Ներառուկ
Ներառուկներ, բջջի ոչ մշտական բաղադրամասերն են, ձևավորվում ու անհետանում են նրա կենսագործունեության որոշակի փուլերում[1]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ մասամբ հատիկների ձև ունեն, բայց ներկայանում են կույտիկներով. այսպես, օրինակ՝ բուսական բջիջներում` դեղնուցը։
Որոշ ստորակարգ ձևերի մոտ, բայց հատկապես բույսերի մոտ ներառուկները լինում են բյուրեղների ձևով` որպես նյութափոխանակության արգասիքներ օգտագործվում են աճի, ծաղկման, պտուղների հասունացման ժամանակ[2]։
Տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերում են.
- սննդառական կամ տրոֆիկ ներառուկներ
- սեկրետոր ներառուկներ
- էքսկրետոր ներառուկներ։
Սննդառական ներառուկները պարունակում են պահեստային սննդանյութեր, ինչպես, օրինակ, օսլայի, սպիտակուցի հատիկներ, ճարպի կաթիլներ՝ բուսական բջիջներում, գլիկոգեն և ճարպ՝ կենդանական բջիջներում։
Սեկրետոր ներառուկները բնորոշ են գեղձային տիպի բջիջներին։ Նրանք համարվում են հորմոններ և կարգավորում են օրգան-համակարգերի ֆունկցիան[2]։
Էքստրեկտոր ներառուկները բուսական և կենդանական բջիջների նյութափոխանակության վերջնական արգասիքներ են։
Գոյություն ունեն նաև հատուկ նշանակություն ունեցող ներառուկներ, օրինակ, էպիթելի բջիջներում մելանին գունանյութն, որն ունի պաշտպանիչ նշանակություն, էրիթրոցիտներում հեմոգլոբինը թթվածնի և ածխաթթու տեղափոխման դեր է կատարում։
Ներառուկներ են նաև պիգմենտները, որոնք նույնպես հատիկավոր են[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 123
- Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 24