Նաջահ ալ-Ատտար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաջահ ալ-Ատտար
Դրոշ
Դրոշ
Սիրիայի փոխնախագահ
 մարտի 23 2006
Նախորդող Զուհայր Մաշարկա
Դրոշ
Դրոշ
Սիրիայի մշակույթի նախարար
օգոստոսի 8 1976 - մարտի 12 2000
Հաջորդող Մահա Քանուտ
 
Կուսակցություն՝ Բաաս կուսակցություն (Սիրիա)
Կրթություն՝ Էդինբուրգի համալսարան և Դամասկոսի համալսարան
Մասնագիտություն՝ թարգմանչուհի, քաղաքական գործիչ և գրող
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր հունվարի 10, 1933(1933-01-10) (91 տարեկան)
Ծննդավայր Դամասկոս, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ
Քաղաքացիություն  Սիրիա
 
Պարգևներ

Նաջահ ալ-Ատտահ (արաբ․՝ نجاح العطار‎‎, հունվարի 10, 1933(1933-01-10), Դամասկոս, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ), սիրիացի քաղաքական գործիչ, պետական պաշտոնյա։ Սիրիայի առաջին կին քաղաքական գործիչը, ով դարձել է նախարար (Սիրիայի մշակույթի նախարար 1976-2000 թվականներին), արաբական աշխարհում առաջին կինը, ով զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաջահ ալ-Ատտահը ծնվել և մեծացել է Դամասկոսում՝ ազգայնական շարժման ակտիվ կողմնակից, Սիրիայի 1925-1927 թվականների ապստամբության մասնակից արիստոկրատ ընտանիքում։ 1954 թվականին ավարտել է Դամասկոսի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, հաջորդ երկու տարիներին ուսանել է մանկավարժություն և իսլամագիտություն[1]։ Հետագայում ուսումը շարունակել է Էդինբուրգի համալսարանում և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան արաբական գրականության բնագավառում։ Վերադառնալով Դամասկոս՝ 1960 թվականից դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ։ Նրա եղբայրը՝ Իսսամ ալ-Ատտահը, երկար տարիներ (մոտ 30 տարի) գլխավորում է Մուսուլման եղբայրներ կազմակերպության Սիրիայի մասնաճյուղը։ Այժմ նա գտնվում է աքսորում, ապրում է Գերմանիայում[2][3]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին Նաջահ ալ-Ատտահը նշանակվել է Սիրիայի մշակույթի նախարարության գրական թարգմանությունների բաժնի պետ, չորս տարի անց՝ նախագահ Հաֆեզ Ասադի կողմից նշանակել է Սիրիայի մշակույթի նախարար։ Մշակույթի նախարարի պաշտոնում աշխատել է Սիրիայի չորս վարչապետների հետ 24 տարի և թոշակի է անցել 2000 թվականին նոր վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի օրոք[4]։

2001 թվականի Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո նոր նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից նշանակվել է Քաղաքակրթությունների երկխոսություն կենտրոնի տնօրեն, ակադեմիական կազմակերպություն, որի հիմնական գործառույթն է հետազոտություններ, քննարկումներ անցկացնել, հրապարակել հոդվածներ գլոբալ քաղաքականության վերաբերյալ 2011 թվականի սեպտեմբերի 11-ից հետո։ 2003-2010 թվականներին Նաջահ ալ-Ատտահը եղել է Կալամուն համալսարանի (Սիրիայի հնագույն մասնավոր բուհերից մեկն է) խորհրդի անդամ։ Նա հանդիսանում է նաև Սիրիայում վիրտուալ համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ[4]։

2006 թվականին Նաջահ ալ-Ատտահը նշանակվել է մշակութային հարցերով Սիրիայի երկրորդ փոխնախագահ[5]՝ արաբական աշխարհում դառնալով առաջին կինը, ով զբաղեցնում է այս պաշտոնը[2]։

Նաջահ ալ-Ատտահը Արաբական գրողների միության նախագահության անդամ է, ինչպես նաև գրականագետների միության անդամ։ Մի շարք գրքերի հեղինակ է[6]։

Մատենագիտություն[1][4][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատերազմական գրականություն (ادب الحرب - Ադաբ-ուլ-հարբ)- Հաննա Մինայի հետ համատեղ, 1967։
  • Ո՞վ է հիշում այդ օրերը (من يذكر تلك الايام؟ - Մեն յազկուր տիլկա-լ-այամ?) - Հաննա Մինայի հետ համատեղ, 1974։
  • Լինենք, թե չլինենք (نكون أو لا نكون - Նակուն աու լյա նակուն?), 1981:
  • Կյանքի հարցեր (أسئلة الحياة - Աս’ալյատու-լ-հայա), 1984։
  • Բազմագույն բառեր (كلمات ملونة - Կյալիմատ մուլյավվանա
  • Հեմինգուեյը, Իսպանիան ու ցուլերը (همينغوي, إسباني والثيران - Հեմինգուեյ, Իսպանիա վա-տ-տիրան
  • Հեղափոխական միտքը մարտից հոկտեմբեր (الفكر الثوري بين اذار وأكتوبر - Ալ-ֆիկր ատ-տաուրի բեյն Ազար յա Ուկտուբեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Նաջահ ալ-Ատտահի կենսագրությունը marefa.org կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  2. 2,0 2,1 «Статья о Наджах аль-Аттар на сайте Института религии и политики». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  3. Sami Moubayed, Steel and Silk: Men and Women Who Shaped Syria (1900—2000), Seattle, 2006, pp. 97-98.
  4. 4,0 4,1 4,2 Ibid.
  5. «Syria's First Female Vice President Hailed as Progress for Women». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  6. Sami Moubayed, Steel and Silk, pp. 97-98.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]