դասակարգման հիմունքները։ Շատսկու ղեկավարությամբ կազմվել են Եվրասիայի երկրաբանական և ԽՍՀՄ տեկտոնական առաջին քարտեզները (1952, 1956)։ ԽՍՀՄ պետական (1946) և լենինյան (1958) մրցանակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Шатский Николай Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 459