Նելլի Բլայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նելլի Բլայ
անգլ.՝ Nellie Bly[1]
Դիմանկար
Ծնվել էմայիսի 5, 1864(1864-05-05)[2][3]
ԾննդավայրBurrell Township, Արմստրոնգ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էհունվարի 27, 1922(1922-01-27)[2][3] (57 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՎուդլոն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԵրկերTen Days in a Mad-House?
Մասնագիտությունգրող, լրագրող, վիպասան, ճանապարհորդ, գյուտարար և սուֆրաժիստ
ԱմուսինՌոբերտ Սիմեն
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Nellie Bly Վիքիպահեստում

Նելլի Բլայ (անգլ.՝ Nellie Bly, իրական անունը՝ Էլիզաբեթ Ջեյն Քոքրեյն, անգլ.՝ Elizabeth Jane Cochran, մայիսի 5, 1864(1864-05-05)[2][3], Burrell Township, Արմստրոնգ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունվարի 27, 1922(1922-01-27)[2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան լրագրող, գրող, գործարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելլի Բլայը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Կոկրանս Միլսում (քաղաքը հիմնադրել էր իր՝ մասնագիտությամբ դատավոր հայրը)՝ Պիտսբուրգից 65 կմ հեռավորության վրա։ Նրա հայրը մահանում է, երբ Նելլին ընդամենը վեց տարեկան էր։ Այդ դեպքից 3 տարի անց Նելլիի մայրը նորից ամուսնանում է, բայց երբ աղջիկը դառնում է 14 տարեկան, ամուսնալուծվում է։ Երիտասարդ տարիքում Քոքրեյնը իր ազգանվան վերջում ավելացնում է «e» տառը՝ դառնալով՝ Cochrane. 1880 թվականին Քոքրեյնի ընտանիքը տեղափոխվում է Պիտսբուրգ, որտեղ Էլիզաբեթը սկսում է իր լրագրողական գործունեությունը «Pittsburgh Dispatch» թերթում։ Թերթում հայտվել էր մի հոդված, որտեղ ցուցաբերված էր խտրականություն կանանց հանդեպ, որը կարդալուց հետո, Էլիզաբեթը մի բովանդակալից նամակ է ուղարկում թերթի խմբագրին։ Այն էլ վերջինս այնքան է տպավորվում այդ նամակով, որ Էլիզաբեթին առաջարկում է աշխատանք հենց իր թերթում։ Այդ տարիներին կանայք-լրագրողները որպես կանոն հրապարակում էին իրենց նյութերը ոչ սեփական անվան տակ՝ ընտրելով որևէ ծածկանուն։ Էլիզաբեթը ընտրում է իր համար Նելլի Բլային՝ Սթիվեն Ֆոսթերի երգի անվանումից ոգեշնչված։ Սկզբում Բլայը թերթում հրապարակում էր նյութեր, որոնք արտացոլում էին այն կանանց ծանր վիճակը, ովքեր աշխատում էին Պիտսբուրգի գործարանում։ Բայց խմբագրությունը ստիպում էր նրան գրել նորաձևության, բարձրաշխարհիկ կյանքի մասին։ Չհամակերպվելով այդ առաջադրանքների հետ՝ Բլայը 1886-1887 թվականներին նախաձեռնում է ճանապարհորդություն դեպի Մեքսիկա։ Այնտեղից նա սկսում է ուղարկել հաշվետվություններ մեքսիկացիների մասին՝ նկարագրելով նրանց ծանր կյանքը կաշառակերության և աղքատության պայմաններում։ Հոդվածներից մեկում Էլիզաբեթը պաշտպանում է մի մեքսիկացի լրագրողի, ով քննադատել էր տեղական իշխանություններին, ինչի համար նա վտարվում է երկրից՝ ընկնելով ազատազրկման վտանգի տակ։

Նելլի Բլայը Նյու Յորքում[խմբագրել | խմբագրել կոդը]

«New York World»-ի գործունեությանը անդրադառնալիս, չի կարելի չհիշել Նելլի Բլային, ով, Պիտսբուրգից տեղափոխվելով Նյու Յորք և այնտեղ ծանր աշխատելով, մի օր կորցնում է իր դրամապանակը և գնում այդ թերթի խմբագիր Ջոզեֆ Պուլիտցերի մոտ։ Երբ Նելլին գալիս է խմբագրություն, նա միանգամից հետաքրքրում է Պուլիտցերին իր ոչ ստանդարտ մտածողությամբ։ Նելլին սեղանին է դնում հնարավոր ռեպորտաժների ցուցակ, որոնք այնքան են գրավում խմբագրին, որ վերջինս, իմանալով երիտասարդ աղջկա դրամապանակի կորստի մասին, 25 դոլարին համարժեք կտրոն է դուրս գրում։

Նելլի Բլայի կերպարանափոխությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրողի ամենափայլուն աշխատանքներից մեկը « ներխուժումն է» Նյու Յորքի հոգեբուժարան։ Այդ առաջադրանքն անելուց առաջ, Նելլին շատ երկար է աշխատում փորձեր անում, կարդում տարատեսակ գրքեր հոգեբուժության և հոգեկան հիվանդություն ունեցողների մասին։ Պատրաստվելուց հետո Բլայը ցնցոտիներով գնում է անտուննների համար նախատեսված կացարան, որտեղ իրականությանը շատ մոտ տարօրինակ պահվածք ցուցաբելելով և ուշադրություն գրավելով, նա իսկույն ևեթ ուղարկվում է հենց այն հոգեբուժարանը, որի համար այդքան պատրաստվում էր։

Նա կարողանում է իր խաղով այնպես համոզել հոգեբույժներին, որ չորսից երեքը նրան անմիջապես հավատում են։ Մի քանի շաբաթ անց՝ հոգեբուժարանից դուրս գրվելուց հետո, Նելլին հրապարակեց ռեպորտաժ, որտեղ նկարագրում էր հիվանդների ծանր վիճակը. նրանք ապրում էին ցուրտ սենյակներում, շատ վատ էին սնվում, արժանանում էին չափազանց վատ վերաբերմունքի բժիշկների կողմից։ Հրապարակված նյութը մեծ արձագանք է ստանում։ Հոգեբուժարանում աշխատակազմի փոփոխություն է կատարվում և տրամադրվում գումար հիվանդներին լավ պայմաններում պահելու համար։

Շուրջերկրյա ճանապարհորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1889 թվականին Պուլիտցերը իր թերթին հրահանգ է տալիս դառնալ Նելլի Բլայի շուրջերկրյա ճանապարհորդության հովանավորը։ Նախապատրաստական աշխատանքներին տրվում է 4 օր։ Բլայը պետք է մրցեր Ժուլ Վերնի Ֆիլեաս Ֆոգգի հետ, ով կտրեց աշխարհը 80 օրում։ Իր հետ Բլայը վերցնում է միայն ամենաանհրաժեշտը։ 1889 թվականի հոկտեմբերի 5-ին Նելլին Նյու Յորքից ճանապարհ է ընկնում «Ավգուստա Վիկտորիա» նավով։ Կարճատև կանգառներից նա տելեգրաֆով ռեպորտաժներ է ուղարկում իր թերթի համար։ Հանդիպելով Ժուլ Վերնի հետ՝ Բլայն իմանում է, որ գրողը հավատում է, որ նա կկարողանա անցնել Ֆիլեաս Ֆոգգի սահմանած ռեկորդը։

Նա հասավ իր նպատակին՝ կատարելով շուրջերկրյա ճամփորդություն, որն ի տարբերություն հորինված հերոսի, տևեց 72 օր 6 ժամ և 10 րոպե, եղավ Անգլիայում, Ֆրանսիայում հանդիպեց Ժյուլ Վերնին, Իտալիայում, Սույեզի ջրանցքում, Ցեյլոնում, Սինգապուրում, Հոնկոնգում և Ճապոնիայում։

Նելլի Բլայը մահանում է 1922 թվականի հունվարի 27-ին՝ 57 տարեկանում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միխայլով, «ԱՄՆ-ի լրագրությունը»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելլի Բլայ» հոդվածին։