Նավառայի թագավորություն (իսպ.՝ Reino de Navarra, բասկ.՝ Nafarroako Erresuma, ֆր.՝ Royaume de Navarre) - բասկյան միջնադարյան թագավորություն։ Սկզբում կոչվում էր Պամպլոնայի թագավորություն։ Տեղակայված էր ներկայիս Իսպանիայի և Ֆրանսիայի միջև՝ Պիրենեյների երկու կողմերում, Ատլանտյան օվկիանոսի ափին։