Նիկոլայ Կարաչենցով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Կարաչենցով
ռուս.՝ Николай Петрович Караченцов
Ծնվել էհոկտեմբերի 27, 1944(1944-10-27)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 26, 2018(2018-10-26)[1] (73 տարեկան)
Մահվան վայրIstra, Իլինսկոյե գյուղական համայնք, Կրասնոգորսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան[2]
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1967)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, երգիչ, կասկադյոր, կիթառահար և կրկնօրինակող
Ծնողներհայր՝ Պյոտր Կարաչենցով
Ամուսին(ներ)Լյուդմիլա Պորգինա
Պարգևներ և մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Պատվո շքանշան
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ և Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն

Նիկոլայ Պետրովիչ Կարաչենցով (ռուս.՝ Николай Петрович Караченцов, հոկտեմբերի 27, 1944(1944-10-27), Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 26, 2018(2018-10-26)[1], Istra, Իլինսկոյե գյուղական համայնք, Կրասնոգորսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան[2]), թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասան, երգիչ և կասկադյոր։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1989 թ.), Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի դափնեկիր (2003 թ.)[3], «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ռուսական ակադեմիայի ակադեմիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Կարաչենցովը ծնվել է Մոսկվայում։ Նրա հայրը ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ Պյոտր Կարաչենցովն էր[4], իսկ մայրը` բալետմայստեր և բեմադրիչ Յանինա Բրունակն էր։ Հայրական կողմից նրա կրտսեր եղբայրը` Պյոտր Կարաչենցովը նույնպես նկարիչ է[5]։

1963 թվականին Նիկոլայ Կարաչենցովն ընդունվել է ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիան, որը գերազանցությամբ ավարտել է 1967 թվականին[6] և աշխատանքի անցել Լենկոմ թատրոնում։ Նրա դերերը թատրոնում արժանացել են մասնագիտական բարձր գնահատականի, հատկապես Շառլ դը Կոստերի վեպի մոտիվներով Մարկ Զախարովի բեմադրած «Թիլ» ներկայացումը, որտեղ Նիկոլայ Կարաչենցովն հիանալի կերպով մարմնավորել էր Թիլ Ուլենշպիգելին[7]։ Հանրաճանաչ էր նաև նրա դերը Պաբլո Ներուդայի «Խոակին Մուրիետայի փայլատակումն ու մահը» դրամայի հիման վրա բեմադրված «Խոակին Մուրիետայի աստղն ու մահը» ներկայացումում, որտեղ Կարաչենցովը խաղում էր միանգամից երկու դեր։ Նրա ամենահայտնի դերերից էր նաև կոմս Ռեզանովի դերը «Յունոնա և Ավոս» ռոք-օպերայում, որը դարձել էր թատրոնի այցեքարտը[8][9]։

Կինոյում Նիկոլայ Կարաչենցովը նկարահանվել է 1967 թվականից` «Նրբագծեր Վ. Ի. Լենինի դիմանկարին», ինչպես նաև «Եվ կրկին մայիս» ֆիլմերում։ Նրա լավագույն դերերից է «Ավագ որդին» (1975 թ.) կինոնկարում Վլադիմիր Բուսիգինի դերը։ Այդ կերպարը նրան հանրաճանաչ դարձրեց։ 1970-ականների կեսերից նա դարձել էր ամենաշատ նկարահանվող դերասաններից մեկը և բոլոր դժվարին կասկադյորական հնարքները կատարում էր անձամբ[7][9]։ Նա հավասարապես նկարահանվում էր տարբեր ժանրերի ֆիլմերում` երաժշտական, մանկական, արկածային, ինչպես նաև դրամատիկական։

Իր ստեղծագործական կյանքում Նիկոլայ Կարաչենցովը նկարահանվել է մոտ 100 կինոնկարներում։ Հաջողությամբ կրկնօրինակել է արտասահմանյան ֆիլմեր, ձայնագրվել մուլտֆիլմերում, աշխատել հեռուստատեսությունում և ռադիոյում։ 1991 թվականին ընտրվել էր Ռուսաստանի թատերական գործիչների միության քարտուղար։ 1994 թվականին հիմնել էր «Նիկոլայ Կարաչենցովի արվեստների դպրոց»-ը, որտեղ երեխաներին սովորեցնում էին պարեր, նկարչություն, սուսերամարտ և ձիավարություն[7][10][11][12]։

Ավտովթարներ և հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի փետրվարի 28-ին Նիկոլայ Կարաչենցովը ավտովթարի պատճառով ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք[13][14]: Հիվանդանոցում նա ենթարկվել է գանգի տրեպանացիայի և գլխուղեղի վիրահատման։ Շուրջ 26 օր նա գտնվել է կոմայի մեջ։ Միայն 2007 թվականի մայիսին նա կարողացավ բեմ բարձրանալ[15][16][17][18]։ Այնուամենայնիվ այդ ամենն ազդել էր դերասանի խոսքի վրա և այն դժվարությամբ էր վերականգնվում։ Շրջակա միջավայրին նա արձագանքում էր դանդաղորեն և թույլ։

2017 թվականի փետրվարի 27-ին Նիկոլայ Կարաչենցովը կրկին ավտովթարի մեջ հայտնվեց։ Այս անգամ նա ստացել էր ուղեղի ցնցում[19]։ 2017 թվականի սեպտեմբերին դերասանի մոտ ախտորոշվել էր ձախ թոքի քաղցկեղ[20]։ 2018 թվականի հոկտեմբերին հոսպիտալացվել է երիկամների անբավարարության պատճառով։ Մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 26-ին՝ իր 74-ամյակից մեկ օր առաջ[21][22]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին Նիկոլայ Կարաչենցովն ամուսնացել է դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի Լյուդմիլա Պորգինայի հետ։ Ունի մեկ որդի` փաստաբան Անդրեյ Կարաչենցովը[23][24]։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1967 Նրբագծեր Վ. Ի. Լենինի դիմանկարին Штрихи к портрету В. И. Ленина նկարիչ
1968 Եվ կրկին մայիս …И снова май! Իվան Շուլգա
1970 Կարմիր հրապարակ Красная площадь դրվագ
1970 Բոյան Չոնոս Боян Чонос Կոստա-Լազար
1973 Իմ ճակատագիրը Моя судьба Վալերի
1974 Մեկ անգամ մեկ Одиножды один Անատոլի Պերֆիլով
1974 Խրախճանք ժանտախտի ժամանակ Пир во время чумы նախագահ
1975 Ավագ որդին Старший сын Վլադիմիր Բուսիգին
1976 12 աթոռ 12 стульев թատրոնի դերասան
1976 Երկար, երկար գործ Длинное, длинное дело Կիրիլ Ստրոգանով
1977 Ազատության զինվորները Солдаты свободы Սաշկա
1977 Շունը խոտի վրա Собака на сене մարքիզ Ռիկարդո
1977 Հաջողության ակնթարթը Миг удачи լրագրող Ֆեոդորով
1978 Յարոսլավնան՝ Ֆրասիայի թագուհին Ярославна, королева Франции Զլատ
1978 Թագավորներն ու կաղամբը Короли и капуста Դիկի Մելոնի
1978 Պատանեկության սխալները Ошибки юности Գենա
1978 Քանի դեռ խենթացած է երազանքը Пока безумствует мечта Յուրի Օտվյորտկին
1979 Էլեկտրոնիկի արկածները Приключения Электроника Ուրի
1979 Սոխակը Соловей Բրունո Բարտոլետի
1979 Հետաքննությունը վարում են գիտակները. Հոտաղը` վարունգով Следствие ведут ЗнаТоКи. Подпасок с огурцом Կիմ Ֆալեև
1980 Շերլոկ Հոլմսն ու դոկտոր Վաթսոնը Шерлок Холмс и доктор Ватсон. Кровавая надпись Ջեֆերսոն Հոուպ
1980 Բարեպաշտ Մարթան Благочестивая Марта Պաստրանո
1980 Տիկնայք հրավիրում են ասպետներին Дамы приглашают кавалеров Վալենտին
1981 Ընկեր Ինոկենտի Товарищ Иннокентий Գեորգի Գապոն
1982 Գանձերի կղզին Остров сокровищ ծովահեն Սև Շուն
1982 Տրեստը, որը սնանկացավ Трест, который лопнул Ջեֆ Պիտերս
1982 Ավանակի կաշին Ослиная шкура ավազակ Բուրաբո
1982 Տունը, որը կառուցել էր Սվիֆթը Дом, который построил Свифт Ֆլիմ
1982 Տարածություն խուսավարման համար Пространство для манёвра Ալիկ Կարելին
1983 Բելիե Ռոսի Белые Росы Վասկա Խոդաս
1983 Մանկապարտեզ Детский сад Շպիլ
1983 Երկար ճանապարհ դեպ իրեն Долгая дорога к себе Շուրիկ
1984 Հույսի ութ օր Восемь дней надежды Ռուսանով
1984 Նախքան բաժանվելը Прежде, чем расстаться Ռոբերտ Հելմեն
1984 Փոքրիկ շնորհ Маленькое одолжение Վալենտին Օզերնիկով
1985 Գումարտակները խնդրում են կրակ Батальоны просят огня Օռլով
1985 Դարի գործարքը Контракт века Գուսև
1985 Մեկը բոլորի համար Один за всех -
1986 Ինչպես դառնալ երջանիկ Как стать счастливым Գոշա
1986 Ով կմտնի վերջին վագոնը Кто войдёт в последний вагон Անիսիմով
1986 Պիտանի մարդիկ Нужные люди երգիչ
1986 Առերեսում Очная ставка Պավել Սմիռնով
1987 Մոնզունդ Моонзунд ֆոն Կնյուպֆեր
1987 Մարդը Կապուցինների ծառուղուց Человек с бульвара Капуцинов Բիլլի Քինգ
1987 Բնակելի միջավայր Среда обитания Օլեգ Բարաբանշչիկով
1988 Միս միլիոնատիրուհի Мисс миллионерша Գենադի Կովալ
1988 Մեկ, երկու` վիշտն աղետ չէ Раз, два — горе не беда! թագավոր Ժան-Ժան
1989 Լուսավոր անձնավորություն Светлая личность Եգոր Ֆիլյուրին
1989 Դեժա Վյու Дежа вю Միշկա Յապոնչիկ
1989 Երկու նետ. Քարի դարի խուզարկուն Две стрелы. Детектив каменного века կռվի մարդը
1989 Կրիմինալ քառյակ Криминальный квартет Մարատ Մուխանով
1990 Թակարդ միայնակ տղամարդու համար Ловушка для одинокого мужчины Դանիել Կորբան
1990 Վհուկների ներքնահարկը Подземелье ведьм Ժան Լեմոտ
1991 Կատվիկը Кошечка Սերգեյ Պուշկա
1991 Գրողը մեզ տանի И чёрт с нами! դերասան
1991 Խենթերը Чокнутые Ռոդիոն Կիրյուխին
1991 Կին բոլորի համար Женщина для всех Նիկոլայ
1991 Հիմարը Дура Կամիլ Սևինյե
1992 Հաջողություն ձեզ, պարոնայք Удачи вам, господа! Վլադիմիր
1992 Ռոմանս բանաստեղծի մասին Романс о поэте Ալեքսանդր Պուշկին
1992 Սպանություն Սանշայն-Մենորում Убийство в Саншайн-Менор Հարոլդ Սպարոու
1993 Տանգո Պալատական հրապարակում Танго на Дворцовой площади Սերգեյ Պետրովիչ
1994 Պետերբուրգյան գաղտնիքներ Петербургские тайны Սերգեյ Կովրով
1994 Պարզասիրտը Простодушный Ֆրանսուա-Մարի դե Ռիշար
1996 Թագուհի Մարգո Королева Марго կոմս դե Մուի
1997 Կրկեսն այրվել է, իսկ ծաղրածուները փախել են Цирк сгорел, и клоуны разбежались Նիկոլայ Խուդոկորմով
1998 Պետերբուրգյան գաղտնիքների հանգուցալուծումը Развязка Петербургских тайн Սերգեյ Կովրով
1999 Խուզարկու Դուբրովսկու գործը Д. Д. Д. Досье детектива Дубровского Ռոման Դուբրովսկի
2000 Պալատական հեղաշրջումների գաղտնիքները Тайны дворцовых переворотов Պետրոս I
2000 Սիրո խաղ Игра в любовь Վիտալի Գենադևիչ
2001 Առյուծի բաժին Львиная доля Ռեզանով
2001 Սալոմեա Саломея Պյոտր Բրոնին
2003 Տարասկոնցի Տարտարենը Тартарен из Тараскона կոմս Բեզանսոն
2004 32 դեկտեմբերի 32 декабря Պետրովիչ
2004 Պա Па Գլեբ
2004 «Գայլի երախի» գաղտնիքը Тайна «Волчьей пасти» գնդապետ Դումկա
2005 Չղջիկ Летучая мышь կոմս Օռլովսկի
2005 Դու իմ երջանկություն Счастье ты моё իշխան Պյոտր Պեչերսկի
2006 Խաղաղ Դոն Тихий Дон Շչեգլով
2014 Բելիե Ռոսի. Վերադարձ Белые Росы. Возвращение Վասիլի Խոդաս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Умер Николай Караченцов: актеру было 73 годаKomsomolskaïa Pravda, 2018.
  2. 2,0 2,1 2,2 В Москве скончался 73-летний Николай Караченцов — 2018.
  3. Николай Караченцов на сайте театра ЛЕНКОМ
  4. Караченцов, Пётр Яковлевич
  5. Новая беда Караченцовых
  6. .«Караченцов Николай Петрович». Актеры советского и российского кино. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին.
  7. 7,0 7,1 7,2 РИАНОВОСТИ: Биография Николая Караченцова
  8. Композитор Рыбников: «Власти считали „Юнону и Авось“ антисоветской штучкой»
  9. 9,0 9,1 Биография Николая Караченцова на сайте 7days.ru
  10. ЛЬВИНАЯ ДОЛЯ НИКОЛАЯ КАРАЧЕНЦОВА
  11. Биография Николая Астапова
  12. Биография Марины Ширшиковой на сайте rusactors.ru
  13. «Комсомольская правда»: Жизнь Караченцова вне опасности, но состояние тяжёлое
  14. Людмила Поргина, супруга Николая Караченцова: Муж услышал меня и сжал мою руку!
  15. «Николай Караченцов вышел на сцену». Вести.Ru. 2007 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին.
  16. «Я здесь!»
  17. «Фатум Николая Караченцова». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  18. Николай Караченцов госпитализирован после ДТП в Подмосковье
  19. Актёр Николай Караченцов вновь попал в ДТП, его доставили в больницу
  20. У Караченцова диагностировали неоперабельную опухоль
  21. Sputnik (2018 թ․ հոկտեմբերի 26). «Умер актёр Николай Караченцов». sputnik.by. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  22. «Умер Николай Караченцов». [Meduza]. 2018 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  23. «Биография Караченцова». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  24. АДВОКАТ Караченцов Андрей Николаевич
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Կարաչենցով» հոդվածին։