Նա Հե Սոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նա Հե Սոկ
կորեերեն՝ 나혜석
կորեերեն՝ 羅蕙錫
Ծնվել էապրիլի 18, 1896(1896-04-18)[1]
ԾննդավայրՍուվոն, Չոսոն
Վախճանվել էդեկտեմբերի 10, 1948(1948-12-10)[2] (52 տարեկան)
Մահվան վայրՍեուլ, Հարավային Կորեա
Քաղաքացիություն Հարավային Կորեա
ԿրթությունՏոկիոյի արվեստի համալսարան
Դավանանքբուդդայականություն
Մասնագիտությունբանաստեղծուհի, լրագրող, փիլիսոփա, նկարչուհի, գրող, քաղաքական գործիչ, նկարիչ-փորագրող, քանդակագործ և ակտիվիստ
Թեմաներպոեզիա
ՀայրNa Ki-jeong?
 Na Hye-sok Վիքիպահեստում

Նա Հե Սոկ (կորեերեն՝ 나혜석, Na Hye-sok;ապրիլի 18, 1896(1896-04-18)[1], Սուվոն, Չոսոն - դեկտեմբերի 10, 1948(1948-12-10)[2], Սեուլ, Հարավային Կորեա), կորեացի բանաստեղծ, գրող, մանկավարժ և լրագրող, ֆեմինիստական շարժման ակտիվիստ։ Կորեացի երբևէ առաջին պրոֆեսիոնալ մոդեռն նկարիչը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1896 թվականի ապրիլի 18-ին Սուվոնում[4]։ Այն ժամանակվա չափանիշներով առաջադեմ հայացքներ ունեցող մեծահարուստ պաշտոնյայի դուստրն էր, ինչը նրան հնարավորություն տվեց Ճապոնիայում ժամանակակից կրթություն ստանալ և նկարչություն սովորել։

Մասնակցել է 1919 թվականի մարտի 1-ին Կորեայի ազգային շարժմանը, ինչի համար բանտարկվել է։ 1920 թվականին Նա Հե Սոկը իր համախոհների հետ միասին հիմնադրել է P-yeho գրական ամսագիրը։ Եղել է Կորեայի առաջին ֆեմինիստներից։

Նա Հե Սոկի գրական աշխատանքը կենտրոնացած է եղել կանանց իրավունքների համար պայքարի վրա։ Նա ֆեմինիստական պատմությունների և վեպերի հեղինակ է, որոնք քննադատում են 20-րդ դարի սկզբին ընտանիքի ինստիտուտը և կորեացի կնոջ իդեալականացված ավանդական դերը որպես «Լավ կին, իմաստուն մայր»։ Նա խրախուսել է իր ժամանակակիցներին աշխատել, մասնավորապես, զբաղվել արվեստով՝ շեշտելով, որ քսաներորդ դարի կինը կարող է հասցնել կատարել իր ընտանեկան պարտքը և լինել հասարակության ակտիվ անդամ։

Նա Հե Սոկը նկարել է ավելի քան երեք հարյուր յուղաներկ, սակայն դրանցից միայն քսանն է պահպանվել։ Նա կարևոր դեր է խաղացել Կորեայում յուղանկարչության ավանդույթի հաստատման և ընդհանուր բնակչության շրջանում արևմտյան գեղանկարչության բնույթի՝ դասական և փորձարարական գաղափարների տարածման գործում։ Իր կյանքի ընթացքում նա հիմնականում ստեղծել է իմպրեսիոնիստական բնանկարներ։ Եվրոպա կատարած ճանապարհորդության ընթացքում նա ծանոթացել է ավանգարդի ուղղություններին և որոշ ժամանակ կուբիզմի և ֆովիզմի փորձեր արել։ Երբ նա Փարիզում էր, ստեղծել է Կորեայի պատմության մեջ առաջին կանացի ինքնապատկերը, որն իր նկարներից ամենահայտնին է։

Չկարողանալով վաճառել իր նկարները, էսսեները կամ պատմությունները՝ նա ապրել է աղքատության մեջ և կյանքի վերջին տարիներն անցկացրել բուդդայական բարեգործական վանքերում։

Մահացել է Պարկինսոնի հիվանդությունից՝ թափառական հիվանդանոցում։ Թաղման վայրն անհայտ է։

Ընտրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Divorce testimony (이혼고백서, 離婚告白書)
  • Go on a honeymoon, the tomb of first love (첫사랑의 무덤으로 신혼여행을 가다)
  • Gyunghee (경희)
  • Jeongsun (정순)
  • Kyonghui
  • Na Hye-sok Jeonjip (나혜석전집, 羅蕙錫全集)
  • Na Hye-sok Works Collection(나혜석 작품집)

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2019 թվականի 28-ին Google Doodle -ը նշել է Նա Հե Սոկի 123-ամյակը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 2,2 https://pantheon.world/profile/person/Na_Hye-sok
  3. "Na Hye-sok" LTI Korea Datasheet available at LTI Korea Library or online at: http://klti.or.kr/ke_04_03_011.do# Արխիվացված 2013-09-21 Wayback Machine
  4. Kim, H. J. (2002). The life and paintings of Rah, Hye-Suk. (Masters Thesis). Kyonggi University, South Korea.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]