Նադեժդա Ռումյանցևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադեժդա Ռումյանցևա
Ծնվել էսեպտեմբերի 9, 1930(1930-09-09)
ԾննդավայրՊոտապովո, Գագարինսկի շրջան, Արևմտյան մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 8, 2008(2008-04-08)[1] (77 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, հաղորդավար և հեռուստահաղորդավարուհի
Պարգևներ և մրցանակներ
Պատվո շքանշան[2] «Պատվո նշան» շքանշան
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Նադեժդա Վասիլևնա Ռումյանցևա (ռուսերեն՝ Надежда Васильевна Румянцева, սեպտեմբերի 9, 1930(1930-09-09), Պոտապովո, Գագարինսկի շրջան, Արևմտյան մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 8, 2008(2008-04-08)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի` ազգությամբ ռուս, կատակերգական ժանրի դերասանուհի։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1991)[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադեժդա Ռումյանցևան ծնվել է Սմոլենսկի մարզի Գագարինի շրջանի Պոտապովո գյուղում, երկաթուղային ուղեկցորդի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Մոսկվայի Կենտրոնական մանկական թատրոնին (ներկայիս Ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոն) կից դասընթացներում[4]։ Այնուհետև ընդունվել է Թատերական արվեստի պետական ինստիտուտ (ГИТИС): Դերասանուհի և մանկավարժ Օլգա Պիժովան, Նադեժդայի հետ մեծ հույսեր կապելով, օգնել է, որպեսզի նա ընդունվի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտ (ВГИК), որտեղ ժամանակի ընթացքում նա սկսել է աշխատել։

Ավարտելով ուսումը, նա արդեն իսկ կայացած դերասանուհի էր և հիմնականում հանդես էր գալիս տրավեստի ամպլուայով։ Հատկապես շատ էր խաղում Կենտրոնական մանկական թատրոնի բեմում և նկարահանվել էր նաև «Կյանքին ընդառաջ» (1952 թ.) և «Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը» (1953 թ.) կինոնկարներում։

1955 թվականին Նադեժդան աշխատանքի է անցել Կինոդերասանի թատրոն-ստուդիայում։ 1961 թվականին նկարահանվել է «Աղջիկները» կինոնկարում, որի շնորհիվ արժանացել է համընդհանուր ճանաչման[5]։ Նշված դերակատարման համար Նադեժդա Ռումյանցևան Մար դել Պլատայում կայացած միջազգային կինոփառատոնում ստացել է մրցանակ` կանացի լավագույն դերակատարման համար։ Արտասահմանյան ամսագրերը նրան անվանում էին «կիսաշրջազգեստով Չարլի Չապլին», իսկ իտալացիները` «ռուսական Ջուլիետա Մազինա»[6][7]։ 1962 թվականին Նադեժդան նկարահանվել է «Բենզալցակայանի թագուհին» կինոնկարում, որը դիտել են շուրջ 53 միլիոն հանդիսատեսներ[8]։

Կինոյում խաղացած դերերին զուգահեռ, Նադեժդա Ռումյանցևան հադես էր գալիս նաև ֆիլմերի կրկնօրինակման աշխատանքով։ Նրա ձայնը հնչում էր խորհրդային և արտասահմանյան բազմաթիվ կինոնկարներում, ինչպես նաև բազում մուլտֆիլմերում։ Նադեժդա Ռումյանցևան հաջողությամբ հանդես է եկել նաև հեռուստատեսությունում։ Երկար տարիներ նա Կենտրոնական հեռուստատեսությամբ վարում էր «Զարթուցիչ» («Будильник») մանկական հաղորդումը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադեժդա Ռումյանցևան ամուսնացած էր ԽՍՀՄ արտաքին առևտրի նախարարության աշխատակից, ազգությամբ հայ Վիլլի Խշտոյանի հետ։ Ամուսնու հետ երկար տարիներ ապրել է արտասահմանում (Մալայզիա, Եգիպտոս), քանի որ ամուսինը, որպես ԽՍՀՄ առևտրային ներկայացուցիչ, հաճախ էր գործուղվում արտասահման։ Նադեժդան նվիրված էր ընտանիքին (ամուսնուն և նրա դստերը` Կարինեին), որով էլ բացատրվում էր հաճախ կինոնկարահանումներից հրաժարվելը։ Անձամբ նա երեխաներ չի ունեցել[9]։

1996 թվականին, երկու հանցագործներ փորձել են կողոպտել նրանց բնակարանը։ Հանցագործներին խանգարել է Նադեժդայի ամուսինը` Վ. Խշտոյանը, ով նախկին բռնցքամարտիկ էր։ Սակայն հանցագործներից մեկը հասցրել է հարվածել Նադեժդա Ռումյանցևայի գլխին։ Դրանից հետո, մինչև կյանքի վերջը, դերասանուհին տառապում էր գլխացավերից և հաճախ կորցնում էր գիտակցությունը։

Նադեժդա Ռումյանցևան մահացել է 2008 թվականի ապրիլի 8-ին` գլխուղեղի ուռուցքից։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանոցում[10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1952 Կյանքին ընդառաջ Навстречу жизни Մարուսյա Ռոդնիկովա
1953 Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը Алёша Птицын вырабатывает характер Գալյա Պտիցինա
1954 Ծովային որսկանը Морской охотник Կատյա
1955 Մեքսիկացին Мексиканец Մեյ
1955 Որդին Сын Թամարա
1955 Գարնանային ձայներ (Երջանիկ պատանեկություն) Весенние голоса (Счастливая юность) Նինա Ռումյանցևա
1956 Ծովն է կանչում Море зовёт Նաստյա Ֆեդորենկո
1957 Վառվիր, իմ աստղ Гори, моя звезда Իրինա
1958 Աստղային տղան Звёздный мальчик Անտառային տղան
1958 Հերթական ուղերթ Очередной рейс Անյա Կռիլենկո
1959 Անհնազանդները Неподдающиеся Նադյա Բերեստովա
1960 Երեք անգամ կենդանացածը Трижды воскресший Լյուբաշա Սոլովյովա
1961 Ազատ քամի Вольный ветер Պեպիտա
1961 Աղջիկները Девчата Տոսյա Կիսլիցինա
1962 Պավլուխան Павлуха Լյոլյա
1962 Բենզալցակայանի թագուհին Королева бензоколонки Լյուդմիլա
1963 Կիսակայարան Полустанок Սիմա
1964 Բալզամինովի ամուսնությունը Женитьба Бальзаминова Ռաիսա Պեժյոնովա
1964 Հեշտ կյանք Лёгкая жизнь Գալյա
1966 Սատանան թղթապանակով Чёрт с портфелем Մաշա Ֆեոդորովա
1967 Պինդ ընկույզ Крепкий орешек Ռայա Օրեշկինա
1969 Ամանորյա առևանգում Новогоднее похищение կիթառահար
1971 Մեկ ժամով ֆակիր Факир на час Տատյանա Միրոնովա
1975 Աու-ու Ау-у! Սենյայի կինը
1976 Անչափահասները Несовершеннолетние Ալկայի մայրը
1976 Երկուշաբթին ծանր օր է Трудный день — понедельник Վալենտինա Եվգենևնա
1981 Բոլորին հայտնի գաղտնիքը Тайна, известная всем տիկին Սալամանդրա
1981 Վաճառված ծիծաղը Проданный смех Էմմա Ռիկերտ
1982 Ամուսնացած ամուրին Женатый холостяк Վալենտինա Զայցևա
1986 Աշխարհի վերջն` հաջորդող սիմպոզիումով Конец света с последующим симпозиумом Օդրի Վուդ
1990 Գիշանգղները ճանապարհներին Стервятники на дорогах Մարգարիտա
2004 Հրաշագեղ հովիտը Чудная долина Այշա
2005 Անսպասելի ուրախություն Нечаянная радость Մարիա Իվանովնա
2008 Ավան Посёлок Ալևտինա

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://russianfilm.blogspot.com/2008/04/cult-actress-nadezhda-rumyantseva.html
  2. http://kremlin.ru/acts/bank/17808
  3. President's decree from December 3, 1991 on the Official Internet Portal of Juridical Information (pravo.gov.ru)
  4. Nadezhda Rumyantseva on the Life Line Արխիվացված 2016-11-29 Wayback Machine talk show by Russia-K, 2006
  5. Devchata in the KM.RU Encyclopedia
  6. Энциклопедия ТВ. Фильм «Девчата» (1961). «Вокруг ТВ» // vokrug.tv
  7. Екатерина Голдовская. «Девчата»: Как Сибирь в Ялте снимали. Журнал «7 дней» (№ 28, 2010 год) // 7days.ru
  8. The Queen of Gas Station in the KM.RU Encyclopedia
  9. Villi Khshtoyan: Nadya Always Played Herself interview for Vechernyaya Moskva, April 8, 2014 (in Russian)
  10. Celebrity Tombs
  11. «Указ Президента Российской Федерации от 31 января 2002 года № 116 «О награждении государственными наградами Российской Федерации»». // Официальный сайт Президента России. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադեժդա Ռումյանցևա» հոդվածին։