Նիկոլայ Նուրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Նուրով
Ծնվել էհունիսի 24, 1895(1895-06-24)[1]
Մահացել էհոկտեմբերի 12, 1966(1966-10-12)[1] (71 տարեկան)
Մասնագիտությունավիատիեզերքային ճարտարագետ
ԿուսակցությունԽՄԿԿ

Նիկոլայ Գեորգիի Նուրով(Նուրյանց), (1895 հունիսի 24, Թիֆլիսհոկտեմբերի 12 1966, Մոսկվա), հայ խորհրդային ավիակոնստրուկտոր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1943):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ն․ Ե․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան 1930 թվականին։ Աշխատել է գլխավոր կոնստրուկտորներ Ա․ Պուտիլովի 1930—36, Ա․ Տուպոլևի 1938—43, Վ․ Մյասիշչևի 19431946, Ա․ Ցակովլևի 1946—50, Դ․ Տոմոշևիչի 1950—54, Ն․ Կամովի 1954—60 կոնստրուկտորական բյուրոներում։ Մասնակցել է «Ստալ» սերիայի միամետաղ ինքնաթիռների, Պե-2, Տու-2 ռմբակոծիչների, ԴՎԲ-102 միջմայրցամաքային ծանր ռմբակոծիչի, Յակ-15 (ԽՍՀՄ-ում՝ առաջին), Յակ-19, Յակ-ՅՕ, Յակ-50 ռեակտիվ կործանիչների, Կա-15, Կա-18, Կա-25, Կա-26, Կա-22 պտուտակաթևերով ուղղաթիռների ստեղծմանը։ Մասնակցել է հրթիռային տեխնիկայի փորձնական նմուշների, ԽՍՀՄ առաջին երկաստիճան զենիթային հրթիռի ստեղծմանը։

1938 թվականին և 1950 թվականին անհիմն բռնադատվել է, հետագայում արդարացվել։

Պարգևատրվել է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 407