Նատալյա Ապուշկինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Ապուշկինա
Ծնվել էհուլիսի 23, 1936(1936-07-23)[1]
ԾննդավայրՆովոչերկասկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 27, 2005(2005-11-27) (69 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերբանաստեղծություն

Նատալյա Բորիսովա Ապուշկինա (ռուս.՝ Наталья Борисовна Апушкина, հուլիսի 23, 1936(1936-07-23)[1], Նովոչերկասկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 27, 2005(2005-11-27), Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս բանաստեղծ։ Ռուսաստանի գրողների միության անդամ (1999)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Բորիսովնան ծնվել է 1936 թվականի հուլիսի 23-ին Նովոչերկասկ քաղաքում։ Սովորել է Ռոստովի մարզի Շախտա քաղաքի Պուշկինի անվան թիվ 2 դպրոցում։ Բանաստեղծություններ գրել է մանուկ հասակից, սակայն ընտրել է շինարար-դիզայների մասնագիտությունը։

1955 թվականից ապրել է Դոնի Ռոստովում, որտեղ ավարտել է ճարտարաշինական տեխնիկումը, որն ավարտելուց հետո աշխատել է «Ռոստովգրաժդանպրոեկտ» կազմակերպությունում, 1962-1984 թվականներին` քաղաքի այլ նախագծային կազմակերպություններում որպես նախագծման ճարտարագետ։ 20-րդ դարի 70-80-ական թվականներին եղել է գրողների տարածաշրջանային կազմակերպության պոեզիայի սեկցիայի կազմում, «Դոն» գրական խմբավորումում, «Փնտրտուք» բանաստեղծական ակումբում։

Նատալյա Բորիսովնան մասնակցել է «Երեկոյան Ռոստով» թերթի գրական մրցույթներին։ «Մի բանաստեղծության երեկոյ» թերթի մրցույթի համար գրել է «Գիշերային հեքիաթ» բանաստեղծություննը և զբաղեցրել երկրորդ տեղը։ Այս բանաստեղծության հիման վրա ինը կոմպոզիտորներ գրել են երգեր։ Բանաստեղծուհու աշխատանքները տպագրվել են «Դոն» ամսագրում, «Ակունքներ» և «Պոեզիա» ալմանախներում, «Ռոստովի ժամանակ» կոլեկտիվ հավաքածուում։ 1991 թվականին լույս է տեսել Ապուշկինայի «Լույսի ազդանշաններ», այնուհետև` «Հայելիներ» գրքերը։

90-ական թվականներին Ապուշկինան եղել է «Ներդաշնակություն» գրական-գեղարվեստական ակումբի կազմակերպիչը։ 1999 թվականին ընդունվել է Ռուսաստանի գրողների միության շարքերը։ Ապուշկինայի բանաստեղծությունների հիման վրա 20-ից ավելի կոմպոզիտորներ գրել են երգեր։ Մինչև մահը Ռուս գրողների միության տարածաշրջանային կազմակերպության վարչության անդամ, «Ներդաշնակություն» գրական միավորման փոխնախագահը։

Ապուշկինան մահացել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին։ Թաղված է Դոնի Ռոստովի Հյուսիսային գերեզմանատանը։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Ռոստովի գրքի հրատարակչությունում լույս է տեսել Նատալյա Ապուշկինայի «Լույսի ազդանշաններ» առաջին գիրքը։ Հետագայում լույս են տեսել «Հայելի», «Այրվում է իմ ամառը», «Տերևաթափի ժամանակը», «Գիշեր կլինի» հավաքածուները։ Ընդհանուր առմամբ, գրել է ավելի քան 550 աշխատանք։

Նատալյա Ապուշկինան աշխատել է ստեղծագործական երիտասարդների հետ, զբաղվել բանաստեղծական գրքերի խմբագրմամբ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Светлые тревоги. Ростовское изд-во, 1991.
  • Зеркала. Ростов-на-Дону, "Булат", 1997.
  • Горит мое лето. Ростов-на-Дону, МП "Книга", 1999.
  • Сборник лирики Натальи Апушкиной «Кубок счастья и печали» (в серии «32 полосы» — Таганрог: изд-во «Нюанс», 2010).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX-XXI вв. [Текст] / [авт. проекта, гл. ред. и сост. Г. Губанов]. – Ростов н/Д, 2006. – 511 с.
  • Смысленко, О. Я бабка повивальная у матушки поэзии [Текст] / О. Смысленко // Вечерний Ростов. – 2004. — № 183. – 23 августа.
  • Ягозинский, Я. В салоне ростовской «Леди Гамильтон» по-прежнему горят свечи для друзей [Текст] / В. Ягозинский // Вечерний Ростов. – 2006. — № 12. – 23 января.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]