Նաթան Բիռնբաում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նաթան Բիրնբաումից)
Նաթան Բիռնբաում
իդիշ՝ נתן בירנבוים
Դիմանկար
Ծնվել էմայիսի 16, 1864(1864-05-16)[1][2]
ԾննդավայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[3]
Մահացել էապրիլի 2, 1937(1937-04-02)[1][2] (72 տարեկան)
Մահվան վայրՍխեվենինգեն, Հաագա, Նիդերլանդներ[3]
Քաղաքացիություն Ավստրիա,  Ավստրո-Հունգարիա և  Ավստրիական կայսրություն
ԿրթությունՎիեննայի համալսարան
Մասնագիտությունլրագրող, գրող, փիլիսոփա, բանաստեղծ և սիոնիստ
ԱնդամությունHovevei Zion?
ԵրեխաներUriel Birnbaum?, Solomon Birnbaum? և Menachem Birnbaum?
 Nathan Birnbaum Վիքիպահեստում

Նաթան Բիռնբաում (իդիշ՝ ‏נתן בירנבױם‏‎ — Носн Бирнбойм, գերմ.՝ Nathan Birnbaum, եբրայերեն՝ ‏נתן בירנבױם‏‎, մայիսի 16, 1864(1864-05-16)[1][2], Վիեննա, Ավստրիական կայսրություն[3] - ապրիլի 2, 1937(1937-04-02)[1][2], Սխեվենինգեն, Հաագա, Նիդերլանդներ[3]), հրեական ազգային գաղափարախոսության վաղ շրջանի տեսաբան, դրան սիոնիզմ անունը տվողը, իդիշին նվիրված Չերնովիցկի համաժողովի նախաձեռնող և իդիշի ճանաչումն ընդունելու ակտիվ պայքարող, հետագայում օրթոդոքսալ Ագուդատ Իսրայել շարժման առաջնորդ։ Եղել է ավստրիացի, հրեա լրագրող, գրող, իրավաբանության դոկտոր։ Տպագրվել է կեղծանուններով, որոնցից առավել հայտնի է «Մատիաս Ահերը»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաթան Բիռնբաումը ծնվել է 1864 թվականի մայիսի 16-ին Ավստրիական կայսրության մայրաքաղաք Վիեննայում Գալիցիայից գաղթած հրեա փախստականների ընտանիքում։ Նրա հայրը` Մենահեմ Մենդլը, ծնունդով Ռոպչիցեից էր, իսկ մայրը` Հունգարիայից` Կարպատյան Ռուսաստանի այն մասից, որը հետագայում մտավ Սլովակիայի կազմի մեջ։ Մանկության տարիքում Միրիամը տեղափոխվել է Տարնուվ, որտեղ էլ հետագայում ամուսնացել է Մենահեմ Մենդլի հետ։ Հայրը որդուն Թորա էր սովորեցնում, սակայն շուտով մահանում է, երբ Նաթանն ընդամենը 11 տարեկան էր` որդուն թողնելով ոչ մեծ ժառանգություն։ Նաթանը սկսում է Թալմուդի դասեր առնել և եբրայերենով թերթեր կարդալ։ Թերթերից նա առաջին անգամ իմանում է Արևելյան Եվրոպայում հրեական ազգային շարժման մասին։

Նաթանի ծնողները նրան ցանկանում էին տալ եվրոպական կրթության և առանձնացրել էին գերմանական դպրոցները։ Չորս տարի նա ուսանել է տարրական դպրոցում, ապա` Լեոպոլդշտադտի գիմնազիայում, որը Վիեննայի համալսարանական համակարգի պորտալն էր։ Այդ տարիներին Վիեննան եվրոպական մշակույթի կենտրոն էր, և դրան նպաստել էին քաղաքի հրեաները։ Ավստրո-Հունգարիայի սահմանադրությունը չեղարկել էր փոքրամասնությունների իրավական սահմանափակումները, և կայսեր հովանավորությամբ որոշ հրեաներ սկսել էին իրենա «Մովսեսի հավատի գերմանացիներ» համարել։ Հետագայում Բիրնբաումը գրել է, որ գերմանական մշակույթն իր վրա մեծ ազդեցություն է գործել, սակայն ի տարբերություն հասակակից մյուս հրեաների` նա իրեն երբեք գերմանացի չի հմաարել։ Նաթանը մերժում էր ձուլումը և արդեն 15-16 տարեկանում համոզում էր իր ընկերներին, որ հրեաները պետք է իրենց հռչակեն հրեա ազգ, որն օժտված է առանձնահատուկ պատմութամբ, և իրենց ապագան կառուցեն Պաղեստինում[4]։

Սիոնիզմի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարան և վազ սիոնիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թվականին Բիրնբաումն ընդունվել է Վիեննայի համալսարանի իրվաբանական ֆակուլտետ և այն ավարտել 1887 թվականին՝ դառնալով իրավաբանության դոկտոր։ Իրավական կարգերի հետ նա սովորել է նաև փիլիսոփայություն և արևելագիտություն, սակայն նրան առանձնապես հետաքրքրում էին հրեա ժողովրդի ապագայի հետ կապված հարցերը[5]։

Ուսումնառության առաջին տարում Նաթանը իր համախոհների` Ռեուվեն Բիրերի և Մորից Շնիրերի հետ հիմնում է հրեական ուսանողական կազմակերպություն` Կադիմա, որն իր առաջ նպատակ էր դրել պայքարել միաձուլման դեմ, հրեա ազգի ճանաչման և Պաղեստինը գրավելու համար։ Կադիմայի գաղափարների սահմանման մեջ կարևոր դեր է խաղացել կազմակերպության ոգեշնչողն ու ուսուցիչը` գրող, հրապարակախոս Պերեց Սմոլենսկինը, ով այդ ժամանակ հրեական ազգային ինքնագիտակցումը ամրապնդելու հարուստ փորձ ուներ։ Երիտասարդ Բիրնբաումի խմբագրական առաջին աշխատանքը եղել է Կադիմայի բյուլետենի նախապատրաստումը[6]։

1884 թվականին Բիրնբաումը հրապարակել է իր առաջին աշխատանքը` «Ձուլման մոլություն» վերնագրով էսսեն, որը նրան ճանաչում բերեց, և արդյունքում շատերն այն համարեցին Կենտրոնական Եվրոպայում սիոնիզմի վերաբերյալ առաջին հրապարակումը։ Ւնչպես և Սմոլենսկինը, էսսեի հեղինակը ևս կարծում էր, որ այդ դժվարությունը կարելի է հաղթահարել միայն լեզվի յուրացմամբ, հրեա ժողովրդի պատմության ուսումնասիրությամբ և պատմական հայրենիք` Իսրայելի հող վերադարձով[7]։

Բիրնբաումը եղել է գերմաներենով «Ավտոէմանսիպացիա» (գերմ.՝ Selbst-Emancipation) հրեական ամսագրի խմբագիրն ու հրատարակիչը, որի առաջին համարը լույս է տեսել 1885 թվականի փետրվարին։ Ամսագիրը տպագրվում էր գոթական տառատեսակով, խորագրի տակ նշվում էր, որ ամսագիրը նվիրված է հրեա ժողովրդի ազգային, սոցիալական ու քաղաքական հետաքրքրություններին, իսկ ներքևում մեջբերվում էին Գիլելի խոսքերը. «Եթե ոչ ես ինձ համար, ապա ո՞վ»։ «Ավտոէմանսիպացիա» անվանումը և Գիլելի էպիգրաֆը փոխառված էին Լեոն Պինսկերի պամֆլետից, ում գաղափարները Սմոլենսկինի գաղափարների հետ էական ազդեցություն են թողել ամսագրի վաղ թողարկումների վրա։ Իր անվան տակ խմբագիրը ամսագրում հրապարակում էր իր կարդացած դասախոսությունների տեքստերը, հրեկան պատմության ակնարկներ և գրեթե ամեն համարում ներածական հոդվածներ։ Բանավիճային հոդվածները նա ոչ հազվադեպ հրապարակում էր կեղծանուններով։ Այս փուլում Բիրնբաումը հասկանում էր, որ վաղաժամ է գերմանախոս հրեաների շրջանում բարձրացնել Պաղեստինում հաստատվելու հարցը։ Այդ իսկ պատճառով նա հիմնականում փորձում էր հրապարակումների միջոցով ընթերցողների մոտ արթնացնել ազգային ինքնագիտակցությունը։ Առաջին մեկուկես տարիներին նա ամսագիրը հրապարակում էր հորից իրեն բաժին հասած ժառանգության միջոցներով, սակայն ինչ-որ պահի մայրը վաճառում է խանութը, որպեսզի փակի հրատարակության ծախսերը. ամսագրի հրատարակումը մի քանի տարով դադարեցվում է[8]։

Համալսարանում ավարտելով ուսումը` Բիրնբաումը սկսում է աշխատել փաստաբանական գրասենյակում, սակայն այդ աշխատանքը նրա սրտով չէր, իսկ նրա սեմիտական արտաքինն օրեցօր աճող հակահրեականության մթնոլորտում շահույթ չէր ապահովում։ Չորս տարվա աշխատանքային պրակտիկայից հետո նա թողնում է այդ գործը, որպեսզի ամբողջությամբ նվիրվի լրագրողական աշխատանքին և սիոնիստական գործունեությանը[9]։

1890 թվականին Նաթանն ամուսնանում է Ռոզա Կորնգուտի հետ։ 1890-ական թվականներին Բիրնբաում ընտանիքում ծնվում են երեք զավակներ` Սոլոմոնը (1891), Մենահեմը (1893) և Ուրիելը (1894)[10]։

«Ավտոէմանսիպացիայի» երկրորդ շունչը[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականի ապրիլին վերսկսվում է «Ավտոէմանսիպացիայի» հրատարակությունը։ Բիրնբաումը շարունակում է խմբագրել ամսագիրը, որն արտաքինից մեծ փոփոխություններ չի կրում։ Հրեական ազգային շարժումը նշանավորելու համար հեղինակը նոր եզր է ներմուծում` սիոնիզմ, որը շուտով համընդհանուր ճանաչման է արժանանում։ Խմբագիրը ենթադրում էր, որ այդ ժամանակ արդեն սիոնիստական գաղափարները մեծ ընդունելություն են ստացել, և արդեն ժամանակն է լուսավորչական աշխատանքի հետ միասին զբաղվել նաև քաղաքական գործունեությամբ։ Իր «Ազգային բնավորություն և համաշխարհային քաղաքացիություն» հոդվածում Նաթան Բիրնբաումը հչչակում է, որ հրեական պետությունը պետք է հիմնված լինի հավասարության ժողովրդավարական սկզբունքի և համընդհանուր բարեկեցության վրա։ Նա նաև ընդգծում էր, որ հավասարության գաղափարները հուդայականության ժառանգությունն են և նկարագրվել են հրեա ժողովրդի մեծ մարգարեների կողմից։ Վերածնված «Ավտոէմանսիպացիայի» մեկ այլ նորամուծություն էլ այն էր, որ այժմ նրա խմբագրի ռազմավարության մեջ էր մտնում սիոնիզմը էնտուզիաստների փոքր խմբից զանգվածային քաղաքական շարժման վերածելը` հաշվի առնելով նաև Արևելյան Եվրոպայի հրեաների հետաքրքրությունները։ Բիրնբաումը կարծում էր, որ կարելի է վերջ դնել արևելաեվրոպական հրեաների տանջանքներին` զանգվածային ձևով նրանց ուղղորդելով Պաղեստին, որտեղ նրանք կարող էին հաջող ձևով գյուղատնտեսությամբ զբաղվել։ Ամսագիրը հրատարակվել է Վիեննայում մինչև 1894 թվականը, ինչից հետո լույս է տեսել Բեռլինում` «Իդիշե Ֆոլկսցայտունգ» անվանումով[11]։

Բիրնբաումը մտնում է ղեկավարության մեջ և մասնակցություն է ունենում «Ադմատ Յեշուրն» կազմակերպության գործունեությանը` ուղղված Պաղեստինը յուրացնելուն։ 1892 թվականին նա այդ կազմակերպության անունից ուղևորվում է Գալիցիա և Բուկովինա` նպատակ ունենալով դասախոսություններ կարդալ և խրախուսել տեղական կազմակերպությունների ստեղծումը[12][13][14]։

1893 թվականին Բիրնբաումը հրապարակում է իր «Ազգային վերածնունդ» աշխատությունը, որտեղ ամփոփում է իր սիոնիստական գաղափարները։ Հեղինակը պնդում է, որ Իսրայելի հողում հրեական կենտրոն ստեղծելը և հրեաների արտագաղթն այնտեղ կլուծեն հրեական հարցը` դրանով ամենուրեք արմատախիլ անելով հակասեմականությունը, այդ թվում` այն երկրներում, որտեղ կմնան հրեաներ։ Եվրոպական կենտրոնը, ինչպես ուրիշ երկրներ, կճանաչվի միջազգային իրավունքով, իսկ նրա բնակիչները իրենց կզգան հասարակության լիիրավ անդամներ[15][16]։

1891-1896 թվականներին Նաթան Բիրնբաումը և «Խովեվեյ Ցիոն» (բառացի` Սիոնը սիրողներ) շարժման ներկայացուցիչները համաշխարհային սիոնիստական շարժում հրավիրելու և համընդհանուր սիոնիստական կազմակերպություն ստեղծելու փորձեր են անում։ Այսպես, 1893 թվականի սեպտեմբերին Բիրնբաումի վիեննական բնակարանում նախնական համաժողովի են հավաքվում տարբեր խմբերի ներկայացուցիչներ և որոշում են սիոնիստական համաժողով կազմակերպել Բեռլինում։ Սակայն ո'չ այդ, ո'չ էլ համանման այլ գաղափարներ իրականության չեն վերածվում մինչև 1897 թվականին Թեոդոր Հերցլի կողմից Համաշխարհային սիոնիստական համաժողովի կազմակերպումը[17][18]։

Հերցլի հետ և ընդդեմ նրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական ասպարեզում Հերցլի հայտնվելու ժամանակ Բիրնբաումը ոչ միայն ներմուծում է «սիոնիզմ» եզրը, այլև հասցնում է հիմնադրել «Կադիման» և «Ավտոէմանսիպացիան»` զգալիորեն զարգացնելով սիոնիստական գաղափարները նաև իր «Ազգային վերածնունդ» աշխատության և այլ հրապարակումների ու դասախոսությունների մեջ։ Մարտին Բուբերը ենթադրում է, որ սիոնիստական շարժման նպատակները գերազանցապես ձևակերպվել են սոցիալիստ, փիլիսոփա Մոզես Հեսի, Պինսկերի ու Բիրնբաումի կողմից։ Շարժումն ինքը հասունացել է «Ավտոքմանսիպացիայի» և «Ազգային վերծնունդի» տպագրման տարիներին, իսկ այդ նպատակներին հասնելու ուղին հիմնականում մշակել է Հերցլը[19]։ Պատմաբան Ալեքս Բեյնը Բիրնբաումին անվանում է Ավստրիայի ու Գերմանիայի հրեական ազգային շրջանակների ամենաինտելեկտուալ դեմքերից մեկը 1885-1895 տասնամյակում[20]։ Համանման կարծիք են արտահայտում Հրեական համառոտ հանրագիտարանի հեղինակները։ Բեյնը նաև նշել է, որ Նաթան Բիրնբաումի մոտ կան հրեական հարցի և նրա լուծման սիիոնիստական շարժման բոլոր տարրերը[21]։ Վերլուծելով Նաթան Բիրնբաումի մասին տարբեր տեսակետները` պատմաբան Իոակիմ Դորոնը հանգում է այն եզրակացության, որ Բիրնբաումը մինչ Հերցլի գալուստը գտնվել է սիոնիստական շարժման գործունեության կենտրոնում[22]։ Դրա հետ մեկտեղ պետք է նշել և այն, որ հրեական նացիոնալիզմը դեռևս այն ժամանակ Բիրնբաումի համար ոչ միայն հրեաների վերաբնակեցումն էր Պաղոստինում, այլև եվրոպական մշակույթի վերածնումը[23]։

Բիրնբաումը և Հերցլը գրեթե տարեկիցններ էին։ Նրանք երկուսն էլ ավարտել էին Վիեննայի համալսարանի իրվաբանական ֆակուլտետը և իրավաբանական կարճատև պրակտիկայից հետո Վիեննայում անցել էին լրագրողական գործունեության[24]։ Սիոնիստական գաղափարներին նրանք եկել են տարբեր ժամանակ. Բիրնբաումը` մանկությունից, աստիճանաբար, իսկ Հերցլը` կտրուկ, Դրեյֆուսի դատի ազդեցությամբ։ Սիոնիստական գործունեության համար նրանք հաճախ ծախսել են իրենց անձնական փողերը, սակայն Հերցլի սոցիալական դիրքն ու նյութական բարեկեցությունը շատ ավելի բարձր էին, քան Բիրնբաումինը, և «Հրեական պետություն» գրքի հեղինակի անձնական գրավչությունը օգնում էր նրան վայելելու սիոնիստական շարժման մասնակիցների համակրանքը[25][26]։ Սիոնիզմի երկու առաջնրդներն էլ ձգտում էին ղեկավարել շարժումը և հրեա ժղովրդի հարցերը լոծել իրենց տեսության համաձայն[27]։

Հերցլի ու Բիրնբաումի անձնական ծանոթությունը կայացել է 1896 թվականի փետրվար-մարտ ամիսներին այն բանից հետո երբ Հերցլը հրատարակել է «Հրեական պետություն» գիրքը[28]։ Արդեն առաջին հանդիպումներից հետո նրանց վերաբերմունքը միմյանց նկատմամբ բավական քննադատական էր։ Բիրնբաումը կարծում էր, որ Հերցլը դիլետանտ է սիոնիզմի հարցերում և քամահրում է հրեա ժողովրդի մշակութային արժեքները։ Հերցլն իր հերթին կարծում էր, որ Բիրնբաումը հակված է սոցիալիստական հայացքներին և սիոնիզմով է զբաղվում, որպեսզի կյանքի համար ապրուստ վաստակի։ Ամեն դեպքում, այդ շրջանում երկու առաջնորդներն էլ նպատակահարմար էին գտնում համագործակցել իրար հետ[29][30][31][32]։

1896 թվականի ամռանը Բիրնբաումը ընտանիքով տեղափոխվում է Բեռլին, որտեղ խմբագրում է «Ցիոն» ամսագիրը։ Իր հոդվածներում նա ոչ հազվադեպ քննադատում է Հերցլին, իսկ նրան ուղղված նամակներում պահանջում է կատարած աշխատանքների հաշվետվություն։ Իր հերթին Հերցլը ավստրիական օրենսդիր մարմնում` Ռեյխսարտում, չի պաշտպանում Բիրնբաումենի թեկնածությունը։ Չնայած այս տարաձայնություններին` նրանց համագործակցությունը շարունակվում է, և Բիրնբաումը մասնակցում է սիոնիստական համաժողովի նախապատրաստական աշխատանքներին, որի նախաձեռնողն ու կազմակերպիչը Հերցլն էր[33]։

Համաշխարհային սիոնիստական առաջին համաժողովը կայացել է Բազելում 1897 թվականի օգոստոսին։ Բիրնբաումը այնտեղ հաշվետվություն է կարդացել «Սիոնիզմը` որպես մշակութային շարժում» վերնագրով, որում հիմնավորում էր այն գաղափարը, որ հրեա ժողովրդի ազգային մշակույթի կանոնավոր զարգացման համար նրան անհրաժեշտ է սեփական երկիր։ Հաշվետուն նշում էր, որ արևելյան ու արևմտյան հրեաները օժտված են առանձին յուրահատկություններով, և նրանց կարող է միավորել միայն «Էրեց Իսրայելը» (բառացի` Իսրայելի հող)։ Բիրնբաումն ընտրվում է Համաշխարհային սիոնիստական կազմակերպության գլխավոր քարտուղար[34][35]։

Համաշխարհային սիոնիստական կազմակերպության երկրորդ համաժողովից հետո Բիրնբաումը Հերցլի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով (Հերցլը ձգտում էր հաստատել գաղափարական ու կազմակերպչական խիստ կանոնակարգ) դադարեցրել է գլխավոր քարտուղարի իր պաշտոնակատարումը։ 1899 թվականին Բիրնբաումը կազմակերպության գործադիր կոմիտեին հայտնում է իր` կազմակերպությունից դուրս գալու մասին։ Սիոնիստական կազմակերպությունից դուրս գալուց մի քանի տարի անց նա հրեական հարցը լուծելու այլ գաղափարախոսություն է ընդունում[36][37]։

Հրեականության նոր ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1890-ական թվականներին Բիրնբաումը սկսում է օգտվել իր ամենահայտնի կեղծանուններից մեկից` «Մատիաս Ահեր»։ Նաթանը չի բացատրել, թե ինչու է հատկապես այդ անունն ընտրել։ Հետազոտողները կարծում են, որ Մատիաս բառի հիմքում Մատիտյագու (Մատաֆիա) Հասմոնեայի անունն է ընկած, ով եղել է սիրիական հույների դեմ ապստամբած հրեաների առաջնորդը և պատգամ է թողել Հուդա Մակավեյին և մյուս իր որդիներին շարունակել ապստամբությունը։ Բիրնբաումը իրեն նույնականացրել է Մատիտյագուի հետ, երբ «Ավտոէմանսիպացիայում» գրում էր Մակավեյների մասին։ «Ահեր» եբրայերենով նշանակում է «ուրիշ»[38]։

1896 թվականի մայիսին Բիրնբաումը «Կադիմայի» անդամներին դասախոսություն է կարդացել` «Հրեականության նոր ուղղություններ» վերնագրով, որը հետագայում հրատարակել է Մատիաս Ահեր կեղծանունով։ Այս աշխատանքում, օգտագործելով ռասա և ազգ հասկացությունները, Բիրնբաումը խորացրել է մարդու և նրա ազգային պատկանելության մասին իր փիլիսոփայական պատկերացումները` նպատակ ունենալով ժողովուրդների փոխհամաձայնության ավելի լավ ճանապարհ գտնել։ Այն ժամանակ մեծ տարածում ունեին ռասաների ու դասակարգերի տարբեր տեսությունները, սակայն ի տարբերություն այլ հեղինակների` Բիրնբաումը առավելություն չէր տալիս այս կամ այն ազգային խմբին, այլ բացահայտում էր նրանց մեջ եղած մրցակցության ու թշնամության պատճառները, որպեսզի գտնի դրանք հաղթահարելու ճանապարհները[39]։

Բիրնբաումի համաձայն` հրեաների ձուլումը ինչպես հին ժամանակներում Բաբելոնում, Պարսկաստաում, Հունաստանում և Իսպանիայում, այնպես էլ նոր ժամանակնեում Ֆրանսիայում և Գերմանիայում, անիրականանալի է, իսկ դրա ձգտումը պայմանավորված է ազգերի զարգացման պատմական գործընթացի թյուր ըմբռնումով։ Ի տարբերություն պատմական մատերիալիզմի հիմնադիրների, ովքեր տնտեսությունն ու դասակարգային պայքարը համարում էին պատմական փոփոխությունների առաջմղիչ ուժը, «Նոր ուղղությունների» հեղինակը ենթադրում էր, որ պատմական իրադարձությունները պայմանավորված են մարդկային բնույթով և կատարվում են մարդկանց խմբերի միավորման կամ բաժանման արդյունքում։ Ազգությունը հիմնված է ռասայական խմբի վրա, որը պատմականորեն զարգացած ինքնատիպ մշակույթ ունի։ Այն չի հենվում ո'չ լեզվի և ո'չ էլ պետության վրա, որի ամբողջականությունը կարող է խախտվել[40]։

Ասվածը մասնավորեցնելով հրեա ժաղավրդի առումով` հեղինակը հանգում է այն եզրակացության, որ նոր սիոնիստները սխալվել են։ Իրենց առաջ դնելով միայն մեկ նպատակ` ազգային պետության ստեղծումը, նրանք չեն արժևորում մյուս ազգությունների առաջնությունները։ Այդ եզրահանգումը Բիրնբաումին մղում է տարբերելու սիոնիզմ և հրեական նացիոնալիզմ եզրերը, որոնք ձգտում էին կպչել հրեա ժողովրդին[41]։ Ամենայն հավանականությամբ, Բիրնբաումը սփյուռքում հրեա ժողովրդի բնաջնջման վտանգ չէր զգում, ինչպես Հերցլը, և չէր զգում, որ հրեաներն ապրում են հրաբուխի վրա, այլ ավելի շատ մտահոգված էր իր ժողովրդի ազգային ոգին պահելով[42]։

Ավտոնոմիզմի ու իդիշիզմի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ուղիների փնտրտուք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր վաղ շրջանի աշխատանքներում Նաթան Բիրնբաումը ցավակցական մտահոգություն է հայտնել արևելավրոպական հրեաների վիճակի համար` հատուկ ուշադրություն սակայն չդրսևորելով նրանց մշակութային, սոցիալական և քաղաքական կյանքի հանդեպ։ Նրան հայտնի էր, որ օրինակ Գալիցիայի հրեաներն ունեն իրենց լեզուն, թատրոնը, սոցիալական ընդհանուր հետաքրքրություններ և այլն, այսինքն` նրանք ունեն ազգին բնորոշ մշակութային բոլոր պարագաները, սակայն սիոնիստական շարժման մեջ նա կարևոր դեր էր հատացնում ոչ թե Արևելյան Եվրոպայի, այլ Վիեննայի և Բեռլինի հրեաներին[43]։

Արևելաեվրոպական մասի հրեաների հետ ավելի խոր ծանոթությունից հետո Բիրնբաումը եզրակացնում է, որ նրանք ավելի քիչ են ենթարկվել ձուլման վտանգին, քան նրանց արևմտյան եղբայրակիցները։ Նա նրանց համարում էր «կենդանի ժողովուրդ», իսկ ուրիշ հոդվածներում ընդգծել է, որ հրեականության այս հատվածը կազմել է ընդհանուր ազգի մոտ չորս հինգերորդ մասը։ Գերագնահատելով արևելաեվրոպական հրեաների դերը` Բիրնբաումը փոխել է իր վերաբերմունքը հրեական սփյուռքի վերաբերյալ և հրեական վերածնունդը հնարավոր է համարել ոչ միայն «Էրեց Իսրայելում», այլև որոշ երկրներում[44]։

Բիրնբաումը կարծում էր, որ Հերցլի ղեկավարությամբ սիոնիստական շարժումն ընթանում է իր համար ոչ ընդունելի ուղով, իսկ քաղաքական սիոնիստների դիվանագիտական գործունեությունը չի կարող ապահովել հրեականության զգալի մասի արագ հայրենադարձությունը Իսրայելի հող[45][46]։ Այդ ժամանակ գոյություն ունեին հրեական ազգային շարժման շատ ուղղություններ, սակայն Բիրնբաումը ձգտում էր մշակել համահրեական նացիոնալիզմի իր այլընտրանքային մոդելը, որն ավելի լայն կլիներ, քան սիոնիզմը, և թույլ կտար հրեական կյանքի կենտրոններ ստեղծել ոչ միայն Պաղեստինում, այլև Հաբսբուրգյան կայսրությունում և հնարավոր է նաև Նոր աշխարհում[47][48]։

1902 թվականին Բիրնբաումը սկսում է կիրառել «հրեական վերածննդի շարժում» եզրը, քանի որ սիոնիզմն իր համար դարձել էր «առավել քան թույլ և առավել քան նեղ»։ Այս եզրը ներմուծվել էր մեկ տարի առաջ Մարտին Բուբերի կողմից «Օստ ունդ վեստ» ամսագրի առաջին համարով[49]։ Սիոնիստական «Դի Վելտ» շարժման մարմինի հետ մեկտեղ բեռլինյան «Օստ ունդ Վեստը» հրեական թեմայի քննարկման կարևոր հարթակ էր հանդիսանում, որի մշտական աշխատակիցների թվում էին Բիրնբաումը և Բուբերը[50][51]։ Հրեական վերածնունդը ոչ այնքան շարժում էր, ինչքան նպատակների ու հետաքրքրությունների լայն դիապազոն ունեցող մասնակիցների շրջան. ընդ որում, նրանց միավորում էր եվրոպական մշակութային նույնականացումն ուժեղացնելու խոր ձգտումը[52]։

1902-1905 թվականների իր հոդվածներում Բիրնբաումը շարունակում է զարգացնել եվրոպական նացիոնալիզմի մոդելը, որը կընդունի սփյուռքի դերը, իդիշը և ազգային կենդանի մշակույթի մնացած տարրերը։ Եվրոպական վերածննդի գաղափարներն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ էր ստեղծել քաղաքական կուսակցություններ, որոնք Բիրնբաումի կարծիքով պետք է արտացոլեին ազգային շարժման բազմազանությունը։ Այսինքն` անհրաժեշտ էր ընդունել ինչպես եբրայերենը, այնպես էլ իդիշը, Սիոնը, սփյուռքը։ Այս շրջանում սիոնիզմ եզրի հեղինակը առաջ էր շարժվում հետևյալ օրենքով. «Կարևորը Իսրայելն է (ժողովուրդ), հետո` Սիոնը (երկիր)» (անգլ.՝ Israel comes before Zion)[53]:

Գործունեության որոշ գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Ալեքս Բեյնը այն կարծիքն է հայտնել, որ Նաթան Բիրնբաումը դեռևս սպասում է իր կեսագրին, ով ճիշտ կներկայացնի նրա կյանքի պատմությունը[21]։ 2007 թվականին Ջես Օլսոնը թվարկել է Բիրնբաումի գործունեության որոշ տեսանկյուններին նվիրված աշխատանքները և նշել, որ բացառությամբ ատենախոսական երկու աշխատանքների` չկա ոչ մի մենագրություն, որ կներկայացնի նրա բազմաբնույթ գործունեությունը[37]։ Վեց տարի անց Օլսոնը հրապարակել է Նաթան Բիրնբաումի կենսագրությունը, որում նա ոչ միայն ներկայացրել է նրա ինտելեկտուալ փոխակերպումները, այլև ցույց է տվել նրա կյանքի տարբեր շրջանների գաղափարախոսությունն ու հետևողականությունը[54]։ Կենսագիրը նշել է նաև, որ մինչ օրս քիչ հետազոտողներ են օգտվել Բիրնբաումի անձնական արխիվից` չնայած այնտեղ պահվող նյութերի մեծ արժեքին[55]։

Խայիմ Վեյցմանը, ինչպես և Մարտին Բուբերը այն տեսակետն էր հայտնում, որ սիոնիստական գաղափարների մեծ մասը ձևակերպվել էր մինչ Թեոդոր Հերցլի «Հրեական պետություն» գրքի լույսընծայումը, իսկ նրա նախակարապետներն էին Գոսսը, Պինսկերը և Բիրնբաումը[56]։ Չնայած իր մեծանուն ժամանակակիցների կողմից արժանացած բարձր գնահատականին` Բիրնբաումը գրեթե ամբողջովին անհետացել է ժամանակակից հրեական պատմագրության տեսադաշտից[57]։ Ջես Օլսոնը այդ երևույթը բացատրում է այն հանգամանքով, որ իր կյանքի վերջին տարիներին Բիրնբաումը անցել է ուղղափառ հավատի, որի հանդեպ շատ պատմագիրներ որոշակի «անհարմարավետություն» են զգացել[58]։

Համաձայն պատմաբան Շիմոն Դուբնովի` Բիրնբաումն անցել է հրեական նացիոնալիզմի բոլոր երեք ձևերը` քաղաքական կամ սիոնիզմ, հոգևոր-մշակութային կամ ավտոնոմիզմ և դավանաբանական կամ ուղղափառ։ Իր հուշերում, համեմատելով այս երեք ձևերը, պատմաբանը տվել է այս շարժումների պատմական (Դուբնովը մահացել է 1941 թվականին) գնահատականը։ Նա պնդում էր, որ սիոնիզմը և ուղղափառությունը ազգային գաղափարը ենթարկում էին մեկ սկզբունքի` «կա'մ երկնային արքայություն, կա'մ` երկրային»։ Քաղաքական սիոնիստները ժխտում էին գալուտը (հրեական սփյուռք), իսկ ագուդիստները ծագում էին նոր սերունդների հայացքներից։ Այդ պատճառով Դուբնովը, լինելով մշակութային ավտոնոմիզմի կողմնակից, նախընտրում էր նացիոնալիզմի հենց այս ձևը, որը կարող է «միացնել և' հին, և' նոր հրեականությանն ամենուր` հրեական պետության մեջ և նրա սահմաններից դուրս, սինագոգում և նրանից դուրս»[59]։

Ամերիկյան սոցիոլեզվաբան և իդիշագետ պրոֆեսոր Ջոշուա Ֆիշմանը իր «Գաղափարախոսություն, գիտություն և լեզու։ Նաթան Բիրնբաումի ոդիսականը» (անգլ.՝ Ideology, Society and Language: The Odyssey of Nathan Birnbaum) գրքում (1987) գրում է, որ ժամանակից հրեաներից քչերն են հիշում, և ավելի քչերն են ըմբռնում Նաթան Բիրնբաումի ժառանգությունը` չնայած նրան, որ նրանք օգտվում են նրա գործունեության այս կամ պտուղից։ Նա Բիրնբաումին անվանում է ժամանակակից հրեական մտածողության հսկաներից մեկը և ժամանակակից հրեական ոչ թե մեկ, այլ միանգամից շարժումների հիմնադիր (սիոնիզմ, իդիշիզմ և ուղղափառության վերադարձ)[60]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որդի - Սոլոմոն Աշեր Բիրնբաում (Solomon Birnbaum, 1891—1989) - լեզվաբան իդիշի ու հնագրության բնագավառում, Լոնդոնի համալսարանի, ավելի ուշ նաև Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր։ Հայտնի է էպիգրաֆիկայի ու իդիշի հարավային բարբառի քերականության իր դասագրքերով։
    • Թոռ - Ջեյկոբ Բիրնբաում (Jacob Birnbaum, 1926—2014) - խորհրդային հրեաների իրավունքների պաշտպան, «Խորհրդային հրեաների համար ուսանողական պայքար» կազմակերպության հիմնադիրը։
    • Թոռ - Ելեազար Բիրնբաում - Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր, արևելաեվրոպական մշակույթի մասնագետ։
    • Թոռ - Դավիդ Բիրնբաում - Տորոնտոյում Նաթան և Սոլոմոն Բիրնբաումների արխիվի տնօրեն
  • Որդի - Մենահեմ Բիրնբաու (Menachem Birnbaum, 1893—1944) - գրքերի նկարազարդող և դիմանկարիչ, ընտանիքի հետ մահացել է Աղետի ժամանակ։
  • Որդի - Ուրիել Բիրնբաում (Uriel Birnbaum, 1894—1956), ավստրիացի նկարիչ, ծաղրանկարիչ, գրող, բանաստեղծ։

Խմբագրական աշխատանք և համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբագիր և հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ավտոէմանսիպացիա» (գերմ.՝ Selbst-Emancipation!), 1885—1886, 1890—1893[61]
  • «Իդիշե ֆոլկսցայնտունգ» (գերմ.՝ Jüdische Volkszeitung), 1894—1896
  • «Ցիոն» (գերմ.՝ Zion), 1896—1897
  • «Նոե ցայտունգ» (գերմ.՝ Neue Zeitung), 1906—1907
  • «Դոկտոր Բիրնբաոմի օրագիրը» (իդիշ՝ ד״ר בירנבוימס וואכנבלאט), изд. 1908
  • «Ժողովուրդ» (գերմ.՝ Das Volk), 1910
  • «Ծագում» (գերմ.՝ Der Aufstieg), 1930—1932
  • «Կոչ» (գերմ.՝ Der Ruf), 1934—1937

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Զերուբավել» (գերմ.՝ Serubabel), 1886—1888
  • «Դի Վելտ» (գերմ.՝ Die Welt), 1897—1914 (ամսագրի հետ համագործակցությունը խզել է Հերցլի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով)
  • «Օստ ունդ վեստ» (գերմ.՝ Ost und West), 1901—1923
  • «Դի Ֆրայստատ» (գերմ.՝ Die Freistatt), 1913—1914
  • «Դեր Յուդե» (գերմ.՝ Der Jude), 1916—1928

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ձուլման մոլուցք։ Խոսք այսպես կոչված գերմանացիներին, սլավոններին, հունգարներին և այլոց Մովսեսի ֆավանանքն ունեցող հրեա ուսանողից» (գերմ.՝ Die Assimilationssucht: Ein Wort an die sogenannten Deutschen, Slaven, Magyaren usw. mosaischer Confession, von einem Studenten jüdischer Nationalität), 1884
  • «Հրեա ժողովրդի ազգային վերածնունդը իր սեփական հողում» (գերմ.՝ Die nationale Wiedergeburt des jüdischen Volkes in seinem Lande), 1893[62]
  • «Հրեականության նոր ուղղություններ» (գերմ.՝ Jüdische Moderne), 1896
  • «Երկու դասախոսություն սիոնիզմի մասին» (գերմ.՝ Zwei Vorträge über Zionismus), 1898
  • «Իբսենի Երրորդ Ռեյխը» (գերմ.՝ Ibsens drittes Reich), 1900
  • «Ախադ հա Ամ։ Հրեական վերածննդի շրջանի մտածող ու պայքարող» (գերմ.՝ Achad Ha-am : ein Denker und Kämpfer der jüdischen Renaissance), 1903
  • «Սոցիալ-դեմոկրատիայի խորթ զավակը» (գերմ.՝ Das Stiefkind der Sozialdemokratie), 1905
  • «Избранные сочинения по еврейскому вопросу» (գերմ.՝ Ausgewählte Schriften zur jüdischen Frage), 1910, Т. 1, Т. 2.
  • «Իրավունք Արևելյան Եվրոպայի հրեաներին» (գերմ.՝ Den Ostjuden Ihr Recht!), 1915
  • «Գործելու ժամանակը» (եբրայերեն՝ עת לעשות‎), изд. 1917[63]
  • «Աստծո ժողովուրդ» (գերմ.՝ Gottes Volk), 1918[64]
  • «Ազատամտությունից դեպի հավատ» (գերմ.՝ Vom Freigeist zum Gläubigen), 1918[65]
  • «Արտաքսում հրեաների մոտ» (אין גלות בײַ ייִדן — ин голес ба идн, 1919)
  • «Հավերժության մասին։ Հրեական էսսեներ» (գերմ.՝ Um die Ewigkeit; Jüdische Essays), 1920
  • «Ծառայություն խոստմանը» (գերմ.՝ Im Dienste der Verheissung), 1927

Հրապարակախոսություն և հաշվետվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հակասեմականնները, հրեաների ձուլումը, ազգային ինքնագիտակցությամբ հրեաներ» (գերմ.՝ Antisemiten, Assimilanten, Nationaljuden), 1885
  • «Ազգային բնավորություն և համաշխարհային քաղաքացիություն» (գերմ.՝ Volksthum und Weltbürgerthum), 1890
  • «Հրեական ազգային ձգտումներ` նպատակների առաջադրում» (գերմ.՝ Die Ziele der jüdisch-nationalen Bestrebungen), 1890
  • «Հրեական ժարգոն» (գերմ.՝ Der jüdische Jargon), 1890
  • «Նոր ուղղություն» (գերմ.՝ Der neue Cours), 1891
  • «Սիոնիզմի սկզբունքները» (գերմ.՝ Die Principien des Zionismus), 1892
  • «Քաղաքական սիոնիզմ» (գերմ.՝ Politischer Zionismus), 1892
  • «Ի՞նչ անեել» (գերմ.՝ Was tun?), 1894
  • «Սիոնիստական շարժում» (գերմ.՝ Die Zionistische Bewegung), 1895
  • «Սիոնիզմ» (գերմ.՝ Der Zionismus), 1896
  • «Մյունխենյան համաժողովին ընդառաջ» (գերմ.՝ Zum Müncher Kongresse), 1897
  • «Սիոնիզմը` որպես մշակութային շարժում» (գերմ.՝ Der Zionismus als Kulturbewegung), 1897
  • «Իդիշով խոսող հրեաներ և նրանց թատերաբեմը» (գերմ.՝ Die jüdisch sprechenden Juden und ihre Bühne, под псевдонимом Пантарей), 1901
  • «Հին հրեերեն և հրեերեն (եբրայերեն և իդիշ)» (գերմ.՝ Hebräisch und Jüdisch), 1902
  • «Հրեական վերածննդի շարժում» (գերմ.՝ Die jüdische Renaissance-Bewegung), 1902
  • «Հրեական շարժում» (գերմ.՝ Die jüdische Bewegung), 1903
  • «Արևմտաեվրոպական հրեականության մշակույթի խնդիրներ» (գերմ.՝ Das Westjüdische Kulturproblem), 1904
  • «Արևելաեվրոպական հրեաների խնդիրներ» (գերմ.՝ Ostjüdishe Aufgaben), 1905
  • «Հրեական ինքնավարություն» (գերմ.՝ Jüdische Autonomie), 1906
  • «Ազգային ինքնավարություն» (գերմ.՝ Nationale Autonomie), 1907
  • «Ամերիկականությունը և հրեաները» (գերմ.՝ Der Americanismus und die Juden), 1909

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Philosophy Ontology project
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #118663453 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Уистрич, 1989, С. 382; Дорон, С. 9—10, 26; Олсон, С. 18—23; Бирнбаум, «Обзор моей жизни».
  5. Цинберг; ЭЕЭ; Бирнбаум, «Обзор моей жизни».
  6. Цинберг; ЭЕЭ; Олсон, С. 24—37; Бирнбаум, «Обзор моей жизни».
  7. Олсон, С. 37—43
  8. ЭЕЭ; Уистрич, 1989, С. 387—389; Олсон, С. 46—47, 58—59; Бирнбаум, «Обзор моей жизни».
  9. Уистрич, 1989, С. 389; Дорон, С. 10—11; Олсон, С. 59—60; Бирнбаум, «Обзор моей жизни».
  10. Дорон, С. 10—11; Олсон, С. 59; Бирнбаум, «Обзор моей жизни».
  11. Олсон, С. 59—67; Дорон, С. 10—11, 100—101, 179—184; Уистрич, 1989, С. 386-387, 392-396.
  12. «Организация «Адмат Йешурун»». сайт Еврейского агентства. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 10 сентября 2013-ին.
  13. Роберт Уистрич. 11. Кадима и национальное самосознание еврейских студентов // Евреи Вены в эпоху Франца Иосифа (անգլ.) = The Jews of Vienna in the Age of Franz Joseph. — Нью-Йорк: Издательство Оксфордского университета, 1989. — С. 371. — ISBN 0-19-710070-8
  14. Уистрич, 1989, С. 393-387.
  15. Дорон, С. 98—100, 105—106; Уистрич, 1989, С. 395.
  16. Очерк истории еврейского народа / под редакцией проф. Ш.Эттингера. — Израиль: Библиотека «Алия», 1972. — Т. 2. — С. 577.
  17. Исраэль Клойзнер. Первое еврейское национальное собрание (եբրայերեն) // Ха-Ума. — Мисдар Жаботински, 1967. — № 1. — С. 87.
  18. Бейн, часть 8; Дорон, С. 113.
  19. Мартин Бубер. Герцль и история (գերմ.) = Herzl und die Historie // Ост унд вест. — Leo Winz, 1904. — № 8/9. — С. 587-588.
  20. Бейн, часть 3.
  21. 21,0 21,1 Алекс Бейн. Еврейский вопрос: биография мировой проблемы (անգլ.) = The Jewish Question: Biography of a World Problem. — Associated University Presses, 1990. — С. 292-293, 677-678. — ISBN 0-8386-3252-1
  22. Дорон, С. 112.
  23. Олсон, С. 68.
  24. Олсон, С. 71.
  25. Бирнбаум издавал за свой счет «Автоэмансипацию», Герцль финансировал издание газеты «Ди Вельт» и организацию Сионистского конгресса (Уистрич, 1989, С. 409).
  26. Уистрич, 1989, С. 407, 409; Олсон, С. 118—119.
  27. Олсон, С. 72.
  28. Олсон, С. 73.
  29. Уистрич, 1989, С. 405-411; Олсон, С. 70—92; Дорон, С. 111—125.
  30. Йозеф Френкель. Борьба Матиаса Ахера за «корону Сиона»(անգլ.) = Mathias Acher's Fight for the "Crown of Zion" // Jewish Social Studies. — Indiana University Press, 1954. — Т. 16. — № 2. — С. 115-134.
  31. Александр Риман. (2000). «Я - еврей и евреем останусь!». сайт Хроники Иерусалима со ссылкой на газету Вести. Վերցված է 25 сентября 2013-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն) (уточнение к статье: в «Еврейском государстве» Иерусалим упоминается один раз, то есть он не совсем «забыт»).
  32. Давид Зильбербуш. «Из книжки моих воспоминаний, главы 14-15(եբրայերեն)». Сайт «Проект Бен-Йехуда». Վերցված է 25 сентября 2013-ին.
  33. Олсон, С. 80-86; Уистрич, 1989, С. 407-409.
  34. Сионистские конгрессы՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  35. Уистрич, 1989, С. 406-407, 412.
  36. ЭЕЭ; Цинберг; Дорон, С. 125; Бирнбаум, «Обзор моей жизни».
  37. 37,0 37,1 Джесс Олсон. Поздний сионизм Натана Бирнбаума: пересмотр разногласий с Герцлем (անգլ.) = The Late Zionism of Nathan Birnbaum: the Herzl Controversy Reconsidered // en:AJS Review. — Cambridge University Press, 2007. — Т. 31. — № 2. — С. 241,273-274.
  38. Каплан; Олсон, С. 40—41, 54, 333; Уистрич, 1989, С. 389.
  39. Олсон, С. 317—318.
  40. Олсон, С. 109—112; Уистрич, 1989, С. 396—397, 405.
  41. Олсон, С. 114—116.
  42. Каплан.
  43. Голдсмит, С. 106; Олсон, С. 100—104; Уистрич, 1989, С. 406.
  44. Голдсмит, С. 106—108; Бирнбаум, «Обзор моей жизни»; Уистрич, 1989, С. 412—413; Олсон, С. 125, 134—135; Каплан.
  45. Олсон, С. 122.
  46. Дорон, С. 146.
  47. например, духовный сионизм Ахад-ха-Ама (см. «Сионизм духовный». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)) или территориализм и др. (см. Шломо Зис. «Думая и мечтая о еврейском самоутверждении: пути, предложенные еврейскими мыслителями(անգլ.)». «Israventure», сайт Центра педагогической технологии (МАТАХ). Վերցված է 15 ноября 2013-ին.)
  48. Олсон, С. 122; Дорон, С. 149.
  49. Натан Бирнбаум. «Движение еврейского ренессанса» и «Еврейская автономия». // Евреи и национализм в диаспоре: сочинения о еврейском народе в Европе и Соединённых Штатах(անգլ.). — Израиль: Brandeis, 2012. — С. 45-55. — ISBN 1-58465-762-6
  50. «Ost und West». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  51. Олсон, С. 124—125, 135.
  52. Олсон, С. 123, 153.
  53. Олсон, С. 116, 123—153; Соломон Бирнбаум; Голдсмит, С. 107.
  54. Калман Вайзер. (17.07.2013). «Спасая память о динамичном и дальновидном человеке». Сайт «The Marginalia Review of Books». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 02 ноября 2013-ին.
  55. Олсон, С. 13.
  56. Хаим Вейцман. В поисках пути. — Израиль: Библиотека «Алия», 1982. — Т. 1. — С. 37.
  57. Например, историк и политик Бен-Цион Динур (автор доклада-очерка «„Чудо“ возрождения Израиля и его исторические основы») и раввин и учёный Артур Херцберг (автор двухтомника «Сионизм в контексте истории. Хрестоматия») обошли стороной всякое упоминание о Натане Бирнбауме в этих книгах
  58. Олсон, С. 8—12.
  59. С. М. Дубнов. Книга жизни. — Иерусалим, Москва: Гешарим, 2004. — С. 543-544. — ISBN 5-993273-168-0
  60. Фишман, С. 161.
  61. «Титульный лист первого номера журнала «Автоэмансипация» (գերմ.)». Сайт de:Compact Memory. Վերցված է 02 августа 2013-ին.(չաշխատող հղում)
  62. «Обложка книги «Национальное возрождение» (գերմ.)». Сайт Университет имени Гёте — Электронные коллекции. Վերցված է 02 августа 2013-ին.
  63. «Обложка издания «Время действовать» (եբրայերեն)». Сайт en:HebrewBooks.org. Վերցված է 02 августа 2013-ին.
  64. «Обложка книги «Божий народ» (գերմ.)». Сайт Университет имени Гёте — Электронные коллекции. Վերցված է 02 августа 2013-ին.
  65. Натан Бирнбаум. (07.05.2010). «От Безбожничества к вере». Сайт «Евреи и еврейство - Хасидус по-русски». Վերցված է 11 сентября 2013-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Джесс Олсон. Натан Бирнбаум и новая эпоха в истории евреев: архитектор сионизма, идишизма и ортодоксии (անգլ.). = Nathan Birnbaum and Jewish Modernity: Architect of Zionism, Yiddishism, and Orthodoxy. — Stanford, California: Stanford University Press, 2013. — ISBN 978-0-8047-7873-2
  • Роберт Уистрич. 12. Метаморфозы с Натаном Бирнбаумом // Евреи Вены в эпоху Франца Иосифа (անգլ.) = The Jews of Vienna in the Age of Franz Joseph. — Нью-Йорк: Издательство Оксфордского университета, 1989. — С. 381-420. — ISBN 0-19-710070-8
  • Иоаким Дорон. Сионистские мысли и взгляды Натана Бирнбаума (եբրայերեն). — Израиль: Ха-сифрия ха-ционит, 1988. — ISBN 965-319-001-6
  • Роберт Уистрич. 5. Странная одиссея Натана Бирнбаума // Лаборатория по уничтожению мира: немцы и евреи в Центральной Европе (անգլ.) = Laboratory for World Destruction: Germans and Jews in Central Europe. — Небраска: University of Nebraska Press, 2007. — С. 118-153. — ISBN 0-8032-1134-1
  • Джошуа А. Фишман. Идиш: возвращение к жизни (անգլ.). = Yiddish: Turning to Life. — Stanford, California: John Benjamins Publishing Company, 1991. — С. 161-171, 239-254. — ISBN 1-55619-111-1
  • Эмануэль Голдсмит. 4. Натан Бирнбаум // Современная культура идиш: история движения за признание языка (անգլ.) = Modern Yiddish Culture: The Story of the Yiddish Language Movement. — Нью-Йорк: Fordham University Press, 1997. — С. 99-119. — ISBN 0-8282-1695-0
  • Йозеф Френкель. Борьба Матиаса Ахера за «корону Сиона» (անգլ.) = Mathias Acher's Fight for the "Crown of Zion" // Jewish Social Studies. — Indiana University Press, 1954. — Т. 16. — № 2. — С. 115-134.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաթան Բիռնբաում» հոդվածին։