Նաիրա Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաիրա Կարապետյան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1977(1977-10-25)[1] (46 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (1999) և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ (2002)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և արևելագետ
Զբաղեցրած պաշտոններԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Նաիրա Կարապետյան (հոկտեմբերի 25, 1977(1977-10-25)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արևելագետ, ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր, Միացյալ Ազատական ազգային կուսակցության անդամ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաիրա Կարապետյանը ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 25-ին Գյումրիում։ 1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը՝ արևելագետ-դիվանագետ որակավորմամբ։ 2002 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։ 2003 թվականից մինչև 2011 թվականը «Քաղաքական հմտությունների զարգացում» թեմայով մասնակցել է մի շարք ուսուցողական ծրագրերի, այդ թվում՝ Միջազգային ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ (2005, Վրաստան), «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ուսուցողական կենտրոն (2009, Գերմանիա), Քենտի արքայազն Մայքլի հիմնադրամ (2011, Մեծ Բրիտանիա

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-ից մինչև 2005 թվականը եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական։ 2005 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (2008 թվականի հունվարից` ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայություն) միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության միջազգային ծրագրերի զարգացման և հանրային կապերի (PR) պատասխանատու։ 2010-2012 թվականներին եղել է ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարության հանրային կապերի (PR) պատասխանատու։

2010 թվականից «Կանանց ակումբ»-ի համահիմնադիր է։

2008 թվականից Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության (ՄԻԱԿ) անդամ է, իսկ 2009 թվականից՝ կուսակցության խորհրդի և քարտուղարության անդամ։

2012 թվականի մայիսի 6-ին համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ընտրվել է ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր։

Գիտական մի շարք աշխատությունների հեղինակ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]