Նիժնի Տագիլի առաջին կոմերիտականների հուշարձան
Նիժնի Տագիլի առաջին կոմերիտականների հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Նիժնի Տագիլ |
Բնակավայր | Նիժնի Տագիլ |
Շինության ձև | Արձանախումբ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Նիժնի Տագիլի առաջին կոմերիտականների հուշարձան (ռուս.՝ Памятник первым комсомольцам Нижнего Тагила), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքում։ Տեղադրվել է Երիտասարդության հրապարակում (Լենինի պողոտա), քաղաքի Լենինյան շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին կոմերիտականների հուշարձանը պատկերում է շինելներով և թիկունքում հրացաններով աղջկա և բուդյոնովկայով տղայի։ Նրանք նայում են հակառակ ուղղություններով, ձեռք ձեռքի են տվել, պատկերված են դինամիկ շարժման մեջ և մարմնավորում են երկրի երիտասարդությունը և կոմերիտական հերոսներին, որոնք պատրաստ են պաշտպանելու իրենց Հայրենիքը։
Հուշարձանը պատրաստված է մետաղից և տեղադրված է ոչ մեծ պատվանդանի վրա։ Նրա հեղինակը քանդակագործ-կոթողագործ, 1982 թվականից նկարիչների միության անդամ Անատոլի Գլեբովիչ Նևերովն է։
Քանդակային հորինվածքի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1981 թվականի հոկտեմբերի 29-ին։ 2006 և 2008 թվականներին հուշարձանն անցել է վերանորոգման-վերականգնողական աշխատանքներ։
Տագիլցիները հուշարձանը կոչել են «Ռոմեո և Ջուլիետ»։ Այն ճանաչվել է կոթողային արվեստի տեղական նշանակության հուշարձան։ Ամեն տարի ՀամԼԿԵՄ ծննդյան օրը տոնական երթը, որը գլխավորում են Նիժնի Տագիլի վարչակազմի առաջին դեմքերը, հուշարձանի մոտ ծաղիկներ է դնում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Памятник первым комсомольцам Тагила». www.artmnt.ru. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
- «Памятник первым комсомольцам». ЕкатГид. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
- «Памятник первым комсомольцам Нижнего Тагила». Досуг Тагила. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
- «Памятник «Первым комсомольцам Нижнего Тагила»». Городской портал Нижнего Тагила TagilCity.ru. 2012 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.