Նաոմի Գրոսման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաոմի Գրոսման
Ծնվել էփետրվարի 6, 1975 (49 տարեկան)
ԾննդավայրԴենվեր, ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց և Ponderosa High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի, սցենարիստ և կինոդերասանուհի

Նաոմի Գրոսման (անգլ.՝ Naomi Grossman, փետրվարի 2, 1975(1975-02-02), Դենվեր, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, գրող, սցենարիստ և պրոդյուսեր։ Առավել հայտնի է Պեպպերի դերով FX ալիքի «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաոմի Գրոսմանը ծնվել է 1975 թվականի փետրվարի 6-ին Դենվերում, Կոլորադոյում։ Վաղ հասակում խաղացել է թատրոնում, Արգենտինայում միջին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հյուսիս-Արևմտյան թատերական համալսարան[1][2]։ Գրոսմանը եղել է Groundlings իմպրովիզացիոն-հումորային թատերախմբի անդամ Լոս Անջելեսում։ Նա ցանկանում էր թատերախմբի կազմում ելույթ ունենալ «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստաշոուում, սակայն թատերախումբը իր հետ պայմանագիրը չեղյալ համարեց։ Դրանից հետո Նաոմին սկսեց իսպաներեն դասավանդել և որոշում ընդունեց դադար տալ իր դերասանական կարիերայում[3]։

Գրոսմանը գրում է գրքեր և սցենարներ ֆիլմերի համար, ոգեշնչման աղբյուր է համարում Լիլի Թոմլինին, Թրեյսի Ուլլմանին, Ջիլդա Ռադներին և Բերնեթ Քերոլին[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրոսմանն իր դերասանական կարիերան սկսել է 1990 թվականին փոքր հեռուստատեսային դերերով, թատերական ելույթներով[1]։

2012 թվականին դերասանուհին գնում է «Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան» սերիալի լսումներին։ Շուտով նա ստանում է Պեպպերի՝ հոգեբուժարանի հիվանդի դեր, ով միկրոցեֆալիա ունի։ Այս դերի համար նա լիովին սափրում է գլուխը[3]։ 2014-ին հայտնի է դառնում, որ Գրոսմանը կվերադառնա սերիալի 4-րդ եթերաշրջան՝ «Ամերիկյան սարսափ պատմություն։ Հրեշների կրկեսը» և կրկին կխաղա Պեպպերի դերը։ Դրանով նա դառնում է այն քիչ դերասաններից, ովքեր խաղում են նույն դերը սերիալի տարբեր եթերաշրջաններում[4]։

ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 ս Հայր Դոուլինգի առեղծվածները Father Dowling Mysteries դրվագ
1998 ս Սաբրինա, դեռահաս վհուկ Sabrina, the Teenage Witch ցավաքաշ
2000 ֆ Marisa, Where Art Thou? Վենդի
2005 ֆ Ուսի վրայով Over the Shoulder գոթ աղջիկ
2007 ֆ Պղպջակներ Bubbles մամա
2008 ֆ Սեղան երեքի համար Table for Three դրվագ
2008 ֆ Աշխատող տղամարդիկ Men at Work կին
2009 ֆ Չադրայով աղջիկները վայրի են դարձել Burka Girls Gone Wild Չադրայով աղջիկ #1
2009 ֆ My Boyfriends Is a Blimp Սյուզի
2010 ֆ Պատահական հատվածներ մի տղայի կյանքից Random Chapters in the Life of Some Guy կին
2012 ֆ Kev Jumba Dances with the Stars! Դոտ
2012 ֆ Բժիշկ 420 Dr. 420 Վայներ
2012-2013 ս Ամերիկյան սարսափ պատմություն։ Հոգեբուժարան American Horror Story: Asylum Պեպպեր
2013 ֆ Bakersfield, Earth անհայտ
2013 ֆ #RIP Բելլա Տավաս
2014 ֆ Միայն ես և դուք բոլորդ Just Me and All of You Կատրինա
2014-2015 ս Ամերիկյան սարսափ պատմություն։ Հրեշների կրկեսը American Horror Story: Freak Show Պեպպեր
2015 ֆ Աթոռը The Chair մայր
2016 ֆ Կորպորացիա «Վախ» Fear, Inc Քեթ
2017 ֆ Երկնային շնաձկներ Sky Sharks Նատալի Ռոշֆոր
2017 ֆ Sleep Away միսիս Սթարիջ

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 — «Men at Work»
  • 2009 — «Burka Girls Gone Wild»
  • 2011 — «Wiqqa Pleaze»
  • 2014 — «4 Point On!?»

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 — «Men at Work»
  • 2009 — «Burka Girls Wild»
  • 2011 — «Wiqqa Pleaze»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Williams, Tenere. «Naomi Grossman: Actress - "I Could Be On A Desert Island with a Pen, Paper, a Camera, and YouTube and Be Happy"» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 6 января 2015-ին.
  2. Renken, Charlotte. (2 ноября2014). «Santa Fe Comic Con: Naomi Grossman "Play With Me! Inside American Horror Story"». Hush Comics (անգլերեն). Վերցված է 6 января 2015-ին.
  3. 3,0 3,1 Hayne, Michael (24 октября 2014). «Naomi Grossman of "American Horror Story": "I've never been told I was so pretty until played the ugliest person on TV"». Salon (անգլերեն). Վերցված է 6 января 2015-ին.
  4. «American Horror Story : Season 2». Metacritic (անգլերեն). Վերցված է 6 января 2015-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաոմի Գրոսման» հոդվածին։