Յուրի Օլեշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Օլեշա
Ծնվել էփետրվարի 19 (մարտի 3), 1899[1][2]
ԾննդավայրԿրոպիվնիցկի, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 10, 1960(1960-05-10)[3][4][5][…] (61 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Գրական անունЗубило
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, սցենարիստ, վիպասան և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունRichelieu Lyceum?
Ժանրերարձակ, երգիծանք, քնարապատմողական, հեքիաթ, վեպ և հրապարակախոսություն
Ուշագրավ աշխատանքներՆախանձ և Երեք հաստլիկները
Изображение автографа
 Yury Olesha Վիքիպահեստում

Յուրի Կառլովիչ Օլեշա (ռուս.՝ Ю́рий Ка́рлович Оле́ша, փետրվարի 19 (մարտի 3), 1899[1][2], Կրոպիվնիցկի, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 10, 1960(1960-05-10)[3][4][5][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][1]), ռուս խորհրդային գրող։ 1924 թվականին գրել է «Երեք հաստլիկները» (հայերեն հրատարակություն 1935, համանուն կինոնկար՝ 1967) վեպ-հեքիաթը։ «Նախանձ» (1927, հայերեն հրատարակություն 1977) վեպը, որով հայտնի է դարձել Օլեշա-վիպասանի անունը, արտացոլում է հնի խորտակման և նորի արարման բուռն ժամանակաշրջանը․ միաժամանակ գրողին հուզել է այն հարցը, թե արդյո՞ք «արդյունաբերական» դարը չի աղքատացնի մարդու հոգեկան աշխարհը։ 1931 թվականին լույս է տեսել տարբեր տարիների պատմվածքներն ամփոփող «Բալի կորիզ» ժողովրդական, իսկ Վս․ Մեյերխոլդի անվան թատրոնում ներկայացվել է Օլեշայի «Բարեգործությունների ցուցակ» պիեսը։ Օլեշան գրել է նաև «Խստաբարո պատանին» (1934) կինոպիեսը, հանդես եկել հոդվածներով (գրական թեմաներով), ակնարկներով, հուշերով։ Նրա մահից հետո է լույս տեսել «Ոչ մի օր առանց տողի» գիրքը (1961)՝ օրագրային և կենսագրական բնույթի գրառումների մի համաձուլվածք, որ գրողը մտահղացել է որպես վեպ իր կյանքի մասին։ Օլեշայի ստեղծագործությունները թարգմանվել են արտասահմանյան շատ լեզուներով։

Հայերեն հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուրի Օլեշա, Երեք հաստլիկներ (հեքիաթ-վեպ), Երևան, Պետհրատ, 1935, 257 էջ
  • Յուրի Օլեշա, Նախանձ (վեպ), Երևան, Սովետական գրող, 1977, 504 էջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Олеша Юрий Карлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 527
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Օլեշա» հոդվածին։